Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

Ժ. Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին

Բազում հոգսերն ու խավար տրտմությունները հանապազ դիզվում, կուտակվում են ինձ վրա, որովհ ետև չար ախտերն ու ահավոր անօրինությունները, Եկեղեցի մտնելով, դեպի վեր բարձրացող բորբոքված հրի պես այրում են բոլորին, և սատանան մեր մտքում [այդ ամենը] փոքր բան է կարծել տալիս. Մարիամին էլ բամբասել տվեց Աստծու ծառային4. սատանան նրա մտքում փոքր բան կարծել տվեց այդ, որպեսզի զղջման չգա, և նա [իրեն վրա հասած] պատուհասների պատիժն ստացավ (տե՛ս Թվեր ԺԲ 110)։ Նաև Քամին բամբասել տվեց իր հոր` Նոյի մերկությունը և նրան կարծել տվեց, թե փոքր բան է այդ, մինչև որ նա ընդունեց [իր եղբայրների] ծառան լինելու անեծքը [տե՛ս Ծն. Թ 25]։ Այս հուրը, նաև այժմ Եկեղեցի մտնելով, այրում ու կորստյան է մատնում առհասարակ բոլորին. [սատանան] նաև որոգայթներով [է կորստյան մատնում]. որովհ ետև մեկը շնանում է, մյուսը` բամբասում. երկուսն էլ հավասարապես են անօրինանում. մեկը գողանում է, մյուսը` բամբասում. միապես են պատժվում. մեկը հարբում է, մյուսը հարբեցողին բամբասում. միանման են դատապարտվում։ Մեկը գործում է բոլոր տեսակի մեղքերը, մյուսը բամբասում է, երկուսն էլ հավասարապես դատվում են ու տանջվում։ Քանզի Պողոսը գողանալն ու շնանալը առավել [մեծ] անօրինություն ցույց չի տալիս, քան բամբասելն ու հարբելը, այլ միանման չարիք. երկուսի` միահավասար կերպով արքայությունից ելնելը մեկ խոսքով նշելով` ասում է. «Ո՛չ գողերը, ո՛չ պոռնիկները, ո՛չ հարբեցողները և ո՛չ բամբասողն երը Աստծու արքայությունը չեն ժառանգելու» [Ա Կոր., Զ 10

Եվ արդ, ահա սատանան բոլորի բերանը լցրեց բամբասանքի անօրեն ախտով, և բոլորի լեզուները հանապազ անդադար բորբոքվում են եղբոր բամբասանքով ու հայհոյությ ամբ։ Տեսնում եմ, որ աներկյուղ ու անհոգ են այս անօրինությունը գործողները և [բնավ] չեն շտապում ապաշխարությամբ լվանալ ու սրբել այն, ինչպես գողության ու պոռնկության չարիքները։ Եթե գարշում ես շնությունից, գարշի՛ր նաև բամբասանքից. քանզի եթե շնությունը չարիք է, ապա դրան հավասարեցվում է և բամբասանքը։ Բայց օրենուսույց առաքյալը բամբասանքների անօրինությունն առավել մեծ է ցույց տալիս` ասելով, թէ` «Ով բամբասում կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը» [Հակ. Դ 11]։ Եվ ի՞նչն է առավել անօրենություն, քան այն, որ Աստծու օրենքները չեն կատարում, այլ տեր ու դատող են լինում։ «Կա մե՛կ Օրենսդիր ու Դատավոր, որ փրկում է, ապր եցնում և կորստյան մատնում» [տե՛ս Հակ. Դ 12], դու ինչո՞ւ ես դատում ուրիշի ծառային։ Եվ արդ, տե՛ս, թե քանի տեսակի մահվան է պարտական նա, ով հափշտակում է թագավորի իշխանությունն ու պատիվը և դատում է դատավորի դատը, քանի որ ասում է. «Իմն է վրեժխնդրությունը, և ե՛ս եմ հատուցելու, ասում է Տերը» [Հռոմ. ԺԲ 19«Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը կամ ինչպ ե՞ս ես արհամարհում քո եղբորը» [Հռոմ. ԺԴ 10

