Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԺԲ. Բարկացկոտ բարք ունեցողների մասին

Բոլոր տեսակի մեղքերը, պիղծ ու անօրեն ախտերը ջանում են մարդկանցից ծածկել իրենց անօրինությունը։ Իսկ բարկության ախտի մոլուցքը անամոթ է ու վայրենաբարո, չի ակնածում և գազանամիտ է, մրգապահն երի խրտվիլակի նման երերում է արագ ու աղմուկով, և քամին դեռ չշարժած` սկսում է կարկաչել` ցույց տալով իր բնության թեթևությունը։ Այդպիսին է նաև բարկացող մարդը. մինչև իր խոսքերի ընդդիմությունն իր սրտին հասնելը աղաղակում է` կրակի պես այրվելով, բորբոքվում է և առանց ամաչելու բոլորին ցույց է տալիս իր բնության թեթևությունը, իր կատաղի գազանության պատճառով չի կարողանում թաքցնել իր անօրեն մոլորությունը, այլ հրի մեջ թափանցած քամու նման իր անօրեն բարկությունն ու ցասումը ուղղում է իր կողմից զրկվածների վրա և արշավող ավազակի պես բոլորին ցավ է պատճառում իր գոռգոռոցն երով։

Երբ մեկը հնազանդվում է բարկության դևին, այն մոլեգին է դարձնում նրա բոլոր զգայությունները. ինչպես որ ինքն է կամենում, բռնկում է նրա լեզուն չարությամբ. բերանը լցնում է անարգանքով, ցասումով գազանացնում է միտքը, բարկությամբ խռովեցնում է սիրտը, կռվազանությամբ կարծրացնում է լյարդը, եռացնում է արյունը, դողացնում է մարմինը, այլագունեցնում է աչքերը, փոխում է գույնը և մարդուն ամեն բանով վայրենի երևալ, բազում հիմար խոսքերով գոռգոռալ է տալիս` վայրի գազաններից առավել գազանացնելով նրան։ Սակայն ո՛չ գիշ ատիչ գազանները, ո՛չ էլ թունավոր սողունները չունեն այդպիսի դժնդակ բարք, ո՛չ իժերի ու քարբերի դաժանությունն է հավասարվում բարկացողների մոլությանը, ո՛չ մահաբեր թույներն ու կարիճի խայթոցներն են նման բարկության հարվածներին, ո՛չ թրի կտրելն ու ո՛չ կրակի այրելն են կսկծեցնում առավել, քան բարկացողներինը, և ո՛չ էլ դիվահարներն8 են այնքան մոլեգին, որքան այդ դևերից բարկացողները։ Քանզի դևը հանապազ բարկությամբ այրում է նախանձ մարդուն, նրան դարձնում է անհաշտ ոխ ակալ և մշտապես նրա սրտում է պահում նախանձի թանձրամած խավարը։ Եվ ինչպես որ թունավոր [սողունն երն] են իրենց թույնն իրենց մեջ կրում մշտապես, այդպես էլ բարկացողներն են [մշտապես իրենց մեջ կրում] ցասումը, նախանձն ու քենը և կատաղի շան պես հարձակվում են բոլորի վրա. նրանք մշտապես խայթում են կարիճի պես, կծում են օձի նման և բարկության թույնով լցված` չեն կարողանում շուտ խոնարհվել միմյանց առջև։ Նրանք իժեր և իժերի ծնունդներ են անվանվում, անհաշտ են և իր ար անհնազանդ։ Յուրաքանչյուրն ինքն իրեն արդարացն ելով` բազում խոսքեր է ստեղծում, իր անձը իրավացի ցույց տալու համար բազում պատմություններ է հորինում և ջանում է մեղքը ընկերոջ վրա բարդել` բոլորի առջև նրան մեղավոր ցույց տալով։ Քանզի տրտմության դևը նրան ստիպում է չզղջալ, խստացնում է նրա միտքը, որ չկամենա ապաշխարել, քարացնում է նրա սիրտը` չլսելու եղբոր խրատն ու [Սուրբ] Գրքի ուսուցումները. սատանան, հիմարացնելով նրա զգայարանները, նրան թույլ չի տալիս ճանաչել իր մեղքերը, այլ նրա մտքում կարծել է տալիս, թե ինքն անմեղ է, և ընկերն է մեղավոր։ Այդպես նաև նրա ընկերոջն է նրան մեղավոր համարել տալիս, իսկ իրեն` ամեն բանում անմեղ։ Եվ դարձյալ` սրան այստեղ է խստացնում` [ներշնչելով], թե` «Նա՛ պետք է խոնարհվի քեզ, որովհետև նա՛ է մեղավորը», իսկ նրան այնտեղ է խստացնում, թե` «Արժան չէ՛, որ դու նրան հնազանդվես, որովհետև անմեղ ես»։ Եվ այսպես սատանան երկուսին էլ թշնամությամբ հեռացնում է իրարից` թողնելով առանց զղջումի ու ապաշխարության։ Բազում օրեր ծանրացնում է եղբոր սիրտը և ընկերոջ առջև խոնարհվելն ամոթ ու անարգանք է համարել տալիս, քանզի ասում է. «Եթե առաջ ես խոնարհվեմ, բոլորը կկարծեն, թե ես եմ մեղավորը, իսկ նրան անմեղ կհամարեն». ուստիև գազանանալով` չի հնազանդվում։

