Gratun
Search  show page numbers   Sign in
« Հակիրճ Պատմություն Եւ Բացատրություն Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու

Բաժին Ա

1. Նախաքրիստոնէական Շրջան

Baal

Քրիստոնեությունը համաշխարհային կրոնների շարքում ամենամեծ տարածում ունեցող կրոնն է։ Այն Արեւելքից մինչեւ Արեւմուտք ունի իր հետեւորդները աշխարհի ամենատարբեր երկրներում գործում են բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ, իսկ որոշ երկրամասերում այն գրեթե տիրապետող է ինչպես օրինակ Եվրոպայում Ամերիկայում Ավստրալիայում։ Այսօր արեւմտյան աշխարհի համար քրիստոնեությունը պետականորեն ընդունված միակ կրոնն է, չնայած իր արեւելյան ծագմանը։ Այն իր արմատներով գնում է Մերձավոր Արեւելք կապված է Արեւելքի Հին աշխարհի` մանավանդ միջերկրածովյան երկրների մշակույթների հետ։

Քրիստոնեությունը տարածվել եւ հաստատվել է այնպիսի պետություններում որոնք մինչ այդ ունեին բարձր մշակույթ զարգացած պետականություն (Հին Հռոմ Հունաստան Պարսկաստան Հայաստան Հյուսիսային Աֆրիկա եւ այլն)։ Այս երկրներում Քրիստոսի Ավետարանի տարածմանը նպաստեց այն հանգամանքը որ քրիստոնեությունը զերծ էր էթնիկական սահմանափակվածությունից։ Եվ բացի այդ Ա-Գ դարերում Հռոմեական կայսրության տարածքում հիմնականում մեծ կոնֆլիկտներ չկային իշխում էր այսպես կոչված Pax Romana - հռոմեական խաղաղության ժամանակաշրջանը։

Այդ ժամանակաշրջանում Կայսրության մեջ մեծ տարածում էր գտել միթրայիզմը` իրանական կրոնը աշխարհըմբռնման մեջ տիրում էր նեոպլատոնականությունը` Պլատոնի ուսմունքի նոր ընկալումը հելլենիստական մշակույթը հրեական մեսիականությունը։ Այս ամենը հարմար նախապայմաններ էին Քրիստոսի ուսմունքի տարածման եւ հաստատման համար։

Քրիստոնեական սկզբնական համայնքներն առաջացան ոչ թե Կայսրության կենտրոնում` Հռոմում այլ ծայրամասերում` Հրեաստանում եւ նրան հարակից շրջաններում որտեղից էլ շնորհիվ Պողոս առաքյալի քարոզչության քրիստոնեությունը տարածվեց հեթանոս` ոչ հրեա ազգերի մեջ եւ դուրս եկավ հրեական նեղ էթնիկական սահմաններից։ Քրիստոնեության հաստատման եւ տարածման համար կարեւոր էին հետեւյալ նախապայմանները։

Քաղաքակրթության կենտրոն համարվող Միջերկրական ծովավազանի երկրների ողջ տարածքը հիմնականում գտնվում էր Հռոմի գերիշխանության տակ։ Ալեքսանդր Մեծից հետո հելլենական մշակույթը լեզուն դարձել էին գերիշխող։ Հունարենը Եփրատից մինչեւ Ատլանտյան օվկիանոս փոխադարձ շփման, գիտության մշակույթի լեզուն էր համարվում, եւ ազգերի ու էթնիկական զանազան խմբավորումների իրար հետ հարաբերվելու ու շփվելու գործում որեւէ հարց չէր առաջանում։ Ամենուր իշխում էր Հռոմեական իրավունքը` իր օրենսդրական բարձր մակարդակով։

