Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԺԴ. Սակավ գողության մասին, որի համար չեն ապաշխարում

Սատանան հանկարծակի գողանում, աներևույթ կերպով հափշտակում է շատերի մտքերը և մոռացնել է տալիս Աստծու պատվիրանները։ Եվ երբ գրավում է մարդկանց բոլոր մտքերն ու զգայարանները, նրանց մտքերից ծածկում է ճշմարտությունը և սերմանում է անօրինությ ան որոմը, և երբ մեղանչում են Աստծու պատվիրանն երի դեմ, նրանց սրտում փոքր բան է կարծել տալիս այդ։ Աստծու պատվիրաններից լսեցինք, թե` «Մի հովտ անգամ, որ մի նշանախեց է, Աստծու օրենքից ու մարգարեներից չի կորչելու» [տե՛ս Մատթ. Ե 18], և պիտի դատվենք մեր դատարկ խոսքերի, անպատեհ խորհուրդների և մտքերի համար։ Իսկ ի՞նչ պիտի անեն նրանք, ովքեր գործում են Աստծու պատվիրանների դեմ և փոքր բան են կարծում այդ, մինչև իսկ փոքր ու սակավ բան են համարում հայտնի գողությունը և ոչինչ համարելով սոսկալին` առանց ապաշխարելու են թողնում այն։ Կոտրված սրտով ու ցավագին հոգով չեն խոստովանում և բազում պաղատանքներով չեն ապաշխարում, այլ չարի խորհուրդներով անխտիր մոտենում են ամեն բանի և ոչինչ են համարում` ասելով, թե` «Աստված չի քննում և դատում տանը կամ դրսում [արված] փոքրիկ գողությունն երը»։ Այս խոսքն ամբարիշտ ու սատանայական է, այն լի է բազում անօրինությամբ։ Եթե ողորմած մարդը միայն իր բարի կամեցողության համար է արքայությունն ընդունում և [իր տված] մի բաժակ ջրի համար` մեծ վարձ, ապա ինչպ ե՞ս [Աստված] այս հայտնի մեղքը կթողնի առանց դրա համար հաշիվ պահանջելու։

Արդ, թող սատանան այդպես կարծել չտա քեզ. նույնիսկ եթե հանցանքներդ մի լումայի արժեք ունենան, միևնույն է, ոտնահարել ես Աստծու հրամանները և արհամարհ ել Նրա բոլոր պատվիրանները։ Նա, ով սայթաքում է մեկ պատվիրանից, բոլոր օրենքների հանդեպ է մեղանչած լինում։ Քանզի ոչ թե [գողացված] ինչքերի չափն է ծանր ացնում մեղքերի վերքերը, այլ հրամանները ոտնահարելն է կորստյան մատնում պատվիրանազանցներին։ Եթե մեկը պատռի արքունական հրովարտակները, նրանից ոչ միայն կպահանջեն թուղթ թղթի փոխարեն, որ կարելի է հատուց ել մի քանի լումայով և կամ թղթի չափով պատժով, այլ զանազան տանջանքներ ու դառը մահեր կան թագավորի հրամանները արհամարհելու համար։ Մեծ չէր Ադամի գողոնը, այլ` ընդամենը մեկ պտուղ, և տե՛ս պատուհասների, անեծքների ու մահերի բազում հույլերը ոչ միայն Ադամի, այլ նաև նրա բոլոր ծնունդների վրա։ Որովհետև նա ոչ թե գողացված պտղի, այլ Արարչի հրամանների և Նրա բերանի խոսքի պարտապանը եղավ, քանզի Նա, ով ասաց, թե` «Մի՛ սպանիր», նույն Ինքն ասաց, թե` «Մի՛ գողանա» [Ելք Ի 13, Ելք Ի 15]։ Ոչ թե մեծ կամ փոքր մեղքի խնդիրն է, այլ պատվիրանազանցության ու [Աստծու] հրամաններն արհամարհելու, որի մասին Տերն Ինքն է ասում. «Դրա համար պիտի պահանջվի և վերջին դահեկանդ» [հմմտ. Մատթ. Ե 26], և` «Եթե մեկը ջնջի Աստծու պատվիր աններից որևէ մեկը` փոքր կամ մեծ, նա փոքր կկոչվի արքայության մեջ» [Մատթ. Ե 19]։ Քանզի ինչ էլ որ լինի մեղքի վերքը, եթե մարդ փոքր համարի այն և չապաշխարի, մահացու մեղք է այն։

