Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Ղազար Ա. Ջահկեցի

2019. Աղուանից Աթոռը

Աղուանից աթոռին վրայ Եսայիի մահուանէ ետքը (§ 1956), ազատ մնաց հակաթոռ Ներսէսը (§ 1929), թէպէտ երբեմն Էվմիածինէ բանադրուած, բայց կացութեան տէր կը դառնար։ Կարապետ Ուլնեցի մտադրութիւն չէր դարձուցած, իսկ Խոշաբեցին ներեց անոր և թողուց որ պաշտօնը վարէ (ՋԱՄ. 85)։ Կրետացին սէր ալ ցուցուց (§ 1900), և Ղազար գործը քննելով, թէպէտ Ներսէսին ետ խոստովանիլ զյանցանս իւր, բայց յետոյ արձակէ զնա ի կապիցն, և խոստմնագիր առնելէ ետքը թէ մի ևս ապստամբիցի, կոնդակով հաստատեց Ներսէսը իր աթոռին վրայ, որ մինչև 1763 ապրեցաւ (ՋԱՄ. 86)։

« 2018. Աղթամարի Գործեր   |   2020. Ասպահանի Աթոռը »
© Gratun.org