Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԺԷ. Անօրեն և դիվական թատերախաղերի մասին

Ո՞ւր գնամ կանգ առնեմ և լաց լինեմ այս ահավոր անօրինության համար, որ ճմլում է սիրտս, կամ ո՞ւր թաքնվեմ ու լռեմ այս մեղքերի պատճառով կսկծանքով տրտմելով և մաշվելով զազրելի ու չարալուր ձայներից, որոնք մշտապես ճզմում են սիրտս, գալարում աղիքներս ու որովայնս։ Ողբում եմ, և տրտմություններս հանապազ հալումաշ են անում ու խեղդում են ինձ, որովհետև ամեն ժամ լսում եմ անառակ պղծություններ ու տեսնում եմ անօրեն ամբարշտություններ։ Իմ սրտի մեծ նեղությունից ոսկորն երս կցվեցին հողին, իսկ մարմինս գետնի վրա քաշկռտվ եց, բազում խուռն մտքերի ալեկոծությունից նմանվեցի չորացած ճյուղի և անշունչ արձանի։ Մտքիս ապշությունից մոռանալով իմ սխալները և ետևում թողնելով դրանք` հանապազ ձեր [սխալներն] եմ քննում։ Քանզի մեր ականջներին մշտապես հասնում են չար հնչյուններն ու ամոթալի ձայները, որոնցից բխում է սաստիկ չարություն և նեխած ու փտած թարախ, իսկ սաստիկ գարշահոտը, վեր բարձրանալով, զզվեցնում է սուրբ Եկեղեցուն. դրանից բոլոր արդար անձինք ահով զարմանալով` ողբում են անօրինությունը։

Եվ ես, որ լի եմ բոլոր մեղքերով, միշտ հառաչում ու սգում եմ նույն բանի համար. որովհետև ձեր զազրելի անօրինություններից ամեն ժամ ուրախանում ու ցնծում են սատանայական թատրոնները, իսկ Քրիստոսի Եկեղեցին ողբում է դառնապես։ Որովհետև առնելով սուրբ Եկեղեցու մանուկներին` սատանան իրեն է ընծայում նրանց` պղծելով և աղտոտելով անառակ թատրոնների տեսարաններով։ Նա կամենում է մշտապես հեռացնել մարդկանց Աստծու ողորմությունից, ամենապայծառ ու անանց բարիքներից և տանել ու բաժնեկից դարձնել իր սարսափելի պատիժներին ու տանջանքներին։ Այդ պատճառով էլ անտեսում եմ իմ բազում հանցանքներն ու վշտակից եմ լինում ձեր վշտերին, ողբում եմ ձեր աներևույթ հարվածների վերքերը, քանզի մերժեցիք ու արհամարհեցիք Աստծու պատվիրանների պատվերները և ոտնահարեցիք առաքելական Եկեղեցու հավատը, ոչինչ համարեցիք Քրիստոսի սուրբ մարմինն ու արյունը, որ հանապազ ընդունում եք ահավոր ու սոսկալի սեղանից։

Եվ այժմ ամբողջովին թաղվել եք դիվական մոլորությունն երի մեջ, գերվել ու գրավվել եք սատանայի խորհուր դներից. փութացիք ընկնել դառը մահվան տանող նրա որոգայթների մեջ, գնացիք` մտնելու ապականիչ թատերախաղերի մեջ, լսելու ականջ խաբող, աղտեղի ձայներ զազրելի, պիղծ, անօրեն, չարալլուկ և կատաղի դերասաններից։ Նրանք միշտ հալածում են Սուրբ Հոգու շնորհները և ձեր սրտերում ու մտքերում սերմանում են սատանայի մահացու, պիղծ խորհուրդը, որից վառվում, այրվում է ցանկությունն երի կրակը, և նրա բոցը բորբոքվելով` մարմնական տեսակ-տեսակ ախտերովայրում է հնազանդվողներին։ Դրանք փշերի ու տատասկների պես վիրավորում են [իր ենց մեջ] թաղված անձանց և դժվարակիր բեռներ են մթերում և կուտակում կորստյան մատնված հոգիների վրա։ Եվ մարդիկ պիղծ թատրոնից ելնում են` իրենց վրա ստացած այրող կրակն ու սպանող սուրը, սատանայի գաղտնի նետերից ծանր վիրավորված ու ծանր խոցեր ստացած։ Սատանան լուրջ կերպով վիրավորում է հոգին և փոքր բան է ցույց տալիս մեծագույն անօրինությունները։ Նրանից մշտապես պետք է սարսռալ ու դողալ, մեծ վախով փախչել ու հեռանալ։ Որովհետև չար է սովորությունը, չար են նաև դրան մղողները` գինին, դերասանը և սատանան։ Եվ ցոփությ ամբ, վավաշոտ հափրանքով մոլորված մտքերը հոժ ար կամքով ու դյուրահավանությամբ են ընդունում սատանայի չար սերմերը, մանավանդ անհամեստ կանանց թեթևամիտ ու շեղաբարո ազգը, որ շուտ լսող, շուտ համոզվող և շուտ խաբվող է։ Նրանք նողկալի անամոթությամբ միշտ թատրոն են շտապում` առանց վախանալու դիտելու սատանայական հրապարակի անօրեն խաղերը, վեր ելնելով` նստում են երևացող տեղում, մտածում ու նայում են չարությամբ իրենց նմանվողներին. նրանք թեև անօրինությ ան գործին անմիջապես մասնակից չեն, այսուհանդերձ սպանող նետերից հարվածներ ստանալով` իրենց սրտերում են կրում դրանք, որոնցից հետո մեռնում են անխուս ափելիորեն, ինչպես որսորդների նետերից վիրավորվ ած գազանը, որ թեև սկզբում ազատվում է թակարդներից, բայց սատկում է նետերն իր մեջ կրելու պատճառով։