Տե՛ս, թե որքան փոքրիկ է մանանեխի հատիկը, որ աճում ու ծառ է դառնում։ Սակավ է նաև խմորը և ամբողջ զանգվածն իրեն է նմանեցնում։ Փոքր է նաև կայծակի փայլակը, բայց նյութի մեջ մտնելով` բազում վայրեր է հրդեհում։ Նեղ ու նուրբ է օձի խայթոցը, և փոքրիկ է նրա վերքը, բայց նրա դաժան թույնը պատճառ է դառնում դառը մահվան։ Չի երևում նաև կարիճի հարվածը, բայց ամբողջ մարմնի մեջ մինչև սիրտը [հասնող] սաստիկ կսկիծ է առաջացնում։ Որքա՜ն առավել դառնամահ տանջանքով է Աստծու բերանի խոսքի հրամանը տանջում իրեն արհամարհողներին։ Ահա Քամը փոքր համարեց իր հորից չպատկառելը և իր զաւակներով հանդերձ անեծքի ու ծառայության մատնվեց [տե՛ս Ծն. Թ 22-24]։ Ահարոնի որդիները նույնպես փոքր բան համարեցին իրենց ծառայությունը չարաշահելը, և մի օտար կրակ կլանեց նրանց [տե՛ս Ղևտ. Ժ 1-2]։ Կայենը փոքր բան համարեց ընտիրը չզոհաբերելը, և Աստված նրան մերժեց և չընդունեց [տե՛ս Ծն. Դ 5]։ Նաև մարգարեն փոքր համարեց հացը չուտելու հրամանը, և առյուծը ճանապարհին հոշոտեց նրան [տե՛ս Գ Թագ. ԺԳ 21-23]։ Եվ ամեն ոք, ով փոքր համարեց Աստծու պատվիրանների հրամանները, ընդունեց մեծամեծ պատիժներ ո՛չ միայն հավիտենական տանջանքներով, այլ պատժվեց նաև անցավոր և առժամանակյա [այս կյանքում]։ Քանզի ինչպես որ երկու լումա ողորմություն տվողն ընդունեց բոլոր ողորմությունն երի համար վարձատրությունը, այդպես էլ պատվիրանազանց լինելիս. եթե մեկը երկու լումային հավասար մեղք գործի և չապաշխարի, պատվիրանազանցությ ան համար բոլոր պատիժներն ու տանջանքները կընդունի։ Քանզի նա, որ մտածում է երկաթի կտոր գողանալու մասին, մի՞թե գողություն չի անի, եթե ոսկի հանդիպի իրեն։ Քանզի Ինքն իսկ` Հիսուս է ասում. «Նա, ով անիրավ է քչի մեջ, անիրավ է նաև շատի մեջ, իսկ նա, ով հավատարիմ է քչի մեջ, հավատարիմ է նաև շատի մեջ» [Ղուկ. ԺԶ 10]։ Քանզի թեև ոմանց սպանությունը մեծ կամ փոքր է թվում, բայց մեկն է Աստծու հրամանը. «Մի՛ գողանա, մի՛ շնանա, մի՛ սպանիր» [Ելք Ի 13-15]. ահա մեկ հրաման է տրված և՛ շատի, և՛ քչի համար։ Քանզի եթե մեկը սպանում է թագավորի թե աղքատի, նույն սպանությունն է [գործում], նույնն է ծերի սպանությունը և երիտասարդի սպանությունը. և եթե մեկը շնանում է թագուհու թե աղքատի հետ, նույն շնությունն է [գործում]։ Այդպես նաև եթե մեկը գողանում է ոսկի թե կապար, նույն պատվիրանն է զանց առնում։

Բայց առավել մեղադրելի է ոչնչի համար Աստծու հրամանն արհամարհելը. քանզի եթե մեկը շատ ոսկու համար մարդ սպանի, թերևս ասեն, թե ոսկուց խաբվեց, իսկ եթե մի լումայի համար մարդ սպանի, առավել շատ տանջանքն երի պիտի ենթարկվի։ Այդպես նաև նա, ով Աստծու պատվիրանն արհամարհում է փոքր բանի համար, եղկելի և բազում տանջանքների արժանի թշվառական է։ Առավել մեծ չարիք է հարազատի և մտերմի հանդեպ մեղք գործելը, և անձնասպան լինելն առավել չար է, քան ուրիշին սպանելը. ընչասիրության ախտն այնքան բորբոքվեց, որ մինչևիսկ հարազատի ու մերձավորի դեմ մեղանչել տվեց։ Եվ արդ, ոչ ոք թող չասի, թե` «Հարազատիցս եմ կորզում, և դա սխալ չէ»։ Դա գողություն է և առավել [մեծ] մեղք, քան երբ օտարներից են գողանում, որովհետև մեղանչում են հարազատների ու մտերիմների դեմ. ինչպես որ վերևում ասացի, ինքնասպանությունն առավել [մեծ] չարիք է, քան օտարասպանությունը։

Եվ արդ, հեռո՛ւ վանենք այսպիսի խաբող կեղծավորությունը և մեծ զգուշությամբ պահե՛նք Աստծու պատվիր անները, որովհետև Աստված մեզ ոչ թե ստիպում է ակամա բարիք գործել, այլ թողնում է մեր ազատ կամքին։ Եվ եթե երկյուղով չպահենք Նրա պատվիրանները, մեր բոլոր հանցանքները կպահի դատաստանի մեծ Օրվան և սոսկալի բեմի հանդիմանությանը, երբ դրվի դատաստանի աթոռը, նստի Հինավուրցը, հրեղեն գետերը հորդելով ելնեն, հնոցները բորբոքվեն, խավարային տարտարոսները, աչքերի լացը, ատամների կափկափումն ու անմխիթար սուգը [տիրեն] մեղավորներին։ Արդ, այս ամենը մտաբերելով` դադարեցնե՛նք մեր դատարկախոսությունը, փութաջանությա՛ն վերածենք մեր ծուլությունը, զգուշանա՛նք պահելու Նրա պատվիրանները և մաքրե՛նք մեր հոգիները, սրբությա՛մբ անցկացնենք մեր օրերը և անմեղությա՛մբ հասնենք մեր վախճանին, դրա՛խտը ժառանգենք և հավիտ ենական բարիքները վայելենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն։

« ԺԳ. Ոխ պահողների և վրեժ լուծողների մասին   |   ԺԵ. Երդվելու չար սովորության մասին »
© Gratun.org