Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Ախալցխայի Ս. Վարդանանց Եկեղեցի

Ախալցխայի Ս. Վարդանանց Եկեղեցի

ԱԽԱԼՑԽԱՅԻ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ ԵԿԵՂԵՑԻ, Ս. Նշան, ՎՀ Ախալցխա քաղաքի Մարդա թաղամասում, Ս. Նշան բլրի վրա, երբեմնի Զարեհնու Ս. Նշան եկեղեցու (հիշատակված XVII դ.) տեղում։ Կառուցումը սկսվել է 1862-ի մարտին, Ախալցխայի առաջնորդական փոխանորդ Գրիգոր վրդ. Սագինյանի նախաձեռնությամբ և մեծահարուստ մահտեսի Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ։ Օծումը և անվանակոչությունը տեղի են ունեցել 1863-ին, իսկ շինարարական աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1868-ին։ Ախալցխայի Ս. Վարդանանց եկեղեցին 3 մուտքերով, կենտրոնագմբեթ, ութանիստ մույթերով, արևմուտքից կից՝ եռահարկ, իսկ ճակտոնների գագաթներին՝ քառասյուն փոքր զանգակատներով կառույց է։ Ներսում կան երկու մույթեր, իսկ խորանի 2 կողմերում՝ մեկական ավանդատուն։ 1887-ին եկեղեցու բակում ամփոփվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացի, մեկենաս Վարդան Վարդանյանցի, ավելի ուշ՝ նաև նրա կնոջ աճյունը։

Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.2, 2-րդ պատկերը։

Սամվել Կարապետյան

« Ալիշան   |   Ախթալայի Ս. Աստվածածին Վանք »
© Gratun.org