Ուրեմն ինչպե՞ս դադարեցնենք այս այրող բոցի ահավոր բռնկումը և կամ ինչպե՞ս աներևույթ վերքերին բժշկության հնար գտնենք, ինչպե՞ս կործանենք պիղծ թատերախաղերի տեղերը, որոնք մահաբեր որոգայթներ են, բազում չարիքով լցված ժողովարաններ, բոլոր ախտերի արվեստանոցներ։ Քանզի կույսերն այնտեղից են մղվում պոռնկության, ամուսնացածները` շնության, այնտեղից է, որ կանայք ատելի են դառնում իրենց ամուսիններին, իսկ ամուսիններն արհամարհելի են դառնում իրենց կանանց աչքում, այնտեղից է, որ զավակները թշնամի են դառնում հայրերին, և ծառաները` իրենց տերերին, այնտեղից է ծերերի անմտությունն ու երիտասարդների վավաշոտությունը, պառավների պագշոտությունը, երիտասարդ աղջիկների գեշությունը, տղամարդկանց լկտիությունն ու կանանց կատաղությունը, այնտեղից են կանանց` մարդկանց հրապուրելը, ամուսնալուծությունները, մանկասպանությունն երը, պճնվելու արդուզարդերը, այնտեղից են սնափառությունն ու զարդարանքները և այլ չարիքներ, այնտեղից են նաև զանազան պղծությունները, որոնց մասին խոսելն իսկ աղտեղի է։ Դրանք անհատին ուսուցանում են լկտիություն, թուլացնում են նրա հոգին, քայքայում են միտքը, աչքերը դարձնում են լիրբ, դատարկախոս են դարձնում լեզուն, ծուլացնում են գործերում, զբաղեցնում բոլոր չարիքներով, որոնք կլանելով մարդուն` հեռացնում են Աստծու սիրուց և դուրս են հանում քրիստոնեական կարգից։ Չեմ կարող պատմել նաև զանազան այլ չարիքների մասին, որոնք սովորեցնում են թատրոնները` ամբարտավանություն, հայհոյություն, նենգություն, կեղծիք, չարակնություն, նախանձ, բամբասանք, որոնց պատճառով էլ Աստծու պատիժներն են թափվում երկրի վրա, և [Աստված] սաստիկ բարկությամբ տանջանքների է դատապարտում մարդկանց։ Ահա այս բոլոր անօրինություններն են ստանում նրանք, ովքեր մտնում են թատրոն և իրենց մարմինններում աճեցնում են սատանայի սերմերի չար պտուղները։

Արդ, ո՞ր բերանը կարող է ողբալ և լաց լինել այսպիսի աղտեղությամբ ու պղծությամբ լցված մարդկանց վրա, և կամ ո՞ր լեզուն կարող է խոսել այն անթիվ աղետների մասին, որ ստանում են այնտեղից, ո՞ր միտքը կարող է ցույց տալ ահավոր տանջանքների բազմությունը, որ գեհենի կրակի հոսանքի մեջ աստվածամարտ սատանայի հետ միասին պատրաստված է նրանց համար, ովքեր ախորժեցին և ընդունեցին խավարայինը։ Ուրեմն ինչի՞ համար մատնվես այդպիսի տանջանքների և կամ ի՞նչ ստացար այդ պիղծ խաղերից` թուլություն, անառակություն, թեթևամտություն և այլ անթիվ ահավոր աղետների բազմություն ու ոչ մի օգուտ։ Թեպետև պիղծ թատերախաղեր նայելը կարող է ցանկալի լինել պագշոտների համար, որոնք միշտ հալում աշ են լինում ախտերի ցանկությունից, բայց մաքուր մարդկանց դրանք տաղտկալի պղծություն և ամոթալի վավաշոտություն են երևում։

