Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԺԵ. Երդվելու չար սովորության մասին

Հույժ չար են չարի սովորությունները ամեն տեղ, բայց առավել չար ախտ ու անօրեն սովորություն են երդումները. [սատանան] ախտի սովորությամբ այնքան է հիմարացնում, մինչև ընտելացած սովորությամբ չարիքն երն իսկ այլևս չարիք չեն երևում։ Ինչպես որ այժմ տեսնում ենք, որ սատանան շատերին սովորեցրեց անօրեն երդումները, և ոչ ոք իր սրտում չի վախենում այդ անօրեն մեղքը գործել։ Թեև Հին Օրենքում ասաց, թե` «Միայն քո Տեր Աստծով երդվիր» [Բ Օր. Զ 13], բայց [դրանով] ոչ թե երդվելու հրաման հաստատեց, այլ կամեցավ նրանց տղայական միտքը հեռացնել կուռքերի անուններով երդվելուց։ Քանի որ նրանք միանգամից բոլոր կատարելություններն ընդուն ել չէին կարող, նրանց ընտելացնում էր, ինչպես ընտելացնում են անվարժ ավանակներին։ Եթե ասեր` ամենևին մի՛ երդվեք, թերևս չէին էլ երդվի, այլ [ասաց]. «Եթե երդվելու լինես, քո Տեր Աստծով երդվիր»։ Իսկ Նորում Քրիստոս պատվիրեց կատարելության [հասցնող] բոլոր հրամանները և ամբողջովին հանեց սատանայական երդումները։ «Եվ Մովսեսն ասում է` սուտ մի՛ երդվիր, իսկ ես ասում եմ` ամենևին մի՛ երդվիր. ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքերի պատվանդանն է, և ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ Ո՛չ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սև կամ սպիտակ դարձնել» [տե՛ս Մատթ. Ե 33-36]։ Եվ արդ, տե՛ս նոր պատվիրանի առավելությունը։ Մովսեսն ասաց. «Սուտ մի՛ երդվիր», իսկ Ես ասում եմ` ամենևին մի՛ երդվիր. ո՛չ սուտ և ո՛չ արդար, որովհետև երդումը երբե՛ք արդար չի լինում, այլ սատանայից է։ Քանզի Ինքը` Քրիստոս ասաց, թե` «Այն, ինչ ավելի է այոյից ու ոչից, սատանայից է» [տե՛ս Մատթ. Ե 37]։ Արդ, եթե չի հրամայում երդվել Աստծու աթոռով, ապա քանի՜ գեհենի և ահեղ հրի կմատնվեն նրանք, ովքեր Աստծով են երդվում։ Եվ եթե չի հրամայում [Աստծու ոտքերի] պատվանդանով երդվել, ապա ո՜ր խավարի մեջ պիտի գնա նա, ով Նրա խաչով ու չարչարանքներով է երդվում։ Եվ եթե չի հրամայում [քո իսկ] գլխով երդվել, ուրեմն հայտնի է, որ քո իսկ գլխի իշխանը դու չես, այլ Նա է, Ով սպիտակեցնում է, և եթե քո իսկ գլխի իշխանը չես, ապա որքա՜ն առավել ընկերոջդ։ Իսկ ինչպիսի՜ տանջանքներով պիտի դատապարտվեն նրանք, ովքեր երդվում են մարգարեներով, առաքյալներով ու մարտիրոսներով։ Եվ եթե չի հրամայում երդվել Երուսաղեմով, ուրեմն հայտնի է, որ նաև նրա սուրբ բնակիչներով. և եթե երկնքով երդվել չի հրամայում, հայտնի է, որ [չի հրամայում] նաև երկնավորով [երդվել]։ Արդ, ո՞ւր է արդար երդումը, երբ ասում է, թե` ամենևին մի՛ երդվիր. ո՛չ Աստծով, ո՛չ երկնքով, ո՛չ երկրով և ո՛չ նրանցում եղած որևէ բանով» [հմմտ. Մատթ. Ե 34-36], ամբողջովին արգելեց և վերացրեց երդվելու սատանայական սովորությունը։ Իսկ ի՞նչ [անել]։ «Թող ձեր այոն այո լինի, և ոչը` ոչ. և սրանից ավելին` երդումը, սատանայից է» [Մատթ. Ե 37]։ Արդ, ո՞ւր է արդար երդումը, երբ ասում է, թէ` «Եթե մեկը այոյից ու ոչից ավելին է ասում, չարից է» [Մատթ. Ե 37

