Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Բ. Բիւզանդացի

2052. Խանում Վաղարշապատցի

Ժամանակակից նահատակներուն յիշատակներէն գլխաւորն է Խանում Վաղարշակերտացի կոյսը, բնիկ Բագրեւանդ կամ Ալաշկերտ գաւառի Թօփրաքքայէ աւանէն, տեսքով փայլուն և ձայնովը լսողները զմայլեցնող աղջիկ մը (ՆՈՐ. 565)։ Ինչպէս և ինչու չենք գիտեր, մայրը մահմետականութիւնը կընդուի, և աղջիկն ալ կուզէ ընկերացնել բայց Խանում խոյս կու տայ, Արծանիի մէջ կը նետուի հետապնդողներ կիսախեղդ դուրս կը հանեն, Անթափ գիւղի մէջ կազդուրելով մօրը կը յանձնեն, որ շէյխերու կը դիմէ։ Անոնք ալ խոստումներով չկրնալով շահիլ, ատեան կը հանեն, կը բռնանան, գիշեր մի կը չարչարեն, և չկրնալով անոր միտքը փոխել տալ, մահուան կը դատապարտեն, իբրև իսլամութիւնը անարգող իր խիստ պատասխաններով, ու դահիճներուն կը յանձնեն (ՆՈՐ. 566)։ Նախ կողէն կը խոցեն, և վերջէն անգամ անգամ կը յոշոտեն իբրև կեր դաղանաց (ՆՈՐ. 564) բայց քրիստոնեայք հաւաքելով կը թաղեն գերեզմանատան մէջ, եկեղեցւոյն և աղբիւրին միջավայրը, ուր քարակոյտ մը միայն կը ցուցնէ նահատակ կոյսին գերեզմանը (ՆՈՐ. 566)։ Նահատակութեան թուականն է 1755 մայիս 3, Նոր կիրակիին չորեքշաբթին (ՆՈՐ. 562)։

« 2051. Ուրիշ Յաթոռներ   |   2053. Փռանկուլ Շրջըվանցցի »
© Gratun.org