Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԻԳ. Մխիթարության թուղթ վախճանվածների՝ այս աշխարհից [մեկնածների] մասին

Դու, որ իջնում ես սգիդ խավար խորքերը, նայի՛ր վերին հույսին. փութա՛, փարատի՛ր քեզնից չարի հիմարացնող խորհուրդները, արթնացի՛ր և սթափվի՛ր, հիշի՛ ր Աստծու պատվիրանների պատվերները և թոթափի՛ր քեզնից սատանայական տրտմությունը, հիշի՛ր թշնամու հույժ չար հնարքները և խուսափի՛ր նրա նետերից, վախեցի՛ր նրա խորամանկությունից ու աներևույթ թույնից, փախի՛ր նրա դառը վերքերից ու սաստիկ հարվածներից։ Նայի՛ր մտքիդ պղտորությանը և ճանաչի՛ր, որ դրանք թշնամու սերմերն են քո մեջ, վե՛ր կաց, ընկի՛ր Աստծու առջ և, որպեսզի փրկվես սատանայի չար խաբեությունից և անօրեն տրտմությունից։

Քանզի երբ սատանան ամբողջովին գերում է մարդու միտքը, նրա վրա տրտմություն և խորհուրդների հուզում է բերում։ Թեև տխրությունը քիչ էլ լինի, նա մարդու պղտորված մտքի մեջ անչափ կարծրացնում է այն, որով և հիմարացնում է նրա սիրտը և թուլացնում է սովորական աղոթքներից և Աստծու երկյուղից։ Մանավանդ երբ որևէ մահվան առիթ է գտնում, [ննջեցյալի] մերձավորների վրա է նետում սգի և տրտմության սաստիկ մեծ բեռները և ներքուստ այրում է նրանց սիրտը, տկարացնում մտքերը, ամբողջովին ապշացնելով՝ զրկում է մտածելու կարողությունից և թույլ չի տալիս լսելու իրենց մխիթարողների ու սփոփողների խոսքերը։ Այլ համառելով մնում են սգի և տրտմության մեջ, որովհետև թշնամու ցնորքները սաստիկ թախիծով հիմարեցնում ու ապշեցնում են առավել, քան արբեցությամբ, և ամենևին թույլ չեն տալիս նայել Աստծու պատվիրաններին, որ ասում է. «Մահվան օրն աւելի լավ է, քան ծննդյան օրը» (Ժող. Է 2)։ Ինչո՞ւ։ Որովհետև ծննդյան օրը սկիզբն է մեղքերի և անօրենությունների, և այն ժամանակից են սկսում մարդու մեջ աճել ցավերը, հոգսերը, տրտմությունները, զրպարտությունները, աղքատությունը, այրիությունը, որբությունը, անզավակությունը և այս աշխարհի նեղությունների ու տառապանքների բոլոր տեսակի չարչարանքները։ Նաև սատանան նրա վրա է հեղում բոլոր տեսակի մեղքերի ախտերի բազմությունները՝ չարչ արելով, նեղելով, վիրավորելով նրան թշնամությամբ, գողությ ամբ, սպանությամբ, բամբասանքով, երդումով, նախանձով, չարակնությամբ, ոխակալությամբ, ագահությ ամբ, ուրիշներին զրկելով, նենգությամբ, կախարդությ ամբ և հմայությամբ և անթիւ ախտերի ամբողջ բազմությամբ, որոնց հատուցումը անշեջ հուրն է և մշտնջենավոր տանջանքները։ Իսկ մահվան շնորհիւ մարդը բուժվում և դադարում է այդ ամենից. քանզի թեև արդար վարք չուն եր, բայց մեղանչելուց դադարեց, իսկ եթե ուղիղ վարք էր ստացել, ազատվեց մեղանչելու վախից և այս աշխարհի հոգսերից և վերանալով՝ խառնվեց սուրբերի և արդարների բանակներին։

