Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԺԱ. Սիրո, մախանքի և նախանձի մասին

Սիրո մասին նորագույն բաներ փնտրելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեզ սիրո վարդապետ ուն ենք նույն Իրեն` Քրիստոսին, Ով ասաց. «Սիրեցե՛ք միմյանց» [Հովհ. ԺԳ 34], և` «Եթե ինձ սիրեք, կպահեք իմ պատվիրանները» [Հովհ. ԺԴ 15]։ Քանի որ սերն է պատվիրանի գլուխը, և նա, ով կամենում է մոտենալ աստվածպաշտության, հարկ է, որ բոլոր պատվիրաններից առաջ սեր ստանա. «Նրանով բոլորը կիմ անան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» [Հովհ. ԺԳ 35]։ Քանի որ Աստված Ինքը սեր է (և Հովհաննեսն էլ Նրան սեր է անվանում [Հովհ. ԺԳ 34]), նա, ով մնում է Աստծու սիրո մեջ, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ, որովհետև կատարում է Նրա` սիրելու հրամանը։

Սիրել քարոզվում էր նաև Հնում. իսկ Նորում Քրիստոս հրամայում է սիրել [ոչ միայն] մեզ սիրողներին, այլ նաև մեր թշնամիներին, նաև անձը դնել մեր սիրելիների սիրո համար (տե՛ս Մատթ. Ե 44)։ Նա Իր անձը դրեց և՛ թշնամիների, և՛ սիրելիների համար, որպեսզի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով մեր մեջ հաստատի սիրո պատվիրանը։ Ուստի և մենք սրտով սիրե՛նք Աստծուն և երկյուղով պահե՛նք Նրա պատվիրանները. Աստծուն սիրելը Նրա պատվիրանն երը սրտով պահելն է։ Իսկ Նրա պատվիրաններն այս են, որ ճշմարիտ սիրով սիրենք միմյանց. ամեն ոք, ով ճշմարտ ապես սիրում է իր եղբորը, պահում է Նրա պատվիրանն երը։

Իսկ ճշմարտապես սիրելն այս է, երբ սիրում ենք ոչ թե [մեզ արված] երախտիքի համար, ոչ թե ըստ ընտանեկան սովորության, ոչ թե նրա գեղեցիկ դեմքի, ոչ թե գութի համար և ոչ էլ, որովհետև նա սիրում է մեզ։ Այլ միայն Աստծու պատվիրանի համար պիտի սիրես բոլորին և բոլորի հետ խաղաղություն պիտի ունենաս, բայց ունեցվածքիցդ պիտի բաշխես միայն կարիք ունեցողին, իբրև սեփական վշտացած անդամի` պիտի հոգաս աղքատի մասին, քանի որ բոլորս միմյանց անդամներ ենք, և հարկ է, որ ինչպես Պողոսն է ասում. «Մեկ վշտացած անդամի համար վշտանան մյուս բոլոր անդամները» [տե՛ս Ա Կոր. ԺԲ 26], և անձդ չարչարանքների պիտի տաս ընկերոջ սիրո համար, ինչպես որ Քրիստոս Իր անձը չարչարանքների տվեց մեզ համար։ Քանզի եթե Նա, որ Աստված էր, մեզ և մեր թշնամիների համար իջավ այսչ ափ անարգության, ի՞նչ պատասխան պիտի ունենանք տալու, եթե չսիրենք միմյանց ըստ [Նրա կողմից] մեզ տրված պատվիրանի` սիրել [մեր] թշնամիներին, օրհնել մեզ հալածողներին, բարիք անել նրանց, ովքեր ատում են մեզ, և աղոթել մեզ հալածողների համար (տե՛ս Մատթ. Ե 44-45)։ Քանզի սիրո փոխարեն սեր հատուցում են նաև մաքսավորները. բայց այն է պատվիրանի համար, որ սիրեն թշնամիներին, ըստ կարողության` օգնեն բոլորին, մխիթարեն կարոտյալներին, սփոփեն տրտմածներին, զրկվածին հատուցելու մասին խոսեն, օգնեն անօգնականին, սպասավոր են հիվանդացածին, մոլորվածին [ճշմարիտ] գիտության դարձնեն, շտկեն եղբոր թերությունները, ինչքերն ու կարողությունը ծառայեցնեն բոլորին, եթե հավատացյալների համար ամեն բան ընդհանուր է։

Եվ արդ, քրիստոնյան և Քրիստոսի աշակերտը այնպես պիտի սիրի իր եղբորը, որ. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» [Հովհ. ԺԳ 35]։ Քանզի եղբորը սիրելն ավելին է, քան մարգարեության հոգի ընդունելը, առավել բարձրագույն է, քան առաքելական կոչումը, մարտիրոսների պատվից պատվական է և բոլոր առաքինություններից ավելի վեր ու պատվված է երևում, իբրև իր վայելչությամբ փայլող թագավոր է ռամիկների մեջ։ Թեև մեծ է կույսերի վայելչությունը, բայց սիրո պայծ առության առջև նվազում է [այդ] առաքինության ամբողջ լուսավորությունը. ինչպես արեգակի ճառագայթներից ծածկվում է աստղերի ամբողջ պայծառությունը, ուր ողորմություն է լինում առանց սիրո։