Եվ արդ, եթե մեկն ասի, թե երդումն արդար է, հայտնի է, որ սատանային է արդարացնում։ Քրիստոս սատանայի ծնունդ է ասում բոլոր երդումները, բացի այն երդումից, որն Ինքը հրամայեց, թե` այոն` այո, և ոչը ոչ լինի, որ նաև Ինքը կիրառելով` Աբրահամին երդվեց և ասաց. «Այո՛, օրհնելով օրհնելու եմ քեզ» [Ծննդ. ԻԲ 17]։ Մեկ այլ տեղում ասում է. «Արդարև, ասում եմ ձեզ» [Ղուկ. Դ 25], իսկ մեկ ուրիշ տեղում` «Ճշմարիտ եմ ասում ձեզ» [Հովհ. ԺԲ 24]։ Ա՛յս է երդումը, որ հրամայեց մեզ, և այսպիսի երդումով էին հաստատվում [խոսքերը], և վստահում էին բոլոր հավատացյալները։ Իսկ չարերն ու հակառակվողները [ասված խոսքի] հաստատ լինելու վճիռը սատանայական երդումներից են առնում, ինչպես Պողոսն է ասում. «Նրանց մեջ եղած ամեն հակառակության վերջնական վճիռը երդումն է» [Եբր. Զ 16]. հակառակվողների, այլ ոչ թե հավատացյալ քրիստոնյաների։ Հավատացյալների այոն հաստ ատուն այո է, իսկ ոչը` ոչ, և Աստծու պաշտոնյան, եթե այոյից ու ոչից առավել երդում տա, թեև մկրտության համար անվանվում է քրիստոնյա, բայց հավատացյալ չէ, այլ հակառակվող։ Ինչպես որ քրիստոնյա են և գող, քրիստոնյ ա են և պոռնիկ, այդպես էլ քրիստոնյա են և հակառավողն եր, երդմնահարներ և երդմնակերներ։ Հավատացյալները պահում են երդման մասին պատվիրանը. Տիրոջ եղբայրը` Հակոբոսը, նույնպես զգուշացնում է դրանից` ասելով. «Ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով» [Հակ. Ե 12]։ Ասում է` ամեն բանից առաջ, որովհ ետև երդումն առավել մեծ անօրինություն է, քան բոլոր մեղքերի ամբարշտությունները։