Մակեդոնացին գրեթե ջնջել էր Արեւմուտքի ու Արեւելքի սահմանները զանազան ազգությունների կրոններ իրար էին խառնվել կրոնական շատ սկզբունքներ ու գաղափարներ տարածվում էին փոխադարձ շփման ժամանակ։ Այդպիսի կրոնական խճանկարը անշուշտ, նպաստավոր պայմաններ էր ստեղծել քրիստոնեության տարածման համար։

Այդ ժամանակաշրջանում հունական փիլիսոփայությունը փորձում էր կրոնի վերածվել ու կրոնին փոխարինել սակայն ոչինչ չստացվեց որովհետեւ փիլիսոփայությունը` իր բարդությամբ ու ոչ բոլորին ընկալելի լինելու առանձնահատկությամբ չէր կարող այդ դերն ստանձնել։

Քրիստոնեության պատմությունը Ա-Գ դարերում փաստում է, որ այդ կրոնի դեմ կանգնած էին հզոր կրոնական համակարգեր որոնք ոչ թե մեռած էին ինչպես կարծում են այլ պարտվեցին որովհետեւ քրիստոնեությունն ավելի հզոր ու կենսունակ էր։

Փրկչի գալստյան խոստումից հետո որը տրվել էր մեր նախածնողներին Եդեմական պարտեզում անցել էին հազարամյակներ։ Ըստ Պողոս առաքյալի (Գաղատացիներ 4։4) երբ ժամանակները լրացան Աստված իր Որդուն ուղարկեց, որպեսզի փրկի մարդկանց։ Ինչու այդքան ուշ, որովհետեւ աստվածային փրկությունը չէր կարող պարտադրվել մարդկությանը եւ Աստված չնայած իր ամենակարողությանը չի կարող փրկություն տալ մեկին որն այն չի ուզում։ Մարդը պարտադրանքով չի փրկվում այլ փրկվում է այն դեպքում երբ ինքն է այդ ցանկանում։ Այսպիսով ձեւավորվել էին միմյանցից էականորեն տարբեր երկու աշխարհներ. հրեական աշխարհը ուր անմիջականորեն պատրաստվում էր Փրկչի գալուստը եւ հեթանոս աշխարհը ուր մարդիկ իրենց ճանապարհներով էին գնում (Գործք 14։16-17)։ Հեթանոս աշխարհը վայրի ձիթենին է որ պետք է պատվաստվեր ընտանի ձիթենու վրա։

Հռոմեական կայսրությունն ընդունակ էր ներառել իր տիրապետության տակ գտնվող գրեթե բոլոր ազգերի կրոնական համակարգերը։ Միակ պահանջը կամ պայմանն այն էր որ կայսեր անձի պաշտամունքը պետք է պարտադիր լիներ բոլորի համար։ Մնացած բոլոր տարբերություններն ընդունելի էին եւ ամենեւին չէին հետապնդվում քաղաքական իշխանությունների կողմից։

Նոր պլատոնականությունը ամենատարածված փիլիսոփայությունն էր որն ի տարբերություն հռոմեական բազմաստվածության, անգամ միաստվածություն էր քարոզում։ Այդ Աստվածն էր համարվում բոլոր էությունների սկիզբն ու աղբյուրը իսկ աշխարհի անկատարության պատճառը նյութի եւ հոգու միացումն էր որպես հոգեւոր նախասկզբից բխած էմանացիա (ճառագայթում արտազատում) նյութական աշխարհի մեջ։

Նյութը ստորադասվում էր ստորին օղակն էր համարվում իսկ համաշխարհային հոգու էմանացիան բարձրացվում էր ավելի բարձր ոլորտների։ Այս համակարգը քրիստոնեության հակառակորդն էր եւ սկզբնական շրջանում ջանում էր Կայսրությունը փրկելու առաքելությունը ստանձնել։ Բայց այն չկարողացավ իր ժամանակի ապականված բարքերը նորոգել այլ, պարզապես, մի որոշ ժամանակ անկումը կասեցրեց։ Բարոյական կյանքով ապրելու նպատակը մարդկանց համար ամենեւին գոյություն չուներ, եւ այդ հասկացող մարդիկ քանի գնում ավելի հոռետես էին դառնում։

Կայսրության մեջ հրեականության տարրն առանձնանում էր մյուս էթնիկական խմբավորումներից նրանք հավատում էին որ.