Արդ, այսպիսի լուսավոր կյանքի համար հիմարություն է անառակությամբ և հեթանոսաբար լաց լինելն ու սգալը. Պողոսը նույնպես արգելեց տրտմել՝ ասելով. «Ննջեցյալների համար մի՛ տրտմեք, ինչպես հեթանոսները, որոնք չեն ճանաչում Աստծուն» (Ա Թեսաղ. Դ 12)։ Իսկ որքա՜ն պատիժների պիտի արժանանան նրանք, ովքեր սգում, ողբում ու կոծում են [իրենց ննջեցյ ալին], որովհետև [այդ ամենն] արգելված է հավատացյալ քրիստոնյաներին, ովքեր լուսավորվեցին սուրբ Ավազանով, որոնց վրա անվանվեց մեծ և ահեղ Երրորդության անունը , ովքեր խաչով կնքվելով՝ Աստծուն նվիրվեցին. ամենևին իշխանություն չունեն Աստծուն նվիրվածներին խայտառակել հեթանոսկան անօրենություններով և ո՛չ այտ երը ճանկռոտել, ո՛չ մազերը փետել, ո՛չ նվիրյալ գլխին մոխիր ցանել, այլ հարկ է ամբողջովին հեռանալ անօրեն ու սատանայական վայերից, ողբերից, անօրեն ծեծերից։ Քրիստոնյաներին չի հրամայվում ո՛չ մազերը փետել, ո՛չ այտերը ճանկռոտել, ո՛չ լացուկոծ անել, ո՛չ ծածկոցով փակվել, ո՛չ ուսերը մերկացնել, ո՛չ ճակատը խփել, ո՛չ քուրձ հագնել, ո՛չ մոխիր ցանել և ճչալ և ո՛չ արցունքներով ողողվել, որովհետև այդ ամենը սատանայից են և հեթանոսական [սովորություն], որ կեղծաւորաբար և ի ցույց մարդկանց անում են անմիտ կանայք և կռապաշտների գործն են գործում քրիստոնյաների վրա՝ ողբեր ողբալով ու ճչալով, ցավագին ոռնոցներ արձակելով, անհուսորեն իր ենց մարմինը ծեծելով վախճանված քրիստոնյայի համար, ում հարկ էր դեպի հավիտենական կյանք ճանապարհել սաղմոսներով, օրհնություններով և պատվված երգերով։

Ինչո՞ւ եք խայտառակ ու անարգ սգով անարգում հոգեկիր և քրիստոսազգյաց մարմինը։ Ինչպե՞ս քրիստոնյա անվանենք նրանց, ովքեր սատանայական մոլորություններով մոլորվեցին մեռյալի պատճառով. այդպես անօրենացածներին դևերն էլ են խառնվում և կոծատեղ մտնում։ Հենց նրանք էլ սովորեցրեցին անհույս կոծելն ու տրտմությունը, լաց լինելն ու սգալը, որպեսզի կոծողներին էլ իրենց հետ գեհենի հրին դատապարտեն։ Իսկ դուք հարկ էր, որ ամաչեիք հրեաներից, հեթանոսներից ու այլ աղանդներից, ովքեր չարախոսում են մեր հավատը և ասում են. «Ո՞ւր է ձեր հարության հույսը, երբ այդպիսի ողբերով, սգով, լացով ու զազրելի խայտառակությամբ, վայերով ու ձեր մազերը փետելով արյունահան ու արյունահեղ եք լինում, ձեր ճիչերով, ոռնոցներով ու կոծերով ողբում եք քրիստոնյա անվանվածին։

Ինչո՞ւ եք պարծենում, ո՛վ քրիստոնյաներ, դուք ձեր երգերով նմանք եք հրեաներին ու հեթանոսներին, իսկ օրին ավորներիդ սուգն ու տրտմությունը տեսնում ենք, որ առավել է, քան անօրեններինը։ Տղամարդիկ չարաձայն կառանչով, վայերով ու մազերը փետելով` խեղդվում, ողբում ու ողողվում են հուսահատ արցունքներով, դիվահարի նման իրենց ճակատն են խփում և անզգամաբար բախում են իրենց կուրծքը այսահարի նման, իսկ կանայք հերարձ ակ գոռոցներով իրենց այտերն են ճանկռոտում, ստինքն երն են կեղեքում, անամոթաբար մերկացած` իրենց մազերն են փետում ու կոծում են այսահարի պես, խենթանում են՝ եղինջով, արյունով, մոխրով և պատառոտված հագուստներով։ Այսպիսի խայտառակություններով նրանք ծաղրուծանակի են ենթարկում քրիստոնյաների պատկերը. Այդպիսի բաներ չեն լսվում ո՛չ հեթանոսների, ո՛չ հրեաների և ո՛չ էլ հերձվածողների մեջ, որոնք երբեք չընդունեցին մեռելների հարության հույսը։

Եվ արդ, մենք քրիստոնյաների միջից հեռացնե՛նք այդպիսի անօրինացած սգավորներին և Եկեղեցուց հանելով՝ համարենք երախաների հետ և սգանք նրանց համար, իբրև հեթանոսների, որովհետև այդպիսիներն են արժանի սգի, ողբի, լացի ու մեծ կոծի, որոնք դատապարտվում են գեհենի հրին և անհավատների հետ մաս ունեն, որովհետև անհուսության հեթանոսական չարաչար ախտը Եկեղեցի ներմուծեցին։