Արդ, ինչպե՞ս է ողորմություն լինում առանց սիրո։ Եթե մեկը [ողորմություն] անի սնափառության ախտով` ի ցույց մարդկանց, կամ եթե նույն ախտով գանահարության և բանտերի մեջ մաշվի կամ կրակի մեջ այրվի, ոչ մի օգուտ չի ունենա, ինչպես Պողոսն է ասում. «Եվ եթե իմ ամբողջ ունեցվ ածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չուն ենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» [Ա Կոր. ԺԳ 3]։ Քանզի եթե մարդը սրտում սուրբ սեր չունենա, թեև մարգարեական հոգի և առաքելական շնորհներ էլ ունենա, սաստիկ ճգնությամբ չարչարի իր անձը և վարդապետության խոսքով լուսավորի շատերին, հավատով մեծամեծ նշաններ գործի և լեռները տեղաշարժի, ոչ մի օգուտ չի ունենա այդ ամենից, որովհ ետև սերն է բոլոր առաքինությունները համեմող աղը, և ապականվում է այն [տեղը], ուր որ սերը մուտք չի գործում, և դուրս են մնում արքայությունից։ Նա, ով սրտանց սեր ունի, սիրում է ողորմությունը և [կամավոր] աղքատությունը։ Քանզի հարկ է, որ սեր ունեցողը հրաժարվի հարստությունից. սերն ու հարստությունը չեն բնակվում միևնույն անձի մեջ, որովհետև սերը ցրում է հարստությունը` կարոտյալներին օգնության հասնելու համար։ Սերը հալածում է ագահությունն ու չարակնությունը, նենգությունն ու թշնամությունը, նախանձն ու բարկությունը, ամբարշտությունն ու սնափառությունը, բոլոր ախտերը չքանում են սիրո [պատվիրանը] պահողից։ Սիրուն միավորված ու կապված են խոնարհությունը, հեզությունը, քաղցրությունը, ողորմությունը, անընչությունը, անկեղծությունը, անանձնասիրությունը, խաղաղությունը, ճշմարտությունը, սրբությունը, անմեղությունը, բարերարությունը. բոլոր առաքինություններն ու կատարյալ պատվիրանապահությունը կատարում է սիրո [պատվիրանը] պահողը։

Սատանայի բոլոր չար խորհուրդները, բոլոր ախտերի բազմությունները լցվում են նրա մեջ, ով սրտով հաստատվ ած չէ սիրո մեջ, որովհետև սատանայական ախտերի գլուխը անձնասիրությունն է. նրա վրա են շարվում բոլոր ախտ երի բազմությունները, քանի որ անձնասերը երբեք ընկերասեր լինել չի կարող։ Իսկ պատվիրանի գլուխը սերն է, և նրա վրա են շարվում բոլոր առաքինությունները, քանի որ ընկերասերը չի փնտրում իր կամքը, այլ [կամենում է] ընկ երոջ համար հաճելին և բարին անել, նաև Աստծու պատվիր անի համար ծառայության է տալիս իր անձը, որովհետև գիտի, որ Աստծու պատվիրանի լրումը սերն է։ Եվ բոլոր առաքինությունները, որ առանց սիրո են [գործվում, արժեք չունեն]. երկնային առագաստի դռները փակվում են նրանց առջև, և նրանք լսում են այն սոսկալի ձայնը, թե` «Չե՛մ ճանաչում ձեզ» [Մատթ. ԻԵ 12], և գեհենի կրակին են մատնվում պոռնիկների ու մարդասպանների հետ. «Որովհետև, ասում է, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» [Ա Հովհ. Գ 15]։ Իսկ նա, ով չարակնում ու նախանձում է, ո՜ր խավարի մեջ պիտի գնա և կամ ո՜ւր պիտի սուզվի, ինչպիսի՜ տանջանքներով պիտի խաշվի ու մաշվի։ Քանզի ախտերի սկիզբը նախանձն ու չարակնությունն են. նրանցո՛վ սատանան ընկավ փառքերից, նրանցո՛վ Ադամը ելավ դրախտից, և անեծքն ու քրտինքը, փուշն ու տատասկը, մահն ու մեղքը տիրեցին Ադամի բոլոր ծնունդներին, նրանցո՛վ Կայենը երերման ու ահուդողի մատնվեց։