Եվ արդ, դու` դատվա՛ծդ ու մեղքերով դատապարտվ ա՛ծդ, չե՞ս սոսկում ու դողում ուրիշի դատաստանը դատելուց, որ ո՛չ թե մարդու արհամարհեցիր ու անարգեցիր, այլ Աստծուն, և հափշտակելով Նրա պատիվն ու իշխանությունը` Նրա դատաստանն ես դատում` չհիշելով Սուրբ Ավետարանի այն խոսքը, որ ասում է. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք, որովհետև ինչ դատաստանով որ դատում եք, նույնով դուք եք դատվելու» [Մատթ. Է 1]։ Սուրբերինն է դատելը, և անարատներինն է հանդիմանելը, և այն էլ` առանձին և աղաչանքներով, այլ ոչ թե հրապարակավ հանդիմանելով որևէ մեկի մեղքը և կամ նրանից գաղտնի ուրիշի մոտ բամբասելով նրան։ Եվ [այդ] մեղքերն ու անօրինություններն ահավոր են. քանզի եթե մեկը խեղություն ունի և անարգում է ուրիշն երին խեղության համար, մի՞թե նրանից առաջ ինքն իր են չի անարգում։ Նաև եթե ինքը բյուր չարիքներ է գործում, ծածկում քողարկում է դրանք, իսկ եթե եղբայրն է փոքր-ինչ մեղանչում, հուզվում է, շրջում, բոլորին պատմում է և իր եղբոր հանցանքների դառը դահիճ ու դաժան քննիչ է դառնում։ Իր աչքում գերան կա, որը ծածկում է, և որոնում է եղբոր աչքի շյուղը. այդպիսիներին Քրիստոս ոչ միայն մեղավոր, այլ նաև կեղծավոր է անվանում` ասելով. «Կեղծավո՛ր, հանի՛ր նախ գերանը քո աչքից և ապա կմոտենաս` հանելու եղբորդ աչքից շյուղը» [Մատթ. Է 5

Եվ արդ, ո՞վ է ավելի անամոթ, քան նա, ով գիտի իր մեղքերն ու սխալները և դրանք անտեսելով` քրքրում է եղբոր սխալները և շատերի մոտ բամբասում նրան։ Նա չգիտի, թե ինչ հանցանքի համար որ բամբասում է եղբորը, նույն մեղքի տանջանքով և ինքն է պատժվում։ Եվ հանապազ անդադար բոլորի լեզուները բամբասում են եղբորը. և սակայն նրա գործած բոլոր մեղքերի համար տանջ անքները հավասարապես պատրաստված են նաև բամբոսողն երի համար։ Արդ, ինչո՞ւ դատապարտվես այդպիսի տանջանքների, կամ ի՞նչ օգուտ ստացար բամբասանքներիցդ, կամքիդ ո՞ր ցանկությունը կատարեցիր և կամ ի՞նչ հարստություն շահեցիր. քա՞ղցդ հագեցրեց բամբասանքդ, թե՞ մերկությունդ ծածկեց։ Ոչինչ ավելի չես գտնում, այլ միայն սատանային ես տեսնում բամբասողների մտքում, որոնք հանապազ լցված, հղացած են չարիքով. ծննդկանի նման երկնում և դուրս են հոսեցնում բամբասանքներ, ուղիղ շրջում և եղբոր մասին չարություն են խոսում։ Կա՛մ իրենց չար մտքից են հանում, կա՛մ ուրիշից են լսում և ավելացնելով չարաչար ու զազրելի սերմեր` եղբորն ատելի են ներկայացնում բոլորի աչքում` շատերին գայթակղեցն ելով նրա դեմ. Նրանց գայթակղեցնելու համար իրե՛նք են դատապարտվելու։ Ամենքի ականջին եղբոր մասին չար կարծիք հնչեցնողների մասին [Գիրքն] ասում է. «Վա՜յ նրան, ով դատում է, և եղո՜ւկ նրան, ով իր դատաստանը ուրիշին է հայտնում»։ Տերն է Հատուցողն ու Դատավորը. բարի գործողներին` բարիք, չարիք գործողներին` չարիք։ Դու ինչո՞ւ ես դատում քո եղբորը, ինչո՞ւ ես արհամարհում ու բամբասում նրան. ահա Դատավորը դռան մոտ է և յուրաքանչյուրին հատուցում է ըստ գործերի։