  1. իրենց Աստվածը միակն է ճշմարիտը որն ուխտ է կնքել իրենց հետ

  2. այդ ուխտը ոչ միայն իրենց ազգային նպատակների ու խնդիրների լուծման համար էր այլ ողջ մարդկության փրկության։

Բաբելոնյան գերությունից հետո հրեաները ցրվեցին աշխարհով մեկ։ Նրանք գտնում էին որ մեսիական փրկությունը միայն իրենց է վերաբերում որպես էլիտար` ընտրյալ հատվածի իսկ մյուս ազգերը իրենց են ծառայելու այդ փուլում։ Այս էր այն հիմնական պատճառը որ նրանք չկարողացան ազգովի ընդունել քրիստոնեության վարդապետությունը եւ Ա դարի 70-ականներին` Երուսաղեմի կործանումից հետո վերջնականապես կորցրեցին իրենց պետականությունն ու Տաճարը։

Հրեական նահապետների ժամանակներում կրոնական համակարգը բարեկամական փոխհարաբերության դրսեւորումն էր Աստծու եւ ժողովրդի միջեւ որն ավելի գործնական բնույթ էր կրում իրենք պետք է ուխտի բոլոր կետերին հնազանդվեին, իսկ Աստված դրա փոխարեն նրանց փրկություն էր խոստանում։ Այս ընկալումը տիրապետող էր հենց Ա դարում։ Մեսիան արժեւորվում էր ոչ թե նրա համար որ Աստծու Հայտնությունն էր լինելու այլ այնքանով որ իրենց ազգի փրկության եւ ազատության կրողն Արեւելքում քրիստոնեության տարածմանը նպաստեց նաեւ Հռոմեական կայսրության արեւելյան սահմաններում գտնվող հզոր Պարսկաստանի, ինչպես նաեւ Հայաստանի կրոնական համակարգը։

Ստորեւ ներկայացնենք Հայաստանում տիրող կրոնական իրավիճակը մինչ քրիստոնեության ընդունումը։

Հայոց հին կրոնը կամ հեթանոսական հավատը

Հայերի կրոնական հավատալիքների ու պաշտամունքի վրա պարսկական ազդեցությունը զորեղ է եղել։ Իրանական ծագում ունեն հայ չաստվածների անունների մեծ մասը` Արամազդ Վահագն Միհր Տիր եւ այլն։ Պարսիկներից են հայերին անցել շատ հավատալիքներ բարի ու չար ոգիների` հրեշտակների վիշապների շահապետերի մասին, ինչպես նաեւ անդրաշխարհի`դրախտի ու դժոխքի մասին պատկերացումները։ Կրոնական պատկերացումների վրա ազդել են նաեւ ասորական հավատալիքները։ Ասորերենից են հայերենին անցել հետեւյալ անվանումներն ու անունները. քուրմ Բարշամ (ասորերեն` Բար-Շեմ) Նանե (ասորերեն` Նանա) Աստղիկ (ասորերեն` Իշտար հետագայում` Աստարտա) Անահիտ (ասորերեն` տիկին նույն անունը պարսկերենում` նշանակում է մաքուր ) եւ այլն։

Այս ազդեցությունները, անշուշտ, համեմատաբար ավելի ուշ շրջանին են վերաբերում իսկ սկզբնական շրջանում մեր պատկերացումները աշխարհի տիեզերքի ոգիների բնության մասին առավել մշուշոտ են եղել։ Այդ անիմիստական (animism) պատկերացումների հետեւանքն է բնության, տարերային ուժերի պաշտամունքը։ Մեզ բնորոշ են եղել նաեւ տոտեմիստական պատկերացումները (totemism) ուր առանձնակի պաշտամունքի առարկա են եղել կենդանիները` օձը գայլը կամ բույսերը կրակը ջուրը եւ այլն։ Տոտեմը համարվել է այն պաշտողների նախնին։