Կանայք առնում են բոզերի, իսկ տղամարդիկ` իգամոլ ձիերի կերպարանք, անօրեն զազրախոսությամբ անասունն երից էլ ավելի ցած են իջնում և փսխում շների փսխածից առավել զազրելի ու գարշելի խոսքեր, որոնցից նեխած թարախ և գարշահոտ է ելնում, որ զզվեցնում է երկյուղածներին և ցանկալի է դևերին, որովհետև այդպիսի վատահամբավ մարդկանց մեջ սատանան է շրջում։ Որովհետև այնտ եղ, ուր կատակներ են, դերասաններ, լկտի խաղեր ու ծաղրանք, այնտեղ դևերն են նրանց հետ պարում, սերմանում բազում աղտեղություններ զեխացածների մտքերի մեջ և է՛լ ավելի մոլեգնության մղում պիղծերին և սրբությ ան շնորհներն հալածողներին, ցանկության հուրը բորբոքողներին, պատվիրաններն արհամարհողներին, սատանայի խորհուրդների կարապետներին, անօրեններին ու ամենայն արդարության թշնամիներին` դերասաններին։ Ում որ հարկ էր շատ քարերով քարկոծել և երկրից հալածել, նրանցից գրավված` անառակները զվարճանում են թատրոնն երում, ուր մտնում են ողջանդամ և ելնում են վիրավորված, Քրիստոսից մերկացած և սատանային հագած, շնորհների Հոգին հալածած և դևերի պիղծ հոգով լցված։ Քանզի բոլոր նրանք, ովքեր հավատով և երկյուղով մոտենում են Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով և առաքինության գործերով օրըստօրե բարձրանում են վեր և բաժանվում հեռանում են սատանայի բոլոր խաբեությունն երից։ Իսկ նրանք, ովքեր պիղծ թատերախաղերով մշտապես շփվում են դևերի հետ, խավար վարքով պատված` մթնում են, լցվում սատանայի պիղծ հոգով և անօրինությ ամբ ծանրացած` օրըստօրե ցած են ընկնում, մինչև որ հեռանում են Աստծու պատվիրանների երկյուղից և դառնում սատանայի խորհուրդների ամաններ։ Ուստիև առավել մեծ հաճույքով են գնում դևերի բանակատեղին, ավելի են շտապում դեպի սատանան, քան դեպի Քրիստոսի սուրբ Եկեղեցին։ Դևերի բանակատեղիները թատերական տեսարանների վայրերն են, բոլոր անառակ ու գուսանամոլ գինի խմողները, որ անօրինաբար ու անաստվածների նման զեխանում ու պագշոտանում են, թուլացնելով իրենց լեզվի սանձերը և արձակելով իրենց բերանների կապերը` ուտում ու շվայտանում են համադամ խորտիկներով, իսկ նրանց բերանից ելնող հոտը բազում գարշահոտություններ է արձ ակում։ Նրանք խորհում ու խոսում են սատանայի կամքով` առանց ճանաչելու նրա չար նետերը։ Սատանան հարվ ածում է, ապա հանգստացնում է վերքը և զգացնել չի տալիս, որպեսզի ապաշխարությամբ չբժշկվենք։ Որովհետև նա գող է և չի գնում հայտնի ճանապարհով, որ չզգուշանանք, այլ հետևում է գաղտնի և անսպասելիորեն արհամարհել է տալիս պատվիրաններից մեծամեծերը և փոքր է կարծել տալիս, որպեսզի չզգուշանանք։ Նա գիտի, որ պատվիր աններն արգելում են տգեղ ու դատարկ խոսել, բամբասել ու հայհոյել, և վավաշոտ դերասանների բերաններում առավել չափով է հեղում խեղկատակ ու հիմար, գարշելի ու դատարկ խոսքեր, և նրանցից մշտապես արհամարհանք, ծաղր ու հայհոյություն է հոսում։ Քանզի դևերը արագ են հասնում ծաղրանքի, լկտի և անմաքուր խոսակցությունների մեջ և բազում ախտեր բերելով` ուտեցնում և խմեցնում են նրանց, ովքեր շվայտանում են այնտեղ։ Ուստիև հարկ է լաց լինել ու ողբալ այդպիսի անառակությունների, մանավանդ հիմար խեղկատակների համար, որոնք բազմության մեջ ցույց են տալիս իրենց անխոհեմությունը. այսահարների պես ծամածռվում են, ոլորվում, գալարվում, աքացի են տալիս և իրենց բերանի աղտով զզվեցնում բոլորին. ոմանց հայհոյում են, ոմանց` բամբասում, ոմանց` անարգում, ոմ անց` ծաղրում, ամոթով կուրացնում, ոմանց` խաբում և կեղծ հարգանքով սնափառ դարձնում, կատաղած շան պես բոլորին առհասարակ խածատում։