Եվ արդ, ասա՛ ինձ, ո՛վ քահանա, ինչպե՞ս ես [Եկեղեցու] ծառայողների ու սաղմոսողների խմբերը մտցնում մերկանդամ խայտառակողների դասերի մեջ. ի՞նչ կա սրբված ծառայողների և սատանային զգեցած դիվամոլ լացուկոծ անողների միջև։ Ինչո՞ւ ես խառնում օրհնողներին` անիծողների, գոհացողներին` անարգողների, փառավորողն երին` հայհոյողների հետ։ Օրենք չէ սատանայական անօր են ժողովների մեջ հրեշտակական երգեր մտցնել, ո՛չ նր անց դևերի պիղծ մեհյաններում սուրբ աղոթքներ մատուց ել և ո՛չ էլ բագինների զոհարաններին պատարագներ նվիրել, քանզի պիղծերը պիղծերի մոտ են հավաքվում, և սուրբերին սրբություններ են վայելում։ Հրեաներն ու հեթանոսները մեկ ժողովուրդ չեն, ո՛չ էլ քրիստոնյաներն ու հերձվածողները, քանի որ նրանք իրար հակառակ ու խափանիչ են, իսկ դու, խառնելով իրար, միավորում ես, և նույն խմբում առաքում եք օրհնություններ և անեծքներ։ Կոծողները [Աստծուն] բարկացնում են անօրեն անառակությամբ, իսկ [Եկեղեցու] ծառայողները աղոթքներով ու սաղմոսներով բարեխոսում են [Աստծու առջև]։ Երբ վախճ անվածի հարազատները անօրեն սգով ու լացուկոծով անարգում ու բարկացնում են Աստծուն, ինչո՞ւ ես աղաչում, խնդրում ու բարեխոսում վախճանվածի մեղքերի թողությ ան համար. [Աստված] ո՞ւմ լսի, կամ ո՞ւմ ընդունի։ Եթե մտահոգվում ես ննջեցյալի համար, հիշի՛ր նրան եկեղեցուդ մեջ և քո աղոթքներում աղաչի՛ր Աստծուն. իզուր է և վայել չէ սուրբ Եկեղեցու պաշտոնյաներին խառնվել լացուկոծ անողների սատանայական պիղծ խմբի մեջ՝ ի տես անամոթ, հերարձակ, երեսները ճանկռոտած ու գլխներին մոխիր ցանած կանանց։ Որոնք եթե վախճանվածի թշնամին երը լինեին, կարող էին նույնքան տրտմեցնել և չարիք անել նրան, որքան անում են այդ ժամանակ ննջեցյալի հոգուն։ Նրանք չլսեցին մարգարեի խոսքը, որ ասում է. «Դարձի՛ ր, հոգի՛ իմ, դեպի քո հանգիստը, որովհետև Տերը բարիք արեց քեզ» (Սաղմ. 114, 7)։ Տերը բարերարություն է ցույց տալիս մահվան օրը, իսկ դու լաց ես լինում, կոծում ու ողբում ես դառնապես։ Ահա մարգարեն քեզ ասում է. «Վա՜յ նրան, ով չարիքը բարիք է անվանում, իսկ բարիքը՝ չարիք» (Ես. Ե 20). քանզի չար է մեղավորի կյանքը. ավելի ու ավելի է մխրճվում մեղքերի մեջ, և բարի է նրա մահը, որովհետև դադարում է մեղանչելուց։

