Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աղեքսանդր Բ Բյուզանդացի

ԱՂԵՔՍԱՆԴՐ Բ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ, Ղարաղաշ, Ամենայն հայոց կաթողիկոս 1753–55-ին։ Հաջորդել է Մինաս Ա Ակնեցուն։ Աբրահամ Գ Կրետացու օրոք (1734–37) եղել է կաթողիկոսական փոխանորդ։ Աղեքսանդր Բ Բյուզանդացու անունով հայտնի են մի քանի մանր գրություններ, որոնցից կարևորություն ունեն հատկապես Հիշատակարանը (պատմում է նրա կաթողիկոսական ընտրության պարագաները), Վրաց կաթողիկոս Անտոն I-ին (1744–55) ու Վրաց արքա Թեյմուրազին (1744–67) հղած թղթերը և մի կոնդակ՝ ուղղված համայն հայությանը՝ Արտազի Ս. Թադե վանքի շինարարության համար միջոցներ հանգանակելու վերաբերյալ։

Կաթողիկոսական գահին Աղեքսանդր Բ Բյուզանդացուն հաջորդել է Հակոբ Ե Շամախեցին։

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914։ Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։

Հակոբ Քյոսեյան

« Աղեքսանդր Ա Ջուղայեցի   |   Աղթամարի Կաթողիկոսություն »
© Gratun.org