Եվ արդ, ինչպիսի՜ տանջանքների պիտի դատապարտվ են նրանք, ովքեր կբամբասեն ոչ միայն եղբայրներին, այլ նաև վարդապետներին ու քահանաներին, քանզի անօրին ացել ու սաստիկ անառակությամբ են լցվել և ամբողջովին սատանային են հնազանդվում։ Քանզի նա է իր ամբարշտացած թույնը թափում նրանց վրա, մինչև որ կործանում է ահավոր անօրենություններով. ինչպես որ անապատում ժողովրդին նախ նախատել տվեց Մովսեսին, ապա` արհամարհել տվեց Աստծուն, այդպես նաև հրեական ազգին, որ նախ կոտորեց մարգարեներին,ապասպանեց Քրիստոսին, այդպես նաև Հուդային նախ աղքատներից գողանալ և ապա Տիրոջը մատնել տվեց։ Այս նույն օրինակով էլ բամբասողներին նախ իրենց ընկերներին, ապա վարդապետներին ու քահանաներին բամբասել տվեց. նրանց բամբասանքներն առ Աստված են բարձրանում, ինչպես որ Ինքը` Քրիստոս է ասում. «Ով ձեզ է ընդունում, ընդունում է ինձ, և նա, ով ձեզ է անարգում, ինձ է անարգում» [Մատթ. Ժ 40, Ղու. Ժ 16]։ Եվ նա, ով բամբասում է քահանաներին ու վարդապետներին, Քրիստոսին է անարգում։

Աշխարհական ես, մի՛ բամբասիր ու մի՛ հայհոյիր քահանայության պատիվը։ Նայի՛ր Կորխին, Դադանին և Աբիրոնին, որոնք անարգեցին քահանայության պատիվը. տե՛ս, որ երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց, [երկնքից կրակ իջ ավ] և ճարակեց նրանց բանակը [տե՛ս Թվեր ԺԶ 32-33, Թվեր ԺԶ 35]։ Զգուշացի՛ր, որպեսզի նաև դու, որ անարգում ես քահանայության պատիվը, նրանց փորձանքը չստանաս։ Քեզ չհրամայվե՛ց բամբասել առաջնորդներին, այլ [հրամայվեց] լսել ու պատվել նրանց. «Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն» [Եբր. ԺԳ 17]։ Իսկ դու հայհոյությ ամբ ու բամբասանքով պատերազմում ես նրա դեմ։ Տե՛ս, որ մարտնչում ես ո՛չ թե նրա, այլ Աստծու դեմ, Ով նրան շնորհեց քահանայության պատիվը։ Քանզի բոլոր նրանք, ովքեր պատվում են քահանային, փառավորում ու պատվում են Աստծուն, իսկ նրանք, ովքեր արհամարհում են [քահանային], անարգում են Աստծուն։ «Մեծարի՛ր քո քահանաներին» [Սիր. Է 31], և` «Մի՛ արհամարհիր քո ժողովրդի իշխաններին» [Ելք ԻԲ 28]։ Քանզի եթե քահանան անպիտաններից մեկն էլ լինի, Աստված տեսնում է, որ Իր համար մեծարում ես նաև անարգներին։ Քանզի սուրբից ակնածում ես նրա սրբության համար։ Իսկ Աստծու համար պատիվ է այն, որ անարգին մեծարես. բայց քահանան անարգ չէ, «քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբերն է» [տե՛ս Մաղ. Բ 7]։ Իսկ եթե արհամարհում ես նրան, մեղք ես գործում Աստծու հանդեպ, Ով նրան ձեռնադրությունը տվեց, և Նրանով է ինքը կատարում [սուրբ Պատարագի] Խորհուրդն ու մկրտությունը. թեև նրանք արժանի չեն մերձենալու ահավոր Խորհուրդին, բայց ժողովրդի փրկության համար չի արգելում Սուրբ Հոգու շնորհները։ Քանզի եթե ժողովրդի փրկության համար խոսեց Բաղաամի էշի միջոցով և նրա դյութությամբ [տե՛ս Թվ. ԻԲ 28-30], ապա որքան ավելի քահանայի միջոցով է Ինքը ամեն բան անում մեր փրկության համար։ Եվ դու, եթե սրբությամբ հաղորդվես սուրբ Խորհուրդին, քահանայի պղծությունը չի վնասի քեզ. ինչպես որ նրան, ով պղծությամբ է մոտենում, չի օգնում քահանայի սրբությունը։ Իսկ եթե համարում ես, թե արատավոր քահանայի պատճառով Հոգու շնորհները չեն իջնում Պատարագի վրա, և Աստված նրա միջոցով չի գործում, հիշի՛ր, որ դու քակտում ես Եկեղեցու կարգերը և քո քրիստոնյա անունը։ Եթե այդպես է, ապա, ըստ քեզ, ո՛չ Պատարագն է Պատարագ, ո՛չ ձեռնադրությունն է ձեռնադրություն, ո՛չ էլ քահանայության կարգն է հաստատուն. ահա ուրեմն սնոտի է քրիստոնյայիդ հույսը, որովհետև բոլո՛րս ենք մեղքերի ենթ ակայության տակ։