Իսկ այժմ շատերն են, որ միշտ այրվում են նախանձից. երբ տեսնում են եղբոր հաջողությունը, որ կա՛մ հարստությ ան, կա՛մ իր արվեստի, կա՛մ վարդապետության խոսքի շնորհիվ հարգվում է շատերի կողմից, այդ տեսնելով` նախանձորդները հալչում ու մաշվում են, նրա մասին բամբասանքներ հորինում` հակառակվելով Աստծու կամքին, որ նրան հաջողություն շնորհեց։ Ուստիև եթե նախանձոտը բազում ճգնություններ էլ կրի և բյուր առաքինություններ էլ ստանա, նաև կուսության սրբությունն ունենա, պահքով ու բոլոր ճգնություններով ինքն իրեն մաշի հանապազ, քրձով, մոխրով ու մշտահեղ արտասուքներով ողբա գիշեր ու ցերեկ, ողորմություններով աղքատանա, մեծամեծ նշանն եր գործի, մշտաջան աղոթքներով և փառաբանություններով նմանվի վերին զվարթուններին, անգամ եթե մարտիրոսվի և հրով այրվի և իր սրտում նախանձ և չարություն ունենա, բոլոր սպանողներից ու շնացողներից առավել պիղծ և մեղքերի մեջ թաթախված բոլոր ամբարիշտներից առավել անիրավ կհամարվի։ Եվ արդ, ո՞ր չարիքներն են առավել ժանտ, քան նախանձն ու չարակնությունը, որովհ ետև հրից առավել այրող և սրից առավել սպանող են. իր ենց ունեցողներին են սպանում։ Եվ ո՞վ կարող է դիմանալ այն բոցին, և կամ այդպիսի սատանայական անձինք ի՞նչ ներում և թողություն պիտի ունենան։ Քանզի ոչ մի չարիք նախանձի և չարակնության նման չէ, որովհետև [դրանք ունեցողը] մշտապես մեղքերի մեջ է. գիշեր և ցերեկ հանապազ չի դադարում սպանելուց, քանզի մշտապես բարձած` իր հետ է կրում իր չարությունները։

Եվ արդ, ո՞վ կարող է փարատել այն թանձրամած խավարը, որ տարածվել ու թանձրացրել է նախանձողների մտքերը, քանի որ նրանց սրտից երբեք չի հեռանում մարդասպանի6 նախանձի դառը նստվածքը։ Քանզի այդպիսին երը եթե անգամ եկեղեցի էլ մտնեն և աղոթքներ ու խնդրվածքներ անելով մաշվեն, եթե արտասվեն ու ողորմությունն եր էլ անեն, երբեք չեն սրբվի սպանության [մեղքից]։

Արդ, ինչպիսի՞ ներում և թողություն պիտի գտնեն այդպիսիները, և կամ ինչպիսի՞ ահավոր չարության կկարողանանք նմանեցնել այդպիսի անմեկնելի անօրինությունը. ո՞ր չարաժանիք գազանին, ո՞ր խայթող սողունին, ո՞ր իժը կամ ո՞ր քարբը կունանան այդպիսի սարսափելի թույն։ Չկա, և անհնարին է գտնել չարակնողներից ու նախանձոտն երից առավել անսուրբ ու անօրեն անձինք, որովհետև7 նա իր մտքում մշտապես այրվում բորբոքվում է մտատանջությամբ։ Դողում ու դեղնում է, երբ տեսնում է իր եղբայրներին ու դրացիներին, որոնք ընտանիք և զավակն եր ունեն. և դևերն ավերում են տունը, հատուցում են կա՛մ քարկոծությամբ, կա՛մ այրելով, կա՛մ ջրի մեջ ընկղմ ելով, սատանայի կամքը կատարելով. այդպիսի մարդու համար պետք է հանապազ արտասվել ու ողբալ։ Նրա համար ավելի լավ է երկու աչքով կույր լինել, քան բոլոր անդամներով առաքվել հավիտենական հրի մեջ։ Նա հեթանոսներից առավել պիղծ է երևում և չար նախանձությամբ լծակիցն է սատանայի, որի հետ էլ պիտի ժառանգի հրացայտ տարտարոսը և անշեջ գեհենը։

Եվ եթե բոլոր բարի գործերն ու զանազան առաքինությունն եր, բարի վարք ու առաքինի կենցաղավարություն ունենա, այդ ամենից ոչ մի օգուտ չի ունենա, եթե ատելության խավարը, չարակնությունն ու նախանձը պահի իր սրտում։

Ուրեմն այսուհետ շտապի՛ր և հեռո՛ւ փախիր խավարամած մեղքերիցդ և արտասուքներով Տեր Աստծուն ասա՛. «Մեղավո՜ր եմ», որպեսզի կարողանաս լսել Քրիստոսից այն խոսքը, որ ասում է. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք պատրաստված արքայությունը» [Մատթ. ԻԵ 34]։ Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն։

« Ժ. Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին   |   ԺԲ. Բարկացկոտ բարք ունեցողների մասին »
© Gratun.org