Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԻԱ. Կարկուտի ահավոր հարվածների մասին

Բազում տեսակների են Աստծու սպառնացող պատուհասները, որոնք Նա, մեզ գթալով, մատակարարում է մեր իսկ օգուտի համար։ Թեպետև դրանք երևում են իբրև ցասման արտահայտություններ, սակայն արտահայտությունն են [Տիրոջ]` մեր հանդեպ հայրական խնամքի և գութի։ Երբ արհամարհում ենք Աստծու պատվիրանն երը և մեր կամքով շարժվելով` մեղքեր ենք գործում, ներում և համբերում է` սպասելով մեր դարձին ու ապաշխարությանը։ Բայց երբ ո՛չ գեհենից վախենալով և ո՛չ էլ անանց բարիքների փափագով չենք շտապում ապաշխարել, կամենում է փոքր-ինչ արթնացնել մեր ծուլությունն ու դանդաղկոտությունը փոքրիկ պատուհասներով, որպեսզի խրատվենք ու զգուշանանք, որպեսզի յուրաքանչյուր ոք, իր սիրտը քննելով, ճանաչի իր անօրինությունները և զերծ մնա, հեռանա մեղանչելու չար սովորությունից, և փրկվեն [հավիտենական] տանջանքների ահավոր աղետներից։ Իսկ եթե այս էլ արհամարհենք և չփութանք ապաշխարությամբ հաշտեցնել Աստծուն, Նա մեզ ճաշակել և ըմպել կտա ուրիշ դառը պատուհասներ. մեզ վրա կհեղի, կթափի ահավոր պատիժների բազմությունը, չարաչար սպառնալիքներով մեզ կխմեցնի Իր բարկության ահագին մրուրը, որովհետև խրատի գավազանի միջոցով նախապես չփութ ացինք հաշտեցնել Իրեն։

Եթե փարավոնը խրատվեր առաջին պատժով, մյուս տասը հարվածները չէր ճաշակի։ Եթե Ամովս մարգարեի [օրերին] ժողովուրդը ապաշխարեր առաջին պատժով, ատամն ացավը, դալկությունը, մարախը, կարկուտը, սաստիկ երաշտը, սոսկալի սովը, չարաչար հարվածներն ու տարաժամ մահերը չէր ճաշակի։ Այդ պատճառով էլ հարկ է, որ յուրաքանչյուր ոք զգուշանա չար ճանապարհից, որպեսզի ուրիշ չարաչար պատուհասների բազմություններ չավելանան իր վրա։ Որովհետև երբ ավելանում են մեր անօրինությունն երը, այն ժամանակ էլ պատիժներն են թափվում մեզ վրա։ Բայց Աստծու նախախնամությունը այդ ամենը նույնպես մեզ վրա բերում է [մեզ նախա]խնամելով։ Քանզի երբ մոռանում ենք Աստծու երկյուղը և ավելացնում ենք մեր չարիքները, Նա չի կամենում հենց այդ ժամանակ, մեղքի մեջ, առանց ապաշխարելու [հնարավորություն տալու] կորստյան մատնել որևէ մեկին, այլ ապաշխարության ժամանակ է շնորհում։ Եթե չենք ապաշխարում, կրկին խնայում է մեզ, որպեսզի դառնանք [մեղքերից], և կարկուտով, մորեխով և կամ այլ տեսակի պատուհասներով հարվածում է մեր անդաստաններին, որպեսզի մենք ճանաչենք մեր մեղքերը և ապաշխարենք։ Եթե այդպես չենք ապաշխարում, մեր պատճառով զանազան հարվածներով հարվածում է մեր անասուններին` իբրև պատժապարտների, որպեսզի մենք զղջանք։ Եթե դրանից հետո չենք ապաշխ արում, կա՛մ մեզ վրա դժնդակ երաշտով փակում է երկինքը, կա՛մ բացում է չարաչար առատությամբ, որպեսզի փչանա [ամեն բան]։ Եթե այդպես չենք ապաշխարում, մեր ոտքերի տակ դողացնելով` շարժում է երկիրը և ասես ձայն է տալիս մեզ` մեր մեղքերը ճանաչեցնելու համար, բայց չի ընկղմում մեզ, որպեսզի դառնանք [մեր մեղքերից] և ապաշխարենք։ Եվ եթե այդպես էլ չենք ապաշխարում, մեզ վրա է առաքում չարաչար հիվանդություններ. կա՛մ անժ ամանակ մահեր, կա՛մ մարմնի խեղություն, կա՛մ անբժշկ ելի հիվանդություններ, կա՛մ դիվական ցավեր և պեսպես հիվանդություններ։ Ինչպես Պողոսն է ասում. «Դրա համար ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, և շատերն էլ անժամանակ մեռան» [Ա Կոր. ԺԱ 30]։ Ուստիև հարկ է, որ դուք պատուհասն երի պատճառով դառնաք և ապաշխարեք և չընդունեք բազում և սոսկալի պատիժների հույլերը, դրանցից հետո էլ` անշեջ հուրն ու հավիտենից տանջանքները։

Արդ, յուրաքանչյուր ոք թող քննի իր խիղճը, ճանաչի իր հանցանքների բազմությունը և չկարծի, թե Աստված անիրավ է, երբ հեղում է Իր բարկությունն ու ցասումը։ Այլ գոհություն տուր Նրան` ներող և արդար Դատավորին, որովհ ետև այն, ինչ անում է Աստված, ոչ թե Նրա բարկությ ան, այլ Նրա ողորմության արտահայտությունն է։ Ահա համայն աշխարհը ջնջած ջրհեղեղը ո՛չ թե Նրա բարկությ ան, այլ Նրա ողորմության նշանակն էր. որովհետև երբ [մարդիկ] չկամեցան զղջալ և ապաշխարել տապանագործ Նոյի քարոզությամբ, որ ուրագի ձայնով հնչեցնում էր բոլորի ականջներին, արագ վրա հասած մահվամբ դադարեցին իրենց անթիվ մեղ[սագործությունն]երից։ Թեև իր ենց չար գործերի համար սաստիկ տանջանքներ ընդունեցին, բայց մահվամբ փրկվեցին այն ամենից, ինչ հաջորդ օրն էին կամենում գործել։ Պարզ է, որ ջրհեղեղը ողորմությ ան նշանակ եղավ նրանց համար, ովքեր չկամեցան զղջալ և ապաշխարել։ Նույնը նաև սոդոմայեցիների մասին իմացիր. քանզի նրանք հրի պես թափվող կայծակներից կործանվեցին ոչ թե իրենց բարի գործերի, այլ իրենց սաստիկ անօրինությունների և ապականիչ ընթացքի համար. որովհետև նրանք բանտարկված էին իրենց զազրելի գործերի մեջ, արագ մահվամբ փրկվեցին բազում պղծություններից։

Բայց ձեզ Աստված մոտեցել է իբրև որդիների` խրատելու և բժշկելու և ոչ վիրավորելու, այժմ հայտնի դարձնելու ձեր անօրինությունները, այլ ո՛չ թե պահելու հավիտենական ամոթի ու տանջանքների համար։ Ձեր անդաստաններին հարվածում է ձեզ համար, որպեսզի զղջան ձեր անձերը։ Թերևս ագահության չար ախտով լցված` ընչաքաղց ու շահամոլ էիք, և Նա կարճել կամեցավ, և կամ ձեր ցոփ ընթ ացքից ու հաճույքից հափրացել էիք, և չքավորությամբ խոնարհեցնել կամեցավ, կամ առատությունից կշտացած` մարմնապարար ցոփությամբ հոռի ու անպիտան եք դարձ ել և մոռացել եք Աստծու երկյուղը, և այժմ փոքր-ինչ աղքատության ու նեղության միջոցով հիշեք, խնդրեք և աղաչեք Նրան, և կամ էլ ձեր մեղքերով բարկացնում եք Նրան, և Նա արթնացրեց ձեզ, որպեսզի ապաշխարեք։ Ահա Նրա բարկությունն ու ցասումը նշանակը եղան Նրա ողորմ ածության և ո՛չ բարկության։ Այլ երբ Իր ողորմածությունը ցասմամբ է ցույց տալիս, դադարում են մեղքերի բազմությունները։