Եվ արդ, այդպիսի բաներ մտքո՛վդ իսկ չանցկացնես. մի՛ քննիր առաջնորդի վարքը և մի՛ բամբասիր քո քահանաներին ու վարդապետներին։ Հրաման չստացա՛ր քննելու որ ևէ մեկի մեղքերը, ուր մնաց թե քահանայինը. Աստված է քննողն ու դատողը, դու ինչո՞ւ ես քննում, դատում և հայհոյում։ Քանզի եթե հրաման չստացար դատելու, քննելու և բամբասելու ընկերոջդ, ապա ուրեմն որքա՜ն առավել` քահանաներին ու վարդապետներին։ Քննիր և դատիր քո՛ վարքը, ո՛չ թե առաջնորդների։ Իսկ եթե նա ուղիղ չէ հավատի մեջ և սխալ բաներ է ուսուցանում, փախի՛ր նրանից. մի՛ մոտենա, մի՛ ճաշակիր և մի՛ հաղորդակցվիր նրա հետ և մի՛ շփվիր։ Քանզի եթե նա թերահավատ է, թյուր բաներ է ուսուցանում, եթե Պողոսն իսկ լինի կամ հրեշտակ, մի՛ հաղորդվիր, որովհետև առանց պատժի չի մնում անխտրաբար հաղորդվելը։ Որովհետև հավատը քննելը քոնն է, իսկ վարքը դատելը` Աստծունը։ Բայց եթե քահանան առողջ հավատ ունի, հնազա՛նդ եղիր նրան, իսկ վարքի համար մի՛ բամբասիր։

