Gratun
Search  show page numbers

Մարկոս 3:13-19

13 Յիսուս լեռը բարձրացաւ եւ իր մօտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցաւ. եւ նրանք գնացին նրա մօտ։ 14 Նա նշանակեց Տասներկուսին, որ իր շուրջը լինեն, եւ նրանց քարոզելու ուղարկի, 15 ու նրանք իշխանութիւն ունենան ցաւեր բուժելու եւ դեւեր հանելու։ 16 Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց 17 եւ Զեբեդէոսի որդու՝ Յակոբոսի ու նրա եղբօր՝ Յովհաննէսի անունները դրեց Բաներեգէս, որ նշանակում է՝ Որոտման որդիներ։ 18 Նաեւ՝ Անդրէասին եւ Փիլիպպոսին եւ Բարթողոմէոսին եւ մաքսաւոր Մատթէոսին եւ Թովմասին եւ Ալփէոսի որդի Յակոբոսին եւ Թադէոսին եւ Սիմոն Կանանացուն 19 եւ Յուդա Իսկարիովտացուն, որը եւ նրան մատնեց։

© 2016 Gratun.org