Հին հայերը անհիշելի ժամանակներից ունեցել են հատուկ պաշտամունք Արեգակի եւ Լուսնի հանդեպ։ Երկրի վրա կատարվող ամեն երեւույթ կախված է նկատվել այդ երկնային մարմիններից։

Անահիտ տիկինը մեծ նշանակություն ստացավ հայոց մեջ իբրեւ մայր ամենայն զգաստությանց փառք ու կեցուցիչ ազգի հայոց աշխարհի շունչ ու կենդանություն։ Իսկ Աստղիկն այնքան ժողովրդականություն ունեցավ հայերի մեջ որ նրան արժանի համարեցին Վահագն դյուցազնի կինը դարձնել։

Զրադաշտականության առաջին նախանշանները հայոց մեջ ի հայտ եկան Զենդ-Ավեստայի շրջանում` VI-V դդ. Ն. Ք.։ Հայոց Արամազդը` Զենդ-Ավեստայի Ահուրա-Մազդան, զրադաշտության մեջ համարվում էր գերագույնը` երկնի ու երկրի արարիչը։ Բարության սկզբի` Արամազդի հակառակորդը` Ահրիմանը` Հարամանը (Զենդ-Ավեստայի Ահրմնը) հայոց հին հավատալիքների մեջ չի երեւում բայց նրան սպասարկող ոգիներն առկա են։ Այսպես հրեշտակ դեւ դժոխք բառերն իրենց նախնական նշանակությամբ Ավեստայի ֆերիշտե դեւա դուզախ բառերն են նույն նշանակությամբ։

Կրակապաշտությունը զրադաշտականության մեջ կարեւոր տեղ է գրավում։ Հայերն էլ պաշտում էին այն Միհր անունով որպես որդին Արամազդի։ Հայոց մեջ կրակը` հուրը տարին մեկ անգամ ներկայացվում էր խարույկի ձեւով մինչդեռ պարսից մեջ այն անշեջ էր պահվում։

Տիրը պարտավոր էր հսկել մարդկանց, գրանցել նրանց բարի եւ չար արարքները դրանք արձանագրել «կենաց գրքի մեջ»։ Այդ պատճառով էլ ժողովուրդը նրան Գրող էր կոչում։ Մարդիկ հավատում էին որ մահվանից հետո Տիրը իրենց հոգիները տանում եւ Արամազդի առաջ դատաստանի է կանգնեցնում` ըստ գրքում արձանագրվածների։ Այդ իմաստով էլ մինչեւ այսօր մեր լեզվում կիրառական է «Գրողը տանի քեզ» (այսինքն` դատաստանի առաջ կանգնեցնի) «Ճակատիս այս էր գրված» դարձվածքները։

Հնում հայոց մեջ ընդունված էր աստվածներին անտառներում եւ լեռներում զոհաբերություններ մատուցելու, ինչպես նաեւ նրանց համար բագիններ ու մեհյաններ կանգնեցնելու սովորությունը։ Մեզանում առաջին նահապետները (Հայկը նրա որդիներն ու նրանց սերունդները) նաեւ քրմապետության պաշտոնն են ստանձնել։ Այսպես Սոսյաց սրբազան անտառը որի տերեւների հանդարտ կամ սաստիկ խշշոցից զանազան գուշակություններ էին անում տնկել է Արմենակը Իսկ Արայի որդին` Անուշավանը, Սոսյաց անտառի պաշտամունքին նվիրվելու համար կոչվում է «Սոսանվեր»։

« Ներածական   |   2. Յիսուս Քրիստոս »
© Gratun.org