Բայց կասես, թե` «Եթե մնար, թերևս կապաշխարեր, կաղաչեր, ողորմություններ կաներ և արտասուքներով կհաշտեցներ Աստծուն»։ Այդպիսի բաներ մի՛ մտածիր և անգետ մի՛ կարծել տուր Ամենագետին, Ով «չի կամենում մեղավորի մահը» (Եզեկ. 18,23)։ Սրտագետ Աստված գիտեր, որ նա չի ապաշխարելու, և մահը իբրև ողորմություն է պարգևում նրան, որպեսզի դադարի առաջիկա մեղքերը գործելուց։ Իսկ արդարի մահը ամբողջովին ցնծություն և ուրախություն է՝ փոխվել այս աշխարհի մեղսասեր ու սին հոգսերից և համրել ու զգուշութեամբ պահել իր առաքինությ ան վարձքի գանձերը, որ ամբարեց ու տարավ իր հետ։ Իսկ եթէ փոքր-ինչ մեղադրվել է, օգնենք նրան` տնանկներին գթալով, յիշենք նրան [Սուրբ Պատարագի] ահավոր Խորհուրդի ժամանակ, նրա համար ողորմությունն եր անենք. այդ ամենը վարձք են բարերար Աստծուն, Ով բարերարություն է անում վախճանվածին, ինչպես որ Ինքը գիտի։ Եվ այժմ, այս լսելով, փարատի՛ր թանձրամած սուգդ ահեղ Օրվա հարության հույսով և ամբողջովին հեռո՛ւ վանիր քեզնից սուգդ և տխրությունդ, որպեսզի քրիստոնյա կոչվես, ուրախությամբ սթափվի՛ր, ակնկալի՛ր հավիտենական փափագելի կյանքը և մխիթարվի՛ր նրանով, որ քո վախճանվածին չպատահեց սոսկալի պատիժներով մահ։

Քանզի շատ են չարաչար մահերը. մարդիկ տարաժամ մեռնում են հանկարծակի որոգայթներից։ Դու մխիթարվի՛ ր նրանով և գոհացի՛ր Աստծուց, որ քո [հարազատը] խաղաղությամբ վախճանվեց իր անկողնում։ Դաժան է նրանց մահը, ովքեր վախճանվում են գետերում, քարերով ծեծվում ու պատառոտվում են. դու մխիթարվիր և գոհացի՛ր Աստծուց, որ քոնը քո գրկում վախճանվեց և ողջերին մխիթարական կտակ թողեց։ Դաժան է նրանց մահը, ովքեր օձերի թույնից են մեռնում, կամ չարաչանիք գազանները կտոր-կտոր են անում նրանց, և ոչ ոք չի լսում նրանց վերջին խոսքը և ոչ ոք չի տեսնում նրանց ձեռքերն ո ոտքերը։ Իսկ դու մխիթարվիր նրանով և գոհացիր Աստծուց, որ քոնին դու քո ձեռքով թաղեցիր և լսեցիր նրա վերջին խոսքը։ Չար է նրանց մահը, ովքեր մեռնում են պատերազմների ժամանակ և տեսնում են շողացող սուրը. ողջողջ խավարն է պատում նրանց աչքերը, թշնամին դիաթավալ անելով՝ նրանց գիշատիչ գազանների առջև է նետում։։ Իսկ դու մխիթարվիր նրանով և գոհացիր Աստծուց, որ որ քոնը հիվանդացավ անկողնի մեջ և պատվով Աստծուն նվիրվեց։ Չար է նրանց մահը, ովքեր իրենց մեղքերի պատճ առով դահիճների ձեռքը մատնվեցին, և նրանց մարմինն երը ամոթալի կերպով փայտի վրա ողջ-ողջ հոշոտեցին ու պատառոտեցին ագռավներն ու անգղները։ Իսկ դու մխիթ արվիր և գոհացիր Աստծուց, որ քոնը գոհությամբ հիվ անդացավ, խոստովանությամբ մահացավ և ողջույնի համբյրով իր հայրերի գերեզմանում դրվեց։ Չար է նրանց մահը, ովքեր լլկվեցին դևերից և անզգա դառնալով՝ իրենց մարմնի անդամները կերան, դաժան ձեռնակապերով բանտ նետվեցին և սովամահ լինելով` մեռան։ Իսկ դու մխիթարվիր և գոհացիր Աստծուց, որ քոնը հանգիստ հիվանդացավ, օրհնությամբ վախճանվեց, պատանքով պատվեց, սաղմոսներով հուղարկավորվեց, քահանայական աղոթքներով ու պատարագներով երկինք առաքվեց և հանապազ օրհնվում և հիշվում է իր հիշատակը կատարողների կողմից։

Արդ, ո՞վ կունենա այնքան ապաշնորհ ու անհասկացող միտք, որ այս ամենն հիշելով՝ մեծապես չմխիթարվի և անդադար Աստծուց չգոհանա այն բանի համար, որ իր ննջեցյ ալը այդպիսի փառքով ու պատիվներով կանչվեց երկինք, որտեղ գտնվում են բոլոր տիեզերաժողովները, արդարների բանակները, սուրբերի գնդերը, մարգարեների երամները, առաքյալների դասերն ու մարտիրոսների անթիվ հույլ երը, պայծառազարդ խորանները, լուսեղեն բնակարանները, մշտնջենավոր վայելչությունները, փափագելի դրախտը, անանց բարիքները, անտրտում ուրախությունները, անծերանալի երիտասարդությունը, անխախտելի առողջությունը, սուրբ սերը, ցանկալի տեղը, փափագելի կյանքը, հոգևոր կերակուրների անհագ ցանկությունը, հրաշալի հրճվանքը, գգվանքների գգվանքները, փափկության սփոփանքը և բոլոր ընտրյալների հոգևոր հանգիստը, որոնց հետ նաև քո վախճանվածը ուրախությամբ պիտի հանգստանա։