Աշակերտ ես, մի՛ դատիր վարդապետին. Քրիստոս է, որ քննում ու դատում է։ Քանզի եթե մի դատարկ խոսքի համար պատասխան պիտի տանք, և կամ եղբորը մորոս կամ հիմար ասելու համար հրի մեջ պիտի առաքվենք, ապա որք ա՜ն առավել պատիժների արժանի պիտի համարվենք` վարդապետին և Աստծու քահանային հայհոյությամբ բամբասելու համար։ Պատիժներից ազատ չէ նա, ով [անմաքուր] խղճմտանք ունի և հանդգնում է սպասավորել սուրբ սեղանին, այլ դատվելու է և ահավոր հրի և անվերջանալի տանջանքների [է մատնվելու]։ Քանզի [Գիրքն] ասում է, թե չկա ավելի ծանր մեղք, որ արթնացնում է Աստծու ամբողջ բարկությունը, քան այն, երբ մեկն անարժանաբար քահանա է դառնում. քանզի հարկ է, որ Անարատի սպասավորը հոգով ու մարմնով անարատ լինի, որպեսզի անարատի միջոցով արատավորներս փրկվենք։Իսկարհամարհող քահանաները, որոնք [անմաքուր] խղճմտանք ունեն և արհ ամարհանքով են մոտենում սուրբ սեղանին` ահեղ Խորհուր դի առջև, մեծամեծ ու սաստիկ պատիժներ ու տանջ անքներ են պատրաստված նրանց համար` Աստծուն արհ ամարհողներից վրեժ առնելու համար։ Հիշի՛ր Ահարոնի որդիներին, որոնք արհամարհանքով էին մտնում սպասավորելու. բարկության հուրը կերավ նրանց։ Հիշի՛ր Հեղիի որդիներին, որոնք անարժանությամբ էին սպասավորում սրբություններին. սուրը կերավ նրանց։ Նրանց պատճառով կորստյան մատնվեց նաև Հեղին, և Իսրայելից շատերը մեռան։ Եթե Հնում էր այսպես, ապա որքա՜ն առավել Նորում ահավոր վրեժխնդրություն պիտի պահանջվի նրանից, ով անօրինությամբ մոտենա` սպասավորելու ահավոր Խորհուրդին։

Այսպիսին են տանջանքները այն քահանաների, որոնք փոքր-ինչ հանցանքով են մոտենում են սուրբ Խորհուրդին։ Բայց դու հրաման չստացա՛ր բամբասելու և արհամարհելու, որովհետև ոչ թե մարդու, այլ Աստծուն ես հայհոյում և արհամարհում։ Ժողովուրդը Մովսեսին արհամարհեց, և Աստված Իրենն համարեց, Իսրայելի որդիները Սամուելին արհամարհեցին, Աստված Իրենն համարեց. «Ոչ թե քեզ են անարգում, այլ ի՛նձ են արհամարհում» [տե՛ս Ա Թագ. Ը 7], քանի որ բոլոր նրանք, ովքեր քահանային բամբասում և արհամարհում են, մեղք են գործում Աստծու առջև։ Մի՛ ասա, թե` ճիշտ է բամբասանքս, և բոլորը գիտեն։ Քանզի եթե ճիշտ է, ապա ոչ թե մեր, այլ Դատավորի քննելու բանն է։ Տե՛ս, որ մահապարտին բոլորը չէ, որ քննում ու դատում են, այլ միայն` դատավորները։ Ուրիշի դատաստանը դու մի՛ դատիր, ոչ մեկի մասին մի՛ խոսիր և մի՛ լսիր ուրիշի մասին։ Իսկ եթե եղբորդ մասին ինչ-որ բան լսեցիր, մեռցրո՛ւ այն քո սրտում, որ չծակի և դուրս չելնի։

Եվ արդ, մի՛ բամբասեք իրար. մեր ամեն մի արարքի համար Աստծու առջև ենք կանգնելու և յուրաքանչյուր գործի համար հաշիվ ենք տալու. յուրաքանչյուրն իր բեռն է տանելու, ընկերոջը ոչ ոք չի կարող օգնել։ Քանզի գեհենի բազում աղետների, կրակե հորդառատ գետի ահեղ հոսքի և սաստիկ կսկծացող ցավերի պատճառով յուրաքանչյուրը կարծելու է, թե միայն ինքն է տանջանքների մեջ, քանզի բորբոքուն գազանացած հուրը շնչավորի պես շանթերով հարձակվում է` Աստծուն արհամարհողներից վրեժ լուծելու։