Քանզի երբ բարկության անօրեն ախտը մի անգամ բռնում է [մարդու] խորհուրդները, հափշտակում է նրա միտքը և գազանացնում, ամենևին թույլ չի տալիս իմանալ Աստծու երկյուղը, ահեղ դատաստանի ահը, այլ հեռացնում է արդարությունից, և նա երբեք չի մտածում դատաստանի մասին, չի մտածում իր մահվան օրվա, սոսկալի բեմի արհավիրքների մասին, այլ համառորեն մաքառում է` կատարելով իր անձի կամքը։ Եվ ո՛չ եղբայրների ամոթը, ո՛չ վարդապետների խրատը, ո՛չ պատվիրանների հրամանն երը, ո՛չ Աստծու երկյուղը, ո՛չ արքայության փափագն ու տանջանքների արհավիրքները նրան չեն պատկառեցնում` զղջալու և ապաշխարելու։ Այլ համարձակվում և եկեղեցի էլ է մտնում, աղոթում է Աստծուն, որ չի ընդունում, և նրա աղոթքներն առ Աստված չեն բարձրանում։ [Չէ՞ որ] Ինքը` Տերն է քեզ ասում. «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» [Մատթ. Ե 23-24], և այն ընդունելի կլինի։ Եվ յուրաքանչյուրի աղոթքն է պատարագ. դրանք ընդունելի չեն Աստծուն, եթե [մարդը] նախ չի գնում և չի հաշտվում տրտմության մեջ գտնվող եղբոր հետ և ապա միայն գալիս և աղոթում է Աստծուն, և [այդժամ միայն նրա աղոթքը] ընդունելի է լինում։

Նաև ասում է. «Արեգակը թող ձեր բարկության վրա մայր չմտնի» [Եփես. Դ 26], որպեսզի չլինի թե դևերը գիշերը քեզ դրդեն` հաջորդ օրը չհաշտվելու ընկերոջ հետ, և չար խորհուրդներ, ոխ ու նախանձ, տեսակ-տեսակ նենգություններ չգցի քո մտքի մեջ։ Այլ գիշերը դեռ չհասած` գնա՛, հաշտվի՛ր քո եղբոր հետ։ Քանի դեռ այս աշխարհում ես, հաշտվի՛ր քո թշնամու հետ, որպեսզի. «Չլինի թե նա քեզ մատնի դատավորին, իսկ դատավորը` դահիճներին, [և դու բանտ նետվես], որտեղից դուրս չես գա» [տե՛ս Մատթ. Ե 25]։ Այդպես նաև դու, քանի դեռ օրը առջ ևումդ է, շտապի՛ր հաշտվել ընկերոջդ հետ, մի՛ սպասիր հաջորդ օրվան, որովհետև անհայտ է մեր` աշխարհից ելն ելու [օրը], չգիտենք` վաղվա օրը ժառանգելո՞ւ ենք, թե՞ ոչ. սակայն ժառանգում ենք վաղվա օրը, [բայց] չենք շտապում հաշտվել մեր եղբոր հետ։ Հեթանոսների հետ ենք համարվելու, որովհետև առանց մեր եղբոր և ընկերոջ հետ հաշտվելու անընդունելի է [մեր աղոթքը]։

