Gratun
Search  show page numbers   Sign in
« Հայաստանյայց Ս. Եկեղեցու Քրիստոնեականը by Արշակ Տեր-Միքելյան

Հրատարակչության Կողմից

Արշակ Տեր-Միքելյանի (1864-1901)՝ մոտ մեկ դար առաջ հեղինակած այս ձեռնարկը առաջին անգամ համակարգված կերպով ներկայացնում է Հայ Եկեղեցու դավանությունը գիտական մակարդակով և մինչև այսօր պահպանում է իր այժմեականությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը պատրաստել է դասագրքի սույն վերահրատարակությունը երկու տարբերակով` դասական ուղղագրությամբ, ինչպես որ հրատարակվել է բնագիրը, և արդի արևելահայերենի ուղղագրությամբ` գրաբար մեջբերումներում պահպանելով դասական ուղղագրությունը։ Վերացվել են բնագրի տպագրական սխալները, կետադրությունը համապատասխանեցվել է այսօրվա գործող կանոններին։ Ծանոթագրությունները կազմել է Հ. Քյոսեյանը։ Հեղինակի հղումներից տարբերելու համար դրանք տրված են աստղանիշով (*)։

Մեր շնորհակալությունն ենք հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանին, ով դեռևս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական Կենտրոնը ղեկավարելիս սկսել էր այս դասագրքի վերահրատարակման աշխատանքները։

Շնորհակալություն ենք հայտնում հրատարակության հովանավորներին՝ Սիմոն և Ռուզաննա Աղազարյաններին, որոնց «արդեամբ և ծախիւք» տպագրվեց այս եզակի դասագիրքը։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Ա. Տեր-Միքելյանի ազգականներից հայտնի ջութակահարուհի Անահիտ Աճեմյանին՝ հեղինակի դիմանկարը մեզ տրամադրելու համար։

Առաջաբան »
© Gratun.org