Եվ արդ, ում այսպիսի ահեղ արհավիրքներ ու դառը դատաստաններ են սպասում, պետք է հոգ տանի, կոծի իր մեղքերը, քննի իր հանցանքները, որոնի իր չարիքները, իր աղետները մտաբերի, իր [մեղքերի համար] լաց լինի ու ողբա, հանապազ ի՛ր անօրինությունները բամբասի, այլ ո՛չ ընկերոջ հանցանքները որոնի, մանավանդ քահանաներինն ու վարդապետներինը։ Քանզի քահանան քեզ համար է դեգերում եկեղեցում, քեզ համար է պաշտամունք մատուցում և սպասավորում, ընթերցում և վարդապետում է քեզ համար, ձեռքերը վերև է բարձրացնում քեզ համար, քեզ համար է խորհուրդը մատակարարում, հանապազ քեզ համար է պատարագ մատուցում, քո ուխտն է ընծայում Աստծուն, քո տոնն է կատարում մշտապես, քո մոլորվածին է ուսուցանում և դարձնում, քո երախաներին է մկրտում, մեղավորներին է ուսուցանում , ապաշխարողների համար թողություն է խնդրում, զգուշացնում է աստվածապաշտ լինել, քո հանգուցյալներին է օրհնությամբ հուղարկավորում, քո և քո որդիների հարսանիքն է ուրախությամբ պսակով կատարում, շքեղացնում և թշնամուն ամաչեցնում, քո կյանքի ու փրկության համար է աղաչում, յարաժամ Աստծու առջև է ընկնում քո պատիժների համար, մշտապես պաղատում է` քո փրկության համար Տիրոջը քեզ հետ հաշտեցնելու համար, անդադար թողություն է խնդրում քո մեղքերի համար, ամեն ժամ հոգ է հանում քո հոգու համար և հանապազ սպասավորում է քո մարմնին և ծառայից առավել հնազանդվում է քեզ։

Եվ արդ, այսպիսի և սրանցից առավել ծառայություն է մատուցում քեզ և այս ամենի փոխարեն լսում է հայհոյություն ու բամբասանքներ. ինչպիսի՜ կրակներ ու ահավոր անվերջանալի տանջանքներ են քեզ սպասում։ Այս բոլոր երախտիքների փոխարեն հարկ էր, որ ծառայեիր քահանային, աղաչեիր և աղոթեիր [նրա համար], որդիներիդ հետ միասին սպասավորեիր և պատկառեիր` իբրև երախտ ավորից, սիրեիր նրան, ինչպես քո անձն ու հոգին, նրա տրտմությունը սփոփեիր և նրա վաստակի համար երանի տայիր, իր վարդապետության մեջ զորացնեիր, թեթևացն եիր նրա տկարությունը, կերակրեիր ու հագեցնեիր, հոգայիր նրա մարմնավոր կարիքները և նրան միայն հոգևոր գործերով զբաղվել տայիր։ Հարկ էր, որ այս և այսպիսի բազում այլ երախտիքներով հատուցեիր քահանային նրա ծառայությունների փոխարեն, այլ ոչ թե բամբասեիր, հայհոյ եիր ու արհամարհեիր առանց ակնածելու։

Արդ, այս ամենը լսելով` հանգցնե՛նք հայհոյության բորբոքուն հնոցը, դադարեցնե՛նք արհամարհանքների հուրը։ Սանձեցե՛ք ձեր լեզուն` չչարախոսելու, մաքրեցե՛ք ձեր աչքերը` անամոթ չնայելու, ուղղեցե՛ք ձեր սիրտը չար խորհուրդներից, ծառայեցե՛ք Տիրոջը երկյուղով։ Պատվեցե՛ք վարդապետներին, հնազանդվեցե՛ք քահանաներին, սպասավորեցե՛ք հիվանդներին, հագցրե՛ք մերկերին, հագեցրե՛ք քաղցողներին, սփոփեցե՛ք նեղվողներին, օգնեցե՛ք տնանկին, անդադար տքնեցե՛ք աղոթքներով, պահքով ու ողորմությամբ։ Սա՛ է ձեր փրկության ճանապարհը, որ հանում է դեպի վերին քաղաք` դեպի փափագելի անանց վայելչությունները. թող նաև մենք արժանանանք վայելելու դրանք և փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և հավիտյանս. ամեն։

« Թ. Թուղթ քահանաների` ժողովրդի վրա տեսուչ լինելու մասին   |   ԺԱ. Սիրո, մախանքի և նախանձի մասին »
© Gratun.org