Իսկ ինչպիսի՜ դառը տանջանքներով պիտի դատվեն նրանք, ովքեր ընկերոջ հետ թշնամություն ունեն և սուրբ Խորհուրդին են մոտենում. ինչպիսի՜ կրակն ու խաւարային ինչպիսի՜ գեհենն են նրանց սպասում։ Հաղորդվում ես Տիրոջ մարմնին և կամենում ես գողանալ Աստծուն` թաքցն ելով ընկերոջդ հետ թշնամությունդ։ Այո՛, Կայենն էլ էր ուզում գողանալ Աստծուն` եղբոր սպանությունը թաքցնելով. իսկ արդ, տե՛ս նրա երերումն ու ահուդողը` չար խորհուր դի պտուղը։ Ով մոտենում է Տիրոջ մարմնին և ընկերոջ հետ թշնամություն ունի, նրա համար այն կենարար մարմին չէ, այլ այրող հուր, քանի որ նա ուտում և ըմպում է իր անձի դատաստանը։ Բայց ոմանք, փափագելով սուրբ Խորհուրդը, չեն շտապում հաշտվել ընկերոջ հետ, այլ երկ ար ժամանակ հեռու են մնում սուրբ Խորհուրդից և ընկերոջն աղաչելն ու նրա հետ հաշտվելը ավելի ծանր են համարում, քան հեռանալն ու սուրբ Խորհուրդը` Քրիստոսի մարմինն ու արյունը չընդունելը։ Եվ ընկերոջը չխոնարհվ ելու համար արհամարհում են տերունական Խորհուրդը։ Նրանից հրաժարվելով` կարծում են, թե պատիվ են անում Աստծուն` Խորհուրդին չմոտենալով։ Եվ չեն իմանում, որ ավելի են արհամարհում` չփութալով հաշտվել ընկերոջ հետ Քրիստոսի փափագելի մարմնի սիրո համար, որի մասին Պողոսն ասում է. «Ո՞վ կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց. նեղությո՞ւնը, թե՞ մահը, դրանցից ոչինչ մեզ Քրիստոսի սիրուց բաժանել չի կարող» [տե՛ս Հռոմ. Ը 35]։ Իսկ քեզ ընկերոջդ հետ փոքր-ինչ թշնամանքը բաժանեց Քրիստոսի սիրուց և հեռացրեց սուրբ Խորհուրդից։ Քանզի եթե մեկը թշնամացավ քեզ հետ, իսկ դու խոնարհվեցիր Աստծու պատվիրանի համար, մի՞թե վնաս կրեցիր. [ամենևին]. այլ մեծամեծ վարձատրությունն եր ընդունեցիր։ Քեզ մեկը անարգ ու արհամարհվա՞ծ անվ անեց, դու քեզ նաև հող ու մոխիր անվանիր։ Մեկը քեզ նվաստ ու ցնցոտիավո՞ր կոչեց, դու ասա. «Մերկ եկա այս աշխ արհ, և մերկ էլ այստեղից պիտի դառնամ» [Յոբ Ա 21]։ Այսպիսի խոն արհությամբ կապեցիր անօրենների լեզուները, փակեցիր անարգողների բերանը, քակտեցիր սատանայի ջղերը, ցրեցիր նրա խորհուրդները, և քեզ անարգողներից ոչ ոք չի կարող վնասել քեզ, եթե միայն առողջ միտք ունենաս։ Ահա շատերը անարգվեցին ու համբերեցին և իրենց անարգողների համար աղոթեցին. Ստեփանոսն աղոթեց իրեն քարկոծողների համար, Մովսեսը, Սամուելը, Դավիթը և Քրիստոս` Աստծու Որդին, անարգվեցին, և [Քրիստոս] Հորը աղոթներ էր մատուցում Իրեն անարգողների համար։ Արդ, դու նվանվո՛ղ եղիր երևելի այրերին։ «Դադարի՛ր բարկանալուց, հանդարտվի՛ր սրտմտությունից և մի՛ նախանձիր չարամիտներին» [Սաղմ. ԼԶ 8], ասում է մարգարեն, քանզի ուր բարկություն և սրտմտություն են մտնում, այնտեղ չեն մտնում Հոգու շնորհները, ոչ էլ բարկացող սրտից արդար խորհուրդներ են ելնում։ Ինչպես որ [առաքյալն] է ասում. «Մարդու բարկությունը Աստծու արդարությունը չի անում» [Հակ. Ա 20

