Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Մինաս Ա. Ակնեցի

2039. Մինասի Մահը

Մինաս կաթողիկոսի մահը վաղահաս եղաւ, զի և ոչ իսկ երկու տարին կրցաւ լրացնել աթոռին վրայ օծուած էր 1751 սեպտեմբեր 15-ին, և վախճանեցաւ 1753 մայիս 12-ին (ՇԱՀ. Ա. 229)։ Պատճառը անշուշտ ծերութեան տարիքն է։ Միևնոյն ծերութիւնը պատճառ եղած պիտի ըլլայ, որ իր գործունէութենէն բնաւ յիշատակութիւն չունինք, և ունի զգրեանս դատաւորականս հոգացեալ՝ բացատրութեամբ կը լրացնէ Երևանեցին անոր կենսագրականը (ՋԱՄ. 32)։ Բայց ասկէ զատ իրեն արդիւնք և գովութիւն պէտք է սեպուի Էջմիածինի մէջ հաշտութիւն և հանդարտութիւն մտցնելը, և հակառակութեանց ու թշնամութեանց վերջ տալը։ Մարմինը թաղուած է Ս. Գայանէի վկայարանին բակին ձախակողմը (ՇԱՀ. Ա. 229)։

« 2038. Ասպահանի Աթոռ   |   2040. Ընտրութեան Պարագաները »
© Gratun.org