Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԺԸ. Թուղթ կնաթողների մասին

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր փրկող հանդիմանական խոսքերի պատճառով չարչարանքներով խաչվեց աստվածամարտ ազգի և ընդդիմացող ժողովրդի կողմից։ Այժմ էլ նրանք, ովքեր հոգիների փրկության համար ուղիղ և փրկական խոսքեր են ասում, անարգվում ու բամբասվում են կարծեցյալ իմաստունների կողմից։ Բայց դա իմաստություն չէ, այլ իշխանության անիրավություն, «Իմաստությունը Տիրոջ երկյուղն է» [տե՛ս Առ. Ա 7], և նա, ով գտավ Տիրոջ երկյուղը, գտավ նաև իմաստությունը։ Եվ եթե [մարդ] իմաստուն լինի, չի արհամարհի իրեն օգնողին։ Իմ աստուն էր Մովսեսը, բայց լսեց Հոթորի խրատը [տե՛ս Ելք ԺԸ 17-24]. հոգևոր էր Դաւիթը, բայց նրան պետք եղավ Նաթանի հանդիմանությունը [տե՛ս Բ Թագ. ԺԲ 1-13]։ Իմաստունն երը լսում են իմաստուններին, և խոնարհները հնազանդվում են խոնարհներին։ Քանզի նրանք, ովքեր մտքի աչքով ուղղապես նայեն Աստծու պատվիրաններին, և հոգևոր վարքով և ազնիվ բարքի հանդարտությամբ ստանան սրտի քաղցրություն, չեն արհամարհի այսպիսի դիտողությունն երը։ Քանզի երանելի Պետրոսն ասում է. «Տղամարդիկ թող իմ աստությամբ ապրեն իրենց կանանց հետ, հարգեն նրանց, իբրև դյուրաբեկ անոթի» [Ա Պետր. Գ 7]։ Եվ չի հրամայում ատելությամբ հեռանալ [նրանցից], քանի որ. «Ամեն ոք, ով ատում է եղբորը, մարդասպ ան է» [Ա Հովհ. Գ 15], իսկ նա, ով ատում է իր կնոջը, անձնասպ ան է [հմմտ. Եփես. Ե 28]։ Եվ նա, ով զավակ չունենալու պատճ առով ատում է իր կնոջը, չար է Աստծու առջև։ Ի՞նչ օգուտ ունի որդիներ խնդրելը և անիրավ ատելությամբ հոգին կորստյան մատնելը։ Քանզի Աստծու մոտ խնդիրը ոչ թե որդիներ, այլ անարատ հոգի ունենալն է։ Քանզի մարգարեն նույնպես անիրավ որդիներ ունենալու մասին է ասում, թե` «Նրա վարձքը Աստծու մոտ է. այն է նրա որովայնի պտուղը և սուրբ զավակն ու հիշատակը» [հմմտ. Առ. Գ 13]։ Նա չգիտի` Աստված իր ամուսնու մեղքերի պատճառո՞վ է մերժում իր որովայնին պտուղ տալ, կամ էլ այլ բարիքի համա՞ր արդյոք իրեն զավակներ չտվեց։ Որովհետև շատ զավակներ կան, որ բարկացում են իրենց ծնողներին, արյան մեջ են թաթախում նրանց կյանքը. այդ պատճառո՞վ է արդյոք, որ Աստվ ած իրենց զավակներ չի տալիս։ Մեկ այլ անիրավություն է Աստծու գործը մարդուց պահանջելը, իսկ Պողոս առաքյ ալն ասում է, թե` «Անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու» [Ա Կոր. Զ 9], որովհետև ռամիկների անիրավության համար...10։ Իսկ թագավորների և իշխանների անիրավության հանդիմանիչներն ու արգելողները Աստծու պատվիրանն երն են։

Արդ, իսկ որդիներն ի՞նչ օգուտ ունեն հոգիների համար, երբ [Գիրքն] ասում է. «Ահա մարդն ու իր գործերը»։ Արդ, մտաբերի՛ր այն ահագին Օրվա ահեղ արհավիրքները և Աստծու կամքին ընդդեմ ոչինչ մի՛ արա, որի համար սոսկալի դատաստանից հետո կմատնվես տանջանքների։ Ոչ ոք թող չկարծի, թե [այն չարչարանքները] նման են այստեղի չարչարանքներին, որ երկրավոր թագաւորներն են ենթարկում մահապարտներին։ Այնտեղի չարչարանքները դառը լացուկոծով ու սարսափելի կսկիծներով են, աղեխարշ ցավեր` հրեղեն հորդահոս գետերից [ծնված], որոնք վերից պիտի հոսեն հրացայտ կայծերով հնոցի փոսերի մեջ, ուր չարչարվում ու այրվում են մեղավորների մարմինները` տարտարոսների խորքերում և անլույս խավարի ու թունավոր որդերի մեջ։ Ոչ ոք խոսքերով նկարագրել չի կարող այդ դժնդակ աղետներն ու չարչարանքները, խղճալի վարանումները, անվերջանալի տանջանքների համար ահավոր ողբը. եթե ամբողջ աշխարհը մեծ սգով ողբա, նաև փայտերն ու քարերը լաց լինեն ողորմելի ողբի ձայներով, չեն կարող արժանապես ողբալ ու սգալ նրանց, ովքեր մատնվեցին այն չարատանջ գեհենին ու անվերջանալի տանջանքներին։ Այստեղ պետք է այդ ամենի մասին հիշել և զգուշությամբ անցնել այս անցավոր, ալեկոծ ու մեղսասեր կյանքի միջով։ Իսկ հավիտենականներն անվերջանալի են, պատիր և երազ են սիրելի երկրավորները և սարդոստ այնից առավել տկար։ Ահա այսօր և վաղը կանք, հետո չենք լինելու. երկօրյա է այս աշխարհի հանգիստը, և հավիտենական են տանջանքներն ու ամոթը։ Ահա ուրիշ երկիր անցնել կա, փառքի Տիրոջը տեսնել կա։ Սրտով մեր սիրտը քննենք և այստե՛ղ մաքրենք, որովհետև քիչ օրեր հետո պիտի գնանք այն ահեղ ու չխաբվող Դատավորի մոտ, ում հայտնի են մեր գաղտնիքները, ով հանդիմանում է մեր սրտի խորհուրդները, ում ճշմարտատես ու քննող աչքից ոչ մի բան չի ծածկվում։