Կա նաև արդար ցասում և արդար բարկություն. երբ վրեժ ես լուծում Աստծու պատվիրանների համար, ինչպես Սամուելն ու Փենեհեզը, և կամ զրկված եղբորդ համար։ Իսկ սրանից ավելի բարկանալը կամ իր անձի համար վրեժ փնտրելը զուր բարկություն է. այդ մասին Տերն ասում է, թե` «Դժոխքի կրակին պիտի դատապարտվի» [Մատթ. Ե 22]։ Քանզի անտեղի բարկությունը ճանապարհ է [բացում] բազում ախտերի համար, որովհետև բարկությունը աղաղակ և կռիվ է, ատելություն և թշնամություն, նախանձ և ոխակալություն, վրեժխնդրություն և սպանություններ և բազում այլ չարիքներ։ Եվ երբ մարդը հաղթում է բարկությ անը, դադարում են այս ամենը, ինչպես այն կրակը, որի մեջ այրվելու նյութ չկա։ Քանզի երբ մեկը բարկանում է, իսկ դու համբերությամբ տանում ես, հանգցնում ես նրա բարկությունը։ Եթե մեկը քեզ դիվահար է անվանում, մի՛ բարկանա, եթե բարկանաս, ուրեմն ճիշտ ես համարում քեզ անարգողին, որովհետև բարկությունը դևից է, այլ ոչ Աստծուց։ Ահա Տիրոջն էլ դիվահար կոչեցին, և Նա չբարկ ացավ, այլ հեզությամբ պատասխան տվեց, թե` «Իմ մեջ դև չկա» [Հովհ. Ը 49]։ Քեզ անարգեցին ու արհամարհեցի՞ն, Տիրոջն ավելի անարգեցին ու արհամարհեցին։ Քեզ բռնցքահարեցին ու ապտակեցի՞ն, ահա նաև Տիրոջը բռնցքահարեցին ու ապտակեցին, նաև չարչարեցին ու խաչեցին, որ քեզ չարեցին։ Ցասմանդ պահին հիշի՛ր այս ամենը։

Մեզ բավական է սատանա թշնամին, մեր եղբայրներին մեզ թշնամի չդարձնե՛նք, այլ փութանք հաշտեցնել մեզ հետ, որպեսզի նահատակության պսակ ստանանք` եղբոր առջև ընկնելով և հաշտվելով նրա հետ։ Քանզի պսակներն ու պարգևները զետեղված են ոսոխների ու հակառակորդների միջև, և ով որ առաջինը խոնարհվի եղբոր առջև և աղաչանքներով հաշտեցնի իր տրտմած եղբորը, նա՛ կհափշտ ակի պարգևները և պսակները իր` առաջինը խոնարհվելու համար։ Որովհետև իր խոնարհվելով` վիրավորեց չար թշնամուն` սատանային, և իրեն ու իր եղբորը ազատեց նրա ձեռքից և փրկեց հավիտենական մահվանից։ Ուստիև նա համարձակությամբ ընդունում է մեծ վարձ և անանց բարիքների վայելչությունը։

Արդ, փոքր-ինչ չխոնարհվելու պատճառով չկորցնե՛նք հավիտենական փափկությունները. որովհետև շատերը հավիտենական կյանքի համար արհամարհեցին իրենց անձ երն ու ինչքերը, ամուսնական սերն ու իրենց զավակների գութը, համբերեցին զանազան տանջանքների և կրակի մատնվեցին, որպեսզի միայն Աստծու արքայությունն ընդունեն։ Իսկ քո առջև ոչ ուր կա, ո՛չ սուր, ո՛չ էլ զանազան տանջանքներին համբերություն, այլ միայն խոնարհվել տրտմած եղբորդ առջև, աղաչանքներով հաշտեցնել նրան և նահատակության նույն պսակն ընդունել։ Ինչո՞ւ ես ծանրացնում սիրտդ` չաղաչելու եղբորդ. կրակի մեջ չես մտնում, այլ խոնարհվում ես։ Նախ դո՛ւ փութա, աղաչանքով ընկիր ընկերոջդ առջև և ստացիր լուսո պսակն ու նահատակության պարծանքը, երկնքի արքայության անբավ վայելչությունները։

Արդ, այս ամենը լսելով` մեղմացնե՛նք մեր տրտմությունը, հանգցնե՛նք մեր բարկությունը, դադարեցնե՛նք մեր աղաղակը, սիրե՛նք սերը, ստանա՛նք խոնարհություն, ընդուն ե՛նք հնազանդություն և ընկերոջ հետ հաշտվելու համար ընդառա՛ջ գնանք, որպեսզի համարձակությամբ ժառանգենք երկնային բարիքները մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք հավիտյանս. ամեն։

« ԺԱ. Սիրո, մախանքի և նախանձի մասին   |   ԺԳ. Ոխ պահողների և վրեժ լուծողների մասին »
© Gratun.org