Ահա Իսրայելի որդիները մեղքեր գործեցին և անօրինացան, ոմանք չաչաչար սպանություններ գործեցին ու պոռնկացան, ոմանք սպանեցին իրենց իսկ հորն ու մորը, ոմ անք հափշտակեցին իրենց ընկերների կանանց, ոմանք իր ենց ուստրերին ու դուստրերին զոհաբերեցին դևերին, ոմ անք թողեցին Աստծուն և կուռքերին երկրպագեցին. այսու ամենայնիվ Աստծու բարկությունը չարթնացավ նրանց վրա, ինչպես երբ նրանք երդվեցին ու ստեցին։ Քանզի հորթ մորթեցին տաճարի մեջ, և քահանաներն ու Սեդեկիա թագավորը մեջտեղ անցան և երդում տվեցին բաբելացիների արքային, թե` «Չենք ապստամբի», բայց ապստամբեցին։ Եվ աստված ասաց. «Որովհետև Սեդեկիան դրժեց իմ [անվամբ] երդումը, ահա ես պիտի կտրեմ նրա գլուխը»։ Ապա Աստված բաբելացիների արքային հանեց Երուսաղեմի վրա, և քաղդեացիների զորքերը եկան շրջապատեցին այն, քաղաքն հիմն ի վեր արեցին, տաճարն ավերեցին, կուրացրեցին թագավորի աչքերը, գլխատեցին նրա որդին երին, նրա մեծամեծներին սրի քաշեցին և ժողովրդին գերեվարեցին [տե՛ս Բ Մն. ԼԶ 13-20]։ Այսպիսի՛ն են երդման անօրինությունն երը. առավել են բոլոր ամբարշտություններից։ Ինչպես որ գրված է, թե` «Իսրայելը արդարացրեց իր ապստամբությունը ուխտազանց Հուդայի համեմատությամբ» [Երեմ. Գ 11]։ Իսրայելի ապստամբությունը կռապաշտությունն էր, իսկ Հուդայի ուխտազանցությունը` Սեդեկիայի երդումը։ Եվ Հուդայի առավել երդվելու պատճառով Իսրայելի կռապաշտությունը որպես արդարություն համարեց։ Ինչպես որ երբ մեկը փոքր-ինչ ցավ է ունենում, իսկ երբ հետո սաստիկ ցավեր են վրա հասնում, վերջին աղետների պատճառով առաջինն առողջություն են համարում, այդպես էլ առավել մեղքերի և երդումի չարության առջև մյուս անօրինությունն երը արդարություն էին համարվում։

Եվ արդ, այս ախտի չար սովորությունը ոչ ոք մեծ մեղք ու անօրինություն չի համարում, այլ երդվելու սովորությունը կրակի պես բերանում վառելով` հանապազ այրում են և չեն զգում. նաև հրապարակներում են մշտապես երդվում։ Բայց երբ գնում մտնում են եկեղեցի` ներսում երդվելու համար, սթափվում է և խորհում. «Ինչո՞ւ եմ գնում երդվելու»։ Բայց նա, ով դրսում է երդվում, չի մտածում այդ մասին, արդեն ընտելացած սովորությամբ ոչինչ է համարում այդ։ Մի՞թե Աստված ներսում է և դրսում չէ. Նա և՛ դրսում է, և՛ ներսում. և բոլոր նրանք, ովքեր մեղք եր ու անօրինություններ են գործում, ներսում լինեն, թե դրսում, Աստծու առջև են։ Իսկ հրապարակի երդումը դու փոքր և անկարևոր մի՛ համարիր։ Հիշի՛ր ինչ որ ասում եմ. ամեն մի սպանություն, դրսում է գործվել թե ակամայից, սպանություն է. և ամեն մի գողություն` դրսում գործվեց թե ներսում, խաղի համար թե ակամայից, գողություն է. և ամենայն պոռնկություն` դրսում թե ներսում գործված, ինչպես էլ որ գործվեց, պոռնկություն է։ Այդպես էլ բոլոր երդումները. դրսում են երդվում, թե ներսում, կամ թե խաղի համար թե ոչ, ինչպիսին էլ որ այն լինի, երդման չար գործն է կատարվում։ Կարծել մի՛ տուր, թե փոքր բան է այն, որ այստեղ ու այնտեղ երդվեցիր, այստեղ ու այնտեղ ստեցիր Աստծուն, այստեղ ու այնտեղ ուրացար և ամենուր երդվեցիր, Աստծու առջև երդվեցիր, Աստծու առջև ստեցիր, Աստծու առջև ուրացար։