Ի՞նչ ես անում, թշվառակա՛ն, ինչո՞ւ չես շտապում` ազատվելու չարաչար ամբարշտությունիցդ և վերագտնելու ինքդ քեզ, ինչո՞ւ չես ողորմում կորստյան մատնված հոգուդ, ինչո՞ւ լաց չես լինում և չես ողբում անօրինությունն երդ, ինչո՞ւ ես կրակի վրա կրակ ավելացնում` դառնապես այրվելու համար, ինչո՞ւ ես մշտապես գնում կայծերի ու փշերի վրայով, ինչո՞ւ ես միշտ գամված մեղքերի բեռն երին, ինչո՞ւ ես վախից վերից վայր ընկնում ու վիրավորվում, ինչո՞ւ ես սուր սրում և վիրավորվում նրանով. ոչ ոք չի կարող կրակով հանգցնել կրակը և չարիքով բարիքի հանդիպել։ Ո՞վ է փուշ տնկում և խաղող քաղում կամ որոմ ցանում և հնձում ցորեն։ Անառակ վարք ունենալով` ոչ ոք Քրիստոսին չի տեսնի և արքայությունը չի ժառանգի, այլ կդատապարտվի գեհենի կրակին թունավոր որդերի մեջ։ Եվ նա, ով ապրի անօրն կտիությամբ և գինեմոլ զեխությ ամբ և գնա դիվական թատրոններ ու ծաղրածու դերասանների մոտ, թող հույս չունենա, որ կփրկվի կրակի տանջ անքներից։ Հիշի՛ր այն ահեղ խոսքը, որ ասում է. «Վա՛յ նր անց, ովքեր ծիծաղում են այժմ, որովհետև նրանք պիտի սգան, և վա՛յ նրանց, ովքեր այժմ ուրախանում են, որովհետև նրանք պիտի լաց լինեն ու ողբան, վա՛յ նրանց, ովքեր գինի են խմում հարբելու համար և օծվում են անուշահոտ յուղերով։ Վա՛յ ձեզ, հարուստներիդ, որովհետև այստեղ ստացաք հատուցումը ձեր գործած բարիքի համար» [տե՛ս Ղուկ. Զ 24-25], որովհետև. «Բազում նեղություններ կրելով է, որ մենք պետք է մտնենք Աստծու արքայության մեջ» [Գործք ԺԴ 21]։ Չէ՞ որ Քրիստոս ասաց, որ լաց լինենք ու սգանք այս աշխարհում [տե՛ս Հովհ. ԺԶ 20], իսկ դու ծիծաղում և ցնծում ես և չես զարհուրում ու դողում Աստծու ահեղ դատաստանից, որ արդարությամբ քննում է կամա և ակամա, ծուլությամբ և մոռացությամբ գործած մեղքերդ։

Արդ, փութա՛, մաքրի՛ր անձդ անպարկեշտությունից, լեզուդ` դատարկախոսությունից, ականջներդ` պիղծ բաներ լսելու սովորությունից, միտքդ` սատանայական մահաբեր խորհուրդներից։ Ընկի՛ր Աստծու առջև և ասա՛. «Մեղա՜ երկնքի դեմ և Քո առջև» [Ղուկ. ԺԵ 18]։ Մի՛ ծուլանա ապաշխարության գործերի մեջ, քանի դեռ ցերեկ է. ահա վրա է հասնում գիշ երը` սոսկալի խավարն ու աղջամուղջը։ Ճանաչի՛ր մեղքերիդ բազմությունը, հիշի՛ր, որ մեռնելու ես, նկատի՛ ունեցիր, որ հոգիդ մարմնիցդ պիտի պահանջվի և մտաբերի՛ր դատաստանի մեծ Օրը, անշեջ հուրը, շոշափելի խավարը, ապականության գուբը, գեհենի տարտարոսը, մեղավորների դառը ողբը ահավոր Դատավորի ահեղ դատաստաններից, ուր խոսքերը պիտի սպառվեն, և գործերը պիտի թագավորեն, ուր հաշիվ պիտի պահանջվի խոսքերի ու գործերի համար, ուր տեղի պիտի ունենա դատարկ խոսքերի քննությունն ու անպատեհ մտածումների հաշվետվություն։ Արդ, ա՛յս ամենը հիշիր հանապազ, ա՛յս հիշիր միշտ, հոգոց հանիր և ողբա՛, հեծեծիր և լա՛ց եղիր անդադար, որպեսզի թերևս կարողանաս փրկվել տանջանքների ահավոր աղետներից, անլոյս խավարից և հանդիպել խոստ ացված անանց բարիքներին մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին փառք հավիտյանս. ամեն։

« ԺԶ. Հարբեցողների անօրինության մասին   |   ԺԸ. Թուղթ կնաթողների մասին »
© Gratun.org