Gratun
Search  show page numbers

Եսայի 8:5-10

5 Ապա Տէրը նորից խօսեց ինձ հետ եւ ասաց. 6 «Քանի որ այդ ժողովուրդը արհամարհեց Սելովայի հանդարտահոս ջուրը եւ ուզեց իր համար թագաւոր ընտրել Ռասիմին եւ Ռոմելայի որդուն, 7 դրա համար էլ Տէրը ձեզ վրայ պիտի թափի յորդ ու հզօր գետի ջուրը՝ Ասորեստանի արքային ու նրա զօրութիւնը։ Նա պիտի գայ հասնի ձեր բոլոր ձորերը եւ շարժուի ձեր պարիսպների վրայով. 8 այն մարդուն, որ ի վիճակի կը լինի բարձրացնել իր գլուխը, եւ այն զօրաւորին, որ ունակ կը լինի որեւէ բան անելու, պիտի վերացնի Հրէաստանի երկրից. նրա բանակը պիտի լցուի ձեր լայնարձակ երկիրը»։ 9 Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք։ Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու։ 10 Ինչ խորհուրդ էլ անէք՝ Տէրը խափանելու է այն, եւ ինչ էլ ասելու լինէք՝ չի հաստատուելու, քանզի Տէր Աստուած մեզ հետ է։

© 2016 Gratun.org