Ստուգեցե՛ք ձեր խորհուրդները, քննեցե՛ք ձեր սրտերը և գտե՛ք ձեր բազում մեղքերը, որոնց պատճառով երկրի վրա են թափվում բազմաթիվ պատուհասները։ Որովհետև չար սատանան միշտ դեպի չարիքն է մղում մեզ և մեր մտքում փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք, և մենք անմտաբար արհամարհում և չնչին մեղք ենք համարում, և մեզ վրա դիզվում կուտակվում են մեղքերի շեղջերը։ Ոմանք նեղացնում և կտրում են ընկերոջ արտերի սահմանները, որի մասին մարգարեն ասում է. «Վա՜յ նր անց, ովքեր անօրինաբար տանը տուն են կցում» [տե՛ս Ես. Ե 8], և սատանան այն փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարեն։ Ոմ անք կտրում են իրենց աշխատողների վարձը (նրանք արյուն թափողների պես են համարվելու), և սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարեն։ Ոմանք նախանձով են նայում Եկեղեցու նվերներին և խաբում են Աստծուն. իրենց ոչխարների, կալի և հնձանի լավագույնը իրենց են պահում և խաբում են Աստծուն` Նրան մատուց ելով խոտանն ու անօգուտը, որի մասին մարգարեն ասում է. «Անիծյա՛լ լինի այն մարդը, ով ընտիրն իրեն է պահում և արատավորն է մատուցում է Աստծուն» [տե՛ս Մաղ. Ա 14] (Կայենը նույնպես դրա համար անիծվեց), և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք շատախոս լեզվով չեն դադարում բամբասելուց` իրենց ընկերոջ մասին գաղտնի խոսելով, որի մասին ասում է. «Եթե մեկը հաղորդվում է Տիրոջ մարմնից և ընկերոջ մասին չար է խոսում, երկնային սուրը կշողա նրա շրթունքների վրա», և սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք։ Ոմանք ապականված են որկրամոլության մեջ, որոնց մասին Պողոսն ասում է, թե` «Հարբեցողներն ու բամբասողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու» [Ա Կոր. Զ 10], և սատանան փոքր բան է կարծել տալիս այդ, որ չապաշխարենք։ Ոմանք` աներկյուղներն և պակասամիտները, անամոթաբար թատրոն են գնում և աներևույթ նետերով վիրավորվում են դիվամոլ տեսարանից, թեև մարմինները` ոչ, բայց հոգիները պղծելով` ապականում են, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք ոչ թե Աստծու երկյուղով, այլ միայն ըստ սովորության են Եկեղեցի մտնում, իրենց անձերը դատարկ խոսքերով են զբաղեցնում և արհամարհելով Աստծուն փառաբանող պաշտոնյաներին` աղոթքները մեղքի են վերածում և գնում են դատապարտված, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք Աստծու սիրուց հեռանալով և Սուրբ Հոգու շնորհներից անջատվելով` կա՛մ պղծությամբ են հաղորդվում սուրբ Խորհուրդին և կա՛մ հանդգնությամբ հեռանում են նրանից. երկուսն էլ դատապարտվում են չարաչար տանջանքն երի, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարեն։ Ոմանք արհամարհում են Նրա մկրտությունն ու հարության հույսը և հեթանոսական անհուսությամբ են ապրում. լաց են լինում մեռելների վրա, որ սուրբ առաքյ ալներն արգելում են քրիստոնյաներին, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք թողնում են քրիստոնեական հավատն ու խաչի զորությունը և հմայությունների, հուռութքների, ավելորդապաշտությ ան, դյութանքների և դիվական