Gratun
Search  show page numbers

Յոբ 12:20

20 Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում։ 21 Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա։ 22 Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի։ 23 Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում։ 24 Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն։ 25 Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն։

© 2016 Gratun.org