Արդ, ի՞նչ անենք այս ահավոր ամբարիշտ ախտը, որովհ ետև հրի պես տարածվեց ամբողջ աշխարհում, և բոլոր բերանները լցվեցին անօրենության ախտի բոցով։ Հրապարակներում են, և երդումը նրանց բերաններում է, մանուկն երը խաղում են, երդումը նրանց բերաններում է, վաճառականները վաճառում են և երդվում, անարգողներն անարգում են և երդվում, դատավորը դատում է և երդվում, բոլորի բերանում խոսքից առաջ սատանայական երդումն է, և բոլոր թուլամորթների ու կեղծավորների խոսքը դեռ սրտում` երդումը լեզվի վրա կա պատրաստ։ Եվ արդ, այդպիսիներին ո՞վ մարդ կանվանի. ո՛չ և չպե՛տք է մարդ անվ անել, այլ չար օձ և չարի` սատանայի սպասավոր։ Այդպիսի մարդու բերանը պիղծ է, գարշահոտ կրակ է ցոլալով հանապազ ելնում նրա բերանից։ Ինչո՞ւ ես մշտապես հայհոյում Աստծու առջև` երդվում և ուրանում։ Ինչո՞ւ բերանիդ մեջ առար կրակ, որ մշտապես այրում է քեզ։ Ինչո՞ւ ես սրված սուսեր պահում լեզվիդ վրա, որ անդադար խոցոտում է քեզ. մի՞թե չգիտես, որ երդումը սատանայի սուր տեգերն է, որ որքան անգամ երդվում ես, ցցվում են քո սրտում։ Երդումը սատանայի կապանքն է. կապում է մարդկանց, և չի քանդվում։ Երդումը մարդկանց խեղդողն է. այն խեղդող պարան է, որով խեղդում է մարդկանց մահվ ան պահին և առնելով` տանում է դժոխք։

Եվ արդ, եղբայրնե՛ր, բոլոր մեղքերից ու բոլոր անօրենություններից առավել երդվելո՛ւց վախեցեք, որովհետև այն բոլոր մեղքերից առավել է հեռացնում Աստծուց։ Անիծյալ թշնամին իմացավ, թե` «Մկրտության ժամանակ երդումով են հրաժարվում ինձնից, երդումով են ուրանում ինձ, երդումով են հեռանում ինձնից` ասելով. «Հրաժարվո՛ ւմ ենք քեզնից, սատանա՛, հրաժարվո՛ւմ ենք քո պաշտ ամունքից, հրաժարվո՛ւմ ենք քո հրեշտակներից, հրաժարվո՛ւմ ենք քո բոլոր խաբեություններից»։ Երեք անգամ երդվեցին և հավատացին Սուրբ Երրորդությանը` ասելով. «Հավատում ենք Հորը, հավատում ենք Որդուն, հավատում ենք Սուրբ Հոգուն», իրենց կնքեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու եռյակ զօրությամբ` սուրբ խաչը կնիք դնելով։ Եվ ես, երբ նայում եմ մարդկանց երեսին և տեսնում եմ սուրբ խաչի նշանը` դրոշմված նրանց երեսներին, հեռանում եմ սուրբ նշանից և փախչում գնում եմ` չկարողանալով ոչինչ անել»։ Նա մտածեց և ասաց. «Ի՞նչ անեմ և կամ ի՞նչ գործեմ, ինչպե՞ս կարողանամ հեռացնել քրստոնյաներին Սուրբ Երրորդության հավատի մեծությունից և հիմքից, սուրբ խաչի զորությունից և նրա պահպանությունից։ Ես, ասում է, գիտեմ, թե ինչ կանեմ. որովհետև երդումով ուրացան ինձ, ուրեմն ես էլ կսովոր եցնեմ առհասարակ բոլոր մարդկանց` թագավորներին և իշխաններին, եպիսկոպոսներին ու քահանաներին, երիտասարդներին ու ծերերին, տղամարդկանց և կանանց սուտ երդումներ անել հրապարակներում, վաճառատեղիներում, տներում, եկեղեցիներում արեգակով ու լուսինով, աստղերով և իրենց գլխով, աչքերով և Իրենով իսկ` Աստծով և Քրիստոսի սուրբ խաչով, որ կատարյալ ուրացություն է, հեռացում քրիստոնեությունից և սուրբ խաչի զորությունից, և ապա կկարողանամ հաղթել բոլոր մարդկանց»։