Եվ արդ, դու պետք է ամենայն ուրախությամբ մխիթարվ ես, որ նա երկինք թռավ, մարդկանցից հրեշտակայինի փոխվեց, մահվանից կյանք ընկավ, խավարից դեպի լույս ձգվեց, աղքատությունից թագավորության կոչվեց, ծառայությունից դեպի ազատություն, հոգնությունից դեպի հանգիստ, հոգսերից դեպի անհոգություն, մեղքերից դեպի արդարություն, հողեղեններիս միջից հոգեղենների մոտ փոխվեց և հրեղեններին դասակից եղավ։ Արդ, դու այդ ամենով մխիթարվի՛ր, եթե հարության հույս ունես, նաև մտածի՛ր, որ մահը ամբողջ աշխարհի ճանապարհն է, և բոլորս գնալու ենք այդ ճանապարհով։ Ադամը, Աբելը, Սեթը, Նոյը և բոլոր արդարները մահացան, որով պետք է և դու մխիթարվես։ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Մովսեսը և Դավիթը՝ Աստծուն տեսնողները, և արդար ու աստուածախոս բոլոր նահապետները մահացան, որով պետք է և դու մխիթարվես։ Ահա բոլոր սուրբ և արդար թագավորները մահացան, որով պետք է և դու մխիթարվես։ Ահա և մարգարեները, առաքյալները, մարտիրոսներն ու սուրբ կույս Աստվածածինը մահացան, որով պետք է և դու մխիթարվ ես։ Ահա և Քրիստոս՝ Աստծու Որդին, մեր փրկության համար մահացավ, որպեսզի մեզ անմահացնի անմահ կյանքի մեջ։ Որի համար պետք է գոհանալ և մխիթարվել բոլոր արդարների հարության հույսի նորոգությամբ, որոնց հետ նաև մենք պիտի հարություն առնենք և մեր վախճանվածն երին ուրախությամբ ընդունենք։

Արդ, լսեցե՛ք Պողոսին, որ մխիթարում է մեզ՝ ասելով, թե՝ «Ննջեցյալների համար մի՛ տրտմեք, ինչպես հեթանոսները, որոնք Աստծուն չեն ճանաչում» (Ա Թեսաղ. Դ 12)։ Լսի՛ր նաև մարգարեին, որ ասում է. «Երեկոյան լացը կդադարի, իսկ առավոտյան ուրախություն կլինի» (Սաղմ. Լ 6)։ Արդ, եթե քրիստոնյա եք անվանվում և հավատում եք հարությանը, մխիթարեցե՛ք ձեզ մարգարեական և առաքելական մխիթարությամբ, որովհետև սուգը անհույսներինն է, ոչ թե իմաստուններինն ու հավատացյ ալներինը, ովքեր սպասում են բոլոր ննջեցյալների նորոգմանը, որովհետև քրիստոնյայի մահը կորստյան համար չէ, այլ հավիտենական կյանքում նորոգության, այդ պատճառով ենք մեր ննջեցյալների հոգին սաղմոսներով ու օրհնությունն երով ուղարկում հավիտենական կյանք, իբրև մի ընծա՝ Աստծուն նվիրում։ Ուստիև քրիստոնյան չպետք է սգա և լաց լինի մեռելների վրա. թող հրեաները լաց լինեն, և թող հերետիկոսները ողբան, թող սգան ու կոծեն բոլոր թերահավատներն ու հերձվածողները, որովհետև նրանք են արժանի լացի ու ողբի, հեծեծանքի ու մեծ կոծի, իսկ մենք մխիթարվենք հավիտենական կյանքի նորոգությամբ։

Ուստիև վերացրե՛ք ողբը, հեռացրե՛ք տրտմությունը, դադարեցրե՛ք արտասուքները, արգելեցե՛ց լաց լինողներին, լռեցրե՛ք լացի ու վայերի կառաչյունը, արհամարհեցե՛ք լաց լինող եղերամայրերին, անարգեցե՛ք մազերը փետողներին, վարսերը կտրողներին, հալածեցե՛ք իրենