Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԺԶ. Հարբեցողների անօրինության մասին

Մեծ սգով ու ցավագին արտասուքներով պիտի խոս եմ այս ճառի դիտավորության մասին և պիտի ցույց տամ հարբեցողների անզղջում չարիքները, բամբասողների անապաշավ9 անօրինությունները, որոնք մշտապես իրենց որովայնի ծառաներն են և բռնադատված են արբեցողության չար դևի կողմից։ Նրանք Աստծու պատվիր անների մշտապես հայհոյողները, արհամարհողներն ու անարգողներն են։ Պողոսը լաց լինելով ողբում էր` [նրանց անվանելով] Քրիստոսի խաչի թշնամիներ, «որոնց վախճանը կորուստ է. նրանց Աստվածը իրենց որովայնն է, և փառքը` իրենց ամոթը։ Նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում» [Փլպ. Գ 19-20] և երկնային առաքինի վարքի մասին չեն խորհում երբեք։ Եվ [չնայած] մեծ խոհեմություն ունեն` նմանվում են ամեն ժամ խոտ ճարակող անմիտ անասուններին, որովհետև որկրամոլներն ու հարբեցողները խաչի և Քրիստոսի չարչ արանքների թշնամիներն են, նրանք պաշտում են իրենց որով այնը, այլ ոչ Քրիստոսին, և իրենց կյանքն անցկացնում են աներևակայելի անզգայությամբ։ Հայտնի է, որ մարգարեն նրանց մասին է աղաղակում` ասելով, թե` «Անզգամներն ու անմիտները պիտի կորչեն» [տե՛ս Սաղմ. ԽԸ 11

Որտե՞ղ կարելի է գտնել այնպիսի անզգամի ու անմիտի, որ չկարողանա գիտենալ, որ կույրի համար մեծ պակասություն է արեգակի լույսից զրկված լինելը։ Եվ եթե պակասություն է այս, պետք է իմանալ, թե որքան առավել մեծ պակասություն ունեն և աներևակայելի կույր են բոլոր նրանք, ովքեր խավարել են [Աստծու] պատվիրանների լույսից, հեռացել են [Սուրբ] Գրքի ուսուցումներից, չեն կարողանում տարբերել չարը բարուց և ոչ էլ միմյանց հավասար իմանալ։ Ահա թե ինչ եմ ուզում ասել. ինչպես եթե մեկին հանդիպի երկու խիստ թոնավոր օձ, և նա, մեկին թունավոր կարծելով, փախչի նրանից, իսկ մյուսին, որ նույն մահացու թույնն ունի, աներկյուղ մոտենա, և օձը նրան դաժան մահով սպանի։ Այդպիսիք են նրանք, ովքեր լսում ու երկյուղով պահում են պատվիրաններից մեկը և նրան հավասար [մեկ ուրիշ պատվիրան] արհամարհում են ու անարգում նրանով էլ չարաչար կորստյան մատնվում։ Այս է, որով կորստյան են մատնվում. լսեցինք Պողոսին, մանավանդ Քրիստոսից իսկ լսեցինք, որ ասում է. «Ո՛չ գողերը, ո՛չ պոռնիկները, ո՛չ հարբեցողները, ո՛չ բամբասողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու» [Ա Կոր. Զ 10

Եվ արդ, որտե՞ղ կարող է այսպիսի կույր հիմարություն լինել, որ [մարդ] այս ամենը մեկ չարիք չհամարի։ Այլ ոմ անցից զգուշանա և հեռանա, ոմանց արհամարհի ու անարգի, իսկ ոմանց էլ, որոնք նույն չարությունն ունեն, աներկյուղ մոտենա։ Արդարև, անզգամ ու անմիտ են այդպիսիները և նման են մոլորված կույրերի, որոնք խարխափում են խավարի մեջ։ Այդպես և սրանք են առանց խտրություն դնելու մոտենում ամեն ինչի և սաստիկ ծուլությունից թուլացած` աներկյուղ գործում են պատվիր աններով արգելվածը։ Քանզի եթե արգելվեցին պոռնկությունն ու գողությունը, արգելվեցին նաև հարբեցողությունն ու բամբասանքը. միապես, հավասարապես, մեկ պատվիրանով արգելվեցին դրանք։ Դու ինչո՞ւ ես միանմ ան, միահավասար [չարիքներից] ոմանցից` իբրև չարիքից, աներկյուղ հեռանում, իսկ ոմանց` իբրև բարու, առանց երկմտելու մոտենում։ Եթե պղծություն են գողությունն ու պոռնկությունը, ապա պղծություն են նաև բամբասանքն ու հարբեցողությունը։ Ինչո՞ւ ես պոռնկության համար զղջում և ապաշխարում, և ինչո՞ւ ես անտարբեր լինում և արհամարհում հարբեցողությունդ. դրանք միապես են վիրավորում, երկուսն էլ [միապես] են սպանում։ Քանի որ օրենսդիրը դրանք միմյանց հավասար չարիք և համանման պղծություն է ներկայացնում, իսկ նա, ով ասում է, թե` «Գողերն ու պոռնիկները Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն» [Ա Կոր. Զ 10], նաև ասում է, թէ` «Բամբասողներն ու հարբեցողները Աստծու արքայությունը ժառանգել չեն կարող» [Ա Կոր. Զ 10

Արդ, եթե պոռնկությունը չարիք է, ապա չարիք է նաև հարբեցողությունը։ Ինչո՞ւ հարբեցողությունից չես վախենում ու խորշում այնպես, ինչպես պոռնկությունից, այլ առանց երկյուղելու մոտենում և առանց երկմտելու պղծվում ես արբեցողությամբ։ Չլսեցի՞ր Պողոսից, որ միևնույն պատժով էր պատժում պոռնիկին ու հարբեցողին։ Իսկ ովքեր կարծում են, թե Աստված պոռնիկներին դատում է, իսկ հարբեցողներին` ոչ, այդպիսիները մտքով հիմ արացած ու կուրացած են, որովհետև նույն կրակը, նույն վայն ու նույն տանջանքներն են [սպասում] հարբեցողին ու պոռնիկին։ Եվ ինչպես մարգարեն է գեհենի ողբը ցույց տալիս` ասելով. «Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում» [Ես. Ե 22], որովհետև, ասում էր, չափն անցնելու և հարբելու պատճառով գինին այրում էր նրանց։

Բայց կան ոմանք, որ չեն էլ տեսնում, որ այրվում են. բռնում են թունավոր օձին և չեն տեսնում, որ այն սպանում է իրենց դառնագույն մահով։ Զեխ հարբեցողությունը սպանում է ոչ միայն նրանց հոգին, գինու նեխությունը պատառոտում ու ապականում է նրանց մարմինը, տաղտկացնում սիրտը, տառապեցնում սրտխառնուքով ու փսխուքով, ուռեցնում է որովայնը, մշտապես նեղում և թշնամու նման չարչարում է նրանց ողորմելի հոգին, արգելափակված է պահում մթի ու խավարի մեջ. երբ առատ կերակուրներն ու խմիչքները ամբարում են իրենց ներսում, որդերն են լողում աղբի ու տիղմի մեջ և ողողում աղիքների ծալքերը, փտեցնում և ապականում նրանց աղբաբույն որովայնը։ Եվ միշտ հեծեծում ու հառաչում են որով այնի ծանրությունից և նեխ աղբի գարշահոտը զզվեցնում է նրանց մերձ գտնվողներին, դիզված բարձրացած աղբի առատությունից նրանց ներսից վեր է բարձրանում փսխուքը, և խոխոջանքներ են արձակվում, աղտեղի դարձ ած գոլորշին արձակվում է նրա դեմքից ու տարածվում օդի մեջ` մարմնին տեսակ-տեսակ ցավեր պատճառելով. թուլ ացնում է սիրտը, տկարացնում է մարմինը, խանգարում ստամոքսը, ապականում է ուղեղը, թացացնում է աչքերը, ջրգողեցնում է բոլոր անդամները, ավելին` նեխած ու լճացած աղբի մեջ զեռում են զեռուններ, և ծնում են ճիճուն եր, որոնք շատ անգամ սիրտը ճնշելով` հանկարծամահ սպանում են անում նրան։ Արդ, զեխությունն ու հարբեցողությունը այս և այսպիսի ցավեր ու տառապանքներ են պատճառում մարմնին։

Իսկ ի՞նչ ասեմ հոգու ցավերի մասին, կամ ո՞ր բերանը կարող է պատմել այն ցավերի, այն անհնարին աղետների մասին, որ պիտի հայտնվի դատաստանի մեծ օրը. ատյանից սոսկումը, դատաստանի արհավիրքը, դառը դատաստանը, անողորմ տանջանքները, անվերջանալի պապակումը, գեհենի շոշափելի խավարը, ներքին տարտարոսներն ու վառվ ած հնոցները, որոնցում կրակը հոսելով իջնում է հորդահոս հրեղեն գետերից. այդ ամենը կան և պահվում են` վրեժ լուծելու համար բոլոր մեղավորներից ու հարբեցողներից։ Եվ եթե հնարավոր լիներ դեմ-հանդիման ցույց տալ, թե այստեղ իսկ` [այս աշխարհում], ինչ տանջանքների և դատապարտության մեջ են գտնվում հարբեցողների հոգիները. որովհետև հարբեցողության թմրությունը նրանց մշտապես պահում է մթի ու խավարի մեջ, և հոգին մարմնի մեջ ապրում է, ինչպես խավար անդունդի մեջ, և մշտապես նեղվելով գինու գիջությունից` մեռածի պես թաղված է գերեզմանում կիսամահ ու տխուր, և որքան մարմինն ավելացնում է իր ծանրությունը, այդքան տկարանում է հոգին։ Արդարև այսպիսի խավարի մեջ են հարբեցողների հոգիները, որոնք ամբողջ ցերեկը մաշվում են հարբեցողությ ան մեջ, իսկ ամբողջ գիշերը քնով են անցկացնում` առավոտյան դժվարությամբ արթնանալով, դողդողում են խելագարի նման, իսկ իրիկունը, դեռ չձերբազատված իր ենց թմրությունից, դառնում են նույն վիճակին` անտեսելով Աստծու երկյուղը և առաքինի կյանքի հորդորները։

Արդ, մի՞թե այդպիսիներն անլույս խավարի մեջ չեն, մի՞թե նրանք մեգի ու մոլորության մեջ մեռած չեն, մի՞թե թաղված չեն բարիքի համար, և միայն չարիքի համար կենդանի չեն. նրանք իրենց շվայտ հարբեցողության համար անօրեն խոսքերով արդարացումներ են հորինում` ասելով, թե` «Նա, ով հարբում է, բայց ո՛չ գողանում է, ո՛չ պոռնկ անում և ո՛չ սպանում, միայն հարբելով` չի մեղանչում»։ Սրանք բարբաջանքներ են մտածելու ընդունակությունը կորցրած մարդկանց, որոնք հարբեցողության անունն իսկ չգիտեն։ Քանզի նա, ով հարբում է և սպանում, երկու տեսակի չարա[գործ] է` հարբեցող է և մարդասպան, այդպես նաև նա, ով հարբում է և պոռնկանում, պոռնիկ է և հարբեցող, իսկ անառակ միայն հարբեցողներն են։

Գինեսեր են նրանք, ովքեր հանդուգն ցանկությամբ գինի են փնտրում, կապվում են նրան և ժառանգում են պատվիրանազանցների նզովքները։ Ինչպես Սողոմոնն է ասում. «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը. ո՞չ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գինարբուք կա» [Առ. ԻԳ 29-30], և չափից ավելի խմելով գինի` հիմարանում են, թմրում անբան անասունների նման։ Չե՞ս իմանում, որ Աստված քեզ իմաստուն և բանական է ստեղծել, իսկ դու թմրում ես անառակ հարբեցողությամբ, հիմարանում ու կորցնում ես բանականությունդ և չես նմանվում մարդու, այլ անասուններից էլ ավելի ցած ես իջնում`անզգայանում հիմարությամբդ և անբանությամբդ, գինու զեխությունից փայտի ու քարի պես անզգա ես դառնում։ Թեև հարբեցողը մարմին ունի, բայց նրա ձեռքերը դադարում են գործել, ոտքերը չեն կարողանում քայլել, լեզուն համրանում է խոս ելիս, ականջները փակվում են, [և չի կարողանում] լսել, աչքերը կուրանում են [և չեն] տեսնում, սիրտը յիմարանում է և զրկվում իմաստությունից, բոլոր անդամներով է խավարի մեջ` խելացնոր և մտակորույս։

Սրանք են հարբեցողության չարիքներն ու անօրինությունն երը։ Նրանք չեն ժառանգում Աստծու արքայությունը, այլ դատվում են պոռնիկների և մարդասպանների հետ, որովհետև Աստծու ստեղծած իմաստունին հիմար դարձրեցին գինու և խմելու ցանկությամբ։ Նրանք չգիտեն, թե որտ եղ են, ուր են գնում և որտեղից են գալիս, որովհետև գինու թմրությունը, ըմբռնելով նրանց զգայարանները, հիմ արության է վերածում իմաստությունը, թուլացնում ու թմրեցնում է, քայքայում է մտածումները և զրկում ուժից։ Մի՞թե այսպիսի մարդիկ արժանի չեն մեծամեծ տանջանքն երի և ահեղ բարկության ի վերուստ, որ չափն անցնելով և հարբելով` խոսուն և բանական [կերտվածքը] անբան անասուն են երևացնում։ Դրա համար է Պողոսը պատվիրում. «Մի՛ հարբեք գինով, որի մեջ զեխություն կա» [Եփես. Ե 18]։ Քանզի եթե Հնում երբեք գինի չէին խմում նրանք, ովքեր խորան էին մտնում, ապա որքա՜ն առավել պարեշտությամբ Նորում պետք է մտնենք Աստծու առջև, որպեսզի հարբեցությամբ չզեխանանք և չհանդիմանվենք ու չդատապարտվենք, ինչպ ես Ահարոնի որդիները, որոնք շվայտության պատճառով մի օտար կրակի ճարակ դարձան, և դա օրինակ եղավ անառակ քահանաներին։ Այդ պատճառով է Գիրքն ասում. «Գինին անառակության է մղում, հարբեցողությունը` թշնամության, և ով անձնատուր է լինում դրանց, իմաստուն չէ» [Առ. Ի 1]։ Իմաստուն մարդուն ծարավը հագեցնելու և խելքին զվարթություն տալու համար բավական է միայն ջուրը, քանզի, ասված է, ջուր խմողների խելքը միշտ զվարթ է, և բանջարեղեն ուտողների մարմինը` միշտ առողջ։ Բոլոր արարածների Տերը նույնպ ես այդպիսի սեղաններով էր անապատում հագեցնում ժողովրդին, իսկ գինին ամենևին չհիշվեց, քանզի Քրիստոսի [կողմից մատուցված] ճաշը օրինակ պիտի լիներ ամբողջ աշխարհի համար։

Բայց գիտեմ, որ կհարցնես, թե` «Հապա ինչո՞ւ ստեղծեց գինին, երբ արգելում է խմելը»։ Ո՛չ թե արգելելեց գինի խմել, այլ արգելեց հարբել։ նչպս որ կնոջը ստեղծեց ամուսնության համար, իսկ պոռնկությունն արգելեց, երկաթը ստեղծեց երկրագործության համար և սպանելն արգելեց. ստեղծեց և գինին մեր տկարության համար, բայց չափից ավելին արգելեց։ Ոչ թե խմելն է արգելում, այլ հարբելն է պատժում։ Բայց գինին անհրաժեշտ է հիվանդներին, սգավորներին և մեծ Խորհուրդին, ինչպես որ ասում է` գինին սգավորների և տրտմության մեջ գտնվողների համար է։ Իսկ կյանքի կարիքները բավարարվում են հացով, ջրով և [անհրաժեշտ] հագուստներով, մնացած ամեն բան ցանկություն է և ոչ կարևոր, որոնց ոմանք կապվում են սովորությ ամբ և իրենք կամքով, իսկ ոմանք էլ իրենց կամքով և սովորությամբ հեռանում։

Եվ արդ, մենք սովորությամբ չկապվե՛նք հարբեցողությ ան չարիքին, այլ մեր կամքով հեռանա՛նք որկրամոլությունից և անառակ հարբեցողությունից, որով [կարողանանք] ընդունել Նրա օրենքները, ուղղե՛նք մեր վարքը և առաքինի դառնանք, սիրե՛նք սուրբ սերը, ամո՛ւր լինենք պահքի մեջ, աղոթե՛նք, ողորմությո՛ւն տանք, պարկեշտությո՛ ւնն ընդունենք, արդարացնե՛նք մեր անձերը, փրկե՛նք մեր հոգիները, ընդունե՛նք բարի վախճանը, որպ եսզի փառավորվենք անանց կյանքում և դասակից լին ենք հոգեղեններին, ժառանգենք փափագելի դրախտը և վայելնեք անմահ բարիքները մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն։

« ԺԵ. Երդվելու չար սովորության մասին   |   ԺԷ. Անօրեն և դիվական թատերախաղերի մասին »
© Gratun.org