Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աբեղա

ԱԲԵՂԱ (ասոր. awila – չամուսնացած, մենակյաց վանական), Հայ եկեղեցում կուսակրոն քահանայության ամենացածր աստիճանը: Ձեռնադրվում է եպիսկոպոսի կողմից, օծվում մյուռոնով: Կուսակրոն քահանաները, երբ ստանում են վեղար (ի նշան աշխարհուրացության), կոչվում են Ա., ուխտում ապրել վանքում: Ա. կատարում է բոլոր խորհուրդները (ծիսակատարությունները), բացի ձեռնադրությունից և մյուռոնօրհնությունից, որոնք եպիսկոպոսի և կաթողիկոսի իրավունքներն են: (Տես նաև Կուսակրոնություն):
« Աբգար Թոխաթեցի   |   Աբրահամ Ա Աղբաթանեցի »
© Gratun.org