Ուրեմն, վախեցի՛ր այն ահեղ դատաստանից, այլևս մի՛ վիրավորվիր աներևույթ սրով և չարիքի վրա չարիք մի՛ ավելացրու` մարմնիդ նդամները թողնելով անվերջ տրտմության մեջ, որի համար պետք է երկար ժամանակի ապաշխարություն, եթե երկյուղած ես Աստծուց։ Արդ, քահանաներին այլևս մի՛ չարչարիր և մի՛ տրտմեցրու Եկեղեցուն. մոտ է բոլորի վախճանը, փութա՛ մոտենալ Աստծուն, և Աստված քեզ կմոտենա։ Ահա գող է մահվան օրը, գուցե տարաժամ հասնի։ «Արթո՛ւն եղեք, ասում է [Տերը], որովհետև չգիտեք օրն ու ժամը» [Մատթ. ԻԴ 42], որ հանկարծակի, որոգայթի պես անակնկալ կհասնի քեզ վրա։

Արդ, վախեցի՛ր դու այն օրից, փութով զղջա՛ գործածդ մեղքերի համար, քանի դեռ այս աշխարհում ես, մի՛ զբաղվիր երկրավոր բաներով, որովհետև մոտ ժամանակից պիտի փոխվենք վերին քաղաք, իսկ այն ամենն, ինչ հավաքեցինք այս աշխարհում, պիտի մնա այստեղ. Որովհետև ո՛չ հետներս որևէ բան բերել ենք այս աշխարհ և ոչ էլ որևէ բան կարող ենք տանել։ Մերկ մտանք այս աշխարհ և մերկ էլ պիտի վերադառնանք այստեղից։ Ուստիև մշտապես հիշի՛ ր այն ահագին Օրվա երկյուղը և մի՛ մոռանա բոցը, որը երբեք չի հանգչելու, շտապի՛ր փախչել սատանայի ձախ կողմից, և Աստված մշտապես կլինի քո աջ կողմում։ Լսի՛ր Սուրբ Հոգուն, և Աստված կլսի քեզ այն տագնապի ահավոր Օրը։ Բարեխոսության համար մի՛ փնտրիր ո՛չ չքեղ դեմքերի խոսքերը և ո՛չ էլ նախագահության պատիվը, որից քիչ վարձատրություն կստանաս։ Այլ հիշի՛ր, որ կան դատաստաններ, կան տանջանքներ, պիտի լինի հարություն և բոլոր գործերի համար քննություն, և այս երկյուղով հնազանդվի՛ր, որպեսզի մեծամեծ վարձատրությունն եր ստանաս։

Մեծ բան է լսել Ավետարանի ձայնը` ի բարեխոսություն մահկանացու մարդկանց։ Լսի՛ր մարգարեական հրամանն երն ու առաքելական պատվիրանները` իբրև քեզ բարեխոսություն, և հնազանդվի՛ր աստվածային այս պատգամիս. մտաբերի՛ր մեղքերիդ բազմությունը։ Ուրիշի քիչը մի՛ պահանջիր, հիշի՛ր պատվիրանների բարձր ձայնը, որ քեզ վկայեցին։ Իմացի՛ր, որ և՛ խոսքերիդ, և՛ խորհուրդներիդ, և՛ քո փոքրիկ քենի համար հաշիվ պիտի պահանջվի քեզնից։ Նայի՛ր այս աշխարհի կյանքին, որ անցնում է ստվերի պես, և շտապում է դատաստանի Օրը։ Վախեցի՛ր սոսկ ալի ատյանից և Դատավորի ահավոր դեմքից և զգաստացի՛ր. դողա՛ դառը դատաստանից և անտանելի ամոթից և շտապի՛ր հաշտեցնել Նրան. զարհուրի՛ր սարսափելի տանջ անքներից ու անլույս խավարից և դարձի՛ր դեպի լույսի ճանապարհը, փափագի՛ր անբավ բարիքներն ու անվերջանալի փափկությունը և հանի՛ր հալածի՛ր քեզնից սատանայի հոգեկորույս խորհուրդները, հնազանդվի՛ր Սուրբ Հոգու հրամաններին և Աստծու բերանի խոսքին, որը քեզ ասվեց այս թղթում, որպեսզի քո հնազանդության վարձ ատրությունը` երկնքի արքայությունը, շնորհի քեզ անվ երջանալի բարիքների հետ միասին, որպեսզի քեզ այստեղ առողջ մարմնով հեռու պահի ցավերից և քավված հոգով` մեղքերից, և քո ամբողջ հոգին, շունչն ու մարմինը անարատ պահվի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը, Որին փառք և պատիվ հավիտյանս հավիտենից. ամեն։

« ԺԷ. Անօրեն և դիվական թատերախաղերի մասին   |   ԺԹ. Անասնամոլների, իգացողների և արվամոլների մասին »
© Gratun.org