Եվ արդ, չվախենա՞նք ահավոր, անկանգնելիորեն կործ անող այս չարիքից, չդողա՞նք և գետինը չմտնե՞նք, որ հեռացնում է մեզ Աստծուց և տալիս է սատանայի ձեռքը։

Բայց երդումով ենք հաստատում մեր բերանի խոսքը, որովհ ետև առանց երդումի չե՞ն հավատում։ Դա [խոսքի] հաստատում չէ, այլ սատանայական սովորություն, որովհ ետև առաքինի մտքերն ընտրում են խոսքը և ոչ երդումն երը, որովհետև առաքինիներն ու երկյուղածները եե չրդվեն էլ, նրանց հավատում են, իսկ անառակներին ու շողոքորթն երին ոչ ոք չի հավատում, եթե բյուր անգամ էլ երդվում են։ Որովհետև ամեն ոք նայում է մտքերի հաստ ատությանն ու առաքինությանը, այլ ո՛չ շողոքորթ խոսք երին ու շատախոս լեզվին։ Քանզի մտքով, խոսքով կամ երդումով հաստատուն մնալը շատ ավելի մեծ առաքինություն է, քան ողորմություն տալն ու զոհեր մատուցելը, որ կապ ունի հարստության հետ։ Բայց խոսքին ու երդումին հավատարիմ մնալը մտքի առաքինություն է։ Եվ ում միտքը առաքինի է, նրանից ոչ ոք երդում չի պահանջում։ Իսկ երդվելու սովորությունը առաջ է գալիս երկյուղ չունենալուց և չհասկանալու հիմարությունից. երդվողը իր խոսքը հանապազ կապում է երդումով, իսկ իր հոգին կապում է գեհենի հրին։

Արդ, իմանալով այս ամենը` թոթափե՛նք մեր հիմարության թմբիրը, երկյուղե՛նք ահավոր և մեծ Աստծու ահից և մեծ զգուշությամբ պահե՛նք Աստծու` ամեն բան քննող, ճշմարիտ ահեղ Դատավորի պատվիրանների հրամանները և մեր լեզվից հեռո՛ւ վանենք չար սովորությունը, առավել փութով հեռանա՛նք երդման սատանայական և սպանիչ ախտից։ Զուր տեղը Աստծու հետ ուխտի մեջ չմտնե՛նք և Աստծու սուրբ անունը երդումին չկապե՛նք, այլ վստահեցնե՛նք մարդկանց` հավատալու մեր ոչին ու այոյին։ Որովհետև հավատացյալ քրիստոնյաների երդումը դրա՛նք են։ Ամենևին չնեղենք ու չզրկենք ոչ ոքի և ո՛չ էլ հակառակվելով` Աստծու Եկեղեցի մտցնենք սատանայական երդումը։ «Որովհետև, ասում է, ձեր մեջ կան դատաստ աններ։ Ինչո՞ւ դուք զրկանք չեք կրում, և առավել ևս ինքնեդ նեղություն չեք քաշում, այլ դուք եք նեղում ու զրկում նրանց, ուրեմն այլևս քրիստոնյա հավատացյալներ չեք, այլ անօրեն հեթանոսներ» [տե՛ս Ա Կոր. Զ 7-8]։ Ուրեմն հեռո՛ւ վանենք այս ամենը, Աստծու երկյուղով սանձե՛ր դնենք մեր լեզվին և կապ` մեր բերանին, որպեսզի ըստ Նրա կամքի խոսենք, Նրա կամքը կատարենք, ապրենք առաքինությ ամբ, վախճանվենք հավատով և գնալով այնտեղ` ժառանգենք երկինքը և վայելենք խոստացված բարիքները Քրիստոսով, Որին փառք և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« ԺԴ. Սակավ գողության մասին, որի համար չեն ապաշխարում   |   ԺԶ. Հարբեցողների անօրինության մասին »
© Gratun.org