հրապուրանքների են հետևում, որ կատարյալ կռապաշտություն է և աստվածային օրենքների մերժում, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք իրենց լեզուն սովորեցնում են աներկյուղ երդվելու և սուտ երդումի, որի մասին Քրիստոս պատվիրեց, թե` «Ամենևին մի՛ երդվիր. այլ թող ձեր այոն այո լինի, և ոչը` ոչ։ Դրանից ավելին չարից է» [Մատթ. Ե 34, 37], և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք հարստահարում են որբերին, այրիներին ու պանդուխտներին և իրենց զրպարտողների առջև հառաչել են տալիս նրանց, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք նեղում են իր ենց դրացիներին` իրենց տարածքներն ընդարձակելով և նվազեցնելով ընկերոջ բաժինը, որի մասին մարգարեն ասում է. «Վա՛յ նրան, ով տանը տուն է կցում և ընկերոջն արտաքսում» [Ես. Ե 8], և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք դատաստանի առջև խլում են այրու իրավունքը և մեծարում են հարուստներին և անօրեն կաշառքներով դրժում են օրենքը, որի մասին Գիրքն ասում է. «Կաշառք վերցնողները հրապարակներում պիտի անիծվեն, և անեծք պիտի բնակվի նրանց տներում» [տե՛ս Հոբ ԺԵ 34], և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վաշխի տոկոսներով հարստություն են հավաքում, լցնում են իր ենց տները, որի մասին մարգարեն ասում է ողբալով. «Վա՛յ նրան, ով անօրինությամբ է հարստություն հավաքում» [Երեմ. ԺԷ 11], և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վաճառելիս խնայում են և կսկծեցնում են գնողների սրտերը, չնայելով արդարակշիռ վաճառողներին, ջանում են փոքր բաները թանկ և մեծ բաները էժան վաճառել, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ուրիշները չունեն արդար չափ ու կշեռք, այլ նվազեցնում ու բարձրացնում են` մարդկանց շփոթեցնելու և խաբելու համար։ Այս մասին մարգարեն ասում է. «Աստծու առջև պիղծ է երկակի չափը» [տե՛ս Առ. Ի 10], և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք վրեժ լուծելու համար ընկերոջ արտերն ու շտեմարաններն են ավերում, առավել մոլորվածները սատանայի խորհրդով հանդգնում են հրդեհել նրանց տները, և նրանք բազում արյան պարտապան են դառնում (թեև մարդիկ փրկվեն էլ մահվան հրից, սակայն նա, ով գցում է կրակը, ըստ [հրդեհից փրկված] մարդկանց թվի` պարտապան պիտի լինի մարդասպանության վրեժին), և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք առանց հոգևոր պաճառնրի հարկադրանքի հոժարում են Աստծու թշնամիների հետ սեր և բարեկամություն անել և բարեկամանում են անհավատների, հրեաների, հեթանոսների և հերձվածողների հետ, որի մասին մարգարեն ասում է. «Քո նավերը խորտակեց այն պատճառով, որ բարեկամացար Աստծու թշնամիների հետ» [հմմտ. Բ Մն. Ի 37], և սատանան այդ փոքր բան է կարծ ել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք, ինչպես պակասամիտներն ու Աստծուց երկյուղ չունեցողները, թեև ոչ պոռնկությամբ, բայց չարաչար նախանձից ու շվայտաբարո անպարկեշտությունից թելադրված` չարաչար տանջում են իրենց ամուսիններին կարծեցյալ պոռնկությամբ և երբեք չեն դադարում մեղանչելուց և խռովությունից, այլ մշտապես անդադար մեղանչում են քենով և աղաղակով (և վա՛յ նրան, ով կասկածում է, վա՛յ նրան, ով կասկածի տեղիք է տալիս), և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։ Ոմանք տրտմեցնում են իրենց ծնողներին և անարգանքով ցավ են պատճառում են նրանց սրտին, որ պատվիրանն հրամայում է պատժել։ Ոմանք չեն խրատում իրենց զավակներին, այլ անուս ու թափառական են թողնում նրանց, և նրանց փոխարեն իրենք են պատիժն եր ստանալու։ Ոմանք` ստահակ ծառաները, մարդկանց հաճելի երևալու համար արհամարհում են իրենց տերերին` հասնելով իրենց իսկ դատապարտությանն ու պատժին։ Ուխտավորներից ոմանք, որ ոչխարներ էին ընծայաբերում, դրժեցին իրենց ուխտը, ստեցին և երդման դաշինքն արհամարհեցին։ Կուսաններից ոմանք կամեցան Քրիստոսին հաճելի լինել հագուստներով ու [արտաքին] կերպարանքով, որ չարաչար շնություն է։ Կրոնավորներից ոմանք Աստծու երկյուղով չեն պարկեշտանում, այլ մարդկանց աչքին [կրոնավոր] երևալու համար են մնում այդ վիճակի մեջ և սնափառության ախտով հիմարացած` Աստծուն անգետ են դարձնում, որի փոխարեն պոռնիկներից ու հարբեցողներից առավել պիտի դատապարտվեն։ Ոմանք մոլությամբ ու չարությամբ նախատում ու բամբասում են եղբայրներին, և նրանց թշնամանքը առ Աստված է բարձրանում, որովհետև Նրա գործերն են հայհոյում, որովհետև երբ անարգվում է գործը, արարգվում է նաև գործողը։ Ոմանք չարակնում ու նախանձում են եղբոր առաջադիմությանը և ուր ախանում ու ցնծում են նրա անկումով ու աղքատությամբ, որ Աստծու առջև ահավոր մեղք և խիստ մեծ անօրինություն է, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։

Նաև ըստ սովորության և մարդկանց հաճելի լինելու համար ենք աղոթում, ըստ սովորության ենք հաղորդվում [Տիրոջ մարմնին ու արյանը], ըստ սովորության ենք ծառայություն կատարում, այլ ոչ թե ահով, երկյուղով, Հոգու սիրով և ամենայն հոժարությամբ։ Թողնե՛նք և չխոսե՛նք անթիվ ու բազում ուրիշ հանցանքների` ամբարտավանությունների, գողությունների, պոռնկությունների, սպանությունների, նենգությունների, կռապաշտությունների և առավել արյունարբու նախանձի, պիղծ ոխակալության, ընկերոջ հանդեպ անհաշտ թշնամության մասին. դրանք գործողները մշտապես մարդասպաններ են, մշտապես մեղք երի մեջ, և սատանան այդ փոքր բան է կարծել տալիս, որ չապաշխարենք։

Եվ արդ, անօրինությունների այս բոլոր բազմությունները մշտապես խլրտում են մեր մեջ. արդյոք կհամարձակվ ե՞նք ասել, թե ինչու են մեզ վրա թափվում Աստծու պատիժներն ու ցասումը։ Իր ողորմածությամբ Նա երկար ժամանակ համբերեց և արգելեց Իր բարկության ու սրտմտությ ան` ձեզ վրա թափվելը` ակնկալելով ձեր դարձն ու ապաշխարությունը։ Եվ որովհետև մնացիք առանց զղջումի և ապաշխարելու, ձեզ փոքր-ինչ համտեսել տվեց Իր սպառնալիքներից, որպեսզի ճանաչեք, որ կայ Մեկը, Ով դատում է մեր անօրինությունների ողջ բազմությունը։ Նա Իր բարկությունը չի թափում մեր մեղքերի չափով, այլ բազումից մի մասը միայն, որպեսզի մեզ խրատի, որպեսզի իմ անանք, որ կա գեհեն և հավիտենական տանջանք, որով դատելու է մեր անթիվ ամբարշտությունները։

Եվ արդ, ահա իմացե՛ք Աստծու զորությունը, ճանաչեցե՛ք Նրա մարդասիրությունը։ Այսուհետ մի՛ նմանվեք փարավոնի ամբարշտությանը և մի՛ խստացրեք ձեր սրտերը, այլ հիշեցե՛ք ձեր անուղիղ գործերը, յուրաքանչյուրդ ե՛տ դարձեք ձեր ճանապարհից և աղաչանքով ու պաղատանքով խնդրեցե՛ք ուղիղ ճանապարհ, որպեսզի ձեզնից վերանան այլ պատուհասների բազմությունները, դադարեն ահեղ տանջանքների սպառնալիքները, և եկած պատուհասներն ու ցասումը մեղքերի թողություն համարվեն։ Ինչպես մարգարեն է ասում. «Տե՛ր, տո՛ւր մեզ Քո խաղաղությունը, քանզի ըստ մեր բոլոր գործերի հատուցվեց մեզ» [տե՛ս Ես. ԻԶ 12]։ Դուք նույնպես Տիրոջ ձեռքից ստացաք ձեր մեղքերի փոքր-ինչ հատուցումը, որ ձեզ համար փրկության դեղ եղավ` արթն ացնելով ձեզ ապաշխարելու։

Արդ, սոդոմաբար մի՛ պարծեցեք անզղջությամբ, այլ նինվեաբար ապաշխարեցե՛ք, լաց լինելով ու հառաչանքն երով ձեզ հետ հաշտեցրե՛ք երկնավոր Հորը, Ով խրատում է ձեզ, իբրև սիրելիների, այլ ոչ թե անտեսում է, իբրև խորթ երի և ատելիների։ Եվ թեև միառժամանակ տրտմություն եք համարում այդ խրատը, բայց հետո կհասկանաք, որ նրանով ընդունեցիք զղջում, ապաշխարություն և մեղքերի թողություն, «որովհետև Տերը խրատում է նրան, ում սիրում է» [Եբր. ԺԲ 6], որպեսզի սրբված և մեղքերից քավված պահի։ Եվ եթե գոհանաք Աստծու արդար դատաստանից, թե հիրավի ստացաք այն, ինչ որ գործեցիք, Աստված կարո՛ղ է ձեր անդաստ աններում մնացած սակավ պտուղը բազմացնել, ինչպես այն հինգ նկանակը, որպեսզի բավականանաք և լիանաք։

Բայց դուք չափազանց առատություն մի՛ խնդրեք, այլ նախ խնդրեցե՛ք մեղքերի թողություն և ձեր հոգու բժշկություն, և այդ ամենը կավելանա ձեզ։ Եվ Աստված, որ մեծ է ողորմությամբ, «սերմ կտա սերմնացանին, ուտելու հաց կպարգևի ձեզ և կաճեցնի ձեր արդարության պտուղները» [տե՛ս Բ Կոր. Թ 10]։ Դուք ձեր ամբողջ լիությունը ստացած և Աստծու ողորմությ ամբ առատացած կլինեք, որպեսզի լիացնեք չքավորն երի, որբերի ու նեղության մեջ գտնվողների կարոտությունը։ Ա՛յդ է ձեր բոլոր մեղքերի և անօրինությունն երի քավությունը, ա՛յդ է ճանապարհը, որ տանում է ձեզ դեպի արքայության օթևանները, ա՛յդ է նավը, որ տանում է դեպի խաղաղության նավահանգիստ, և ա՛յդ է դուռը, որ մտցնում է ձեզ անշաբույր դրախտի փափկության մեջ` սուրբերի ու արդարների լուսեղեն ու հավիտենական խոր անները։ Նրանց հետ նաև մեզ թող արժանի դարձնի վայելելու Հոր, Որդու և Սուրբ Հոգու փառքի շնորհները այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« Ի. Աստծու թշնամիներին չսիրելու և նրանց հետ բարեկամություն չանելու մասին   |   ԻԲ. Սուրբ Խորհուրդին զգուշությամբ ու երկյուղով մոտենալու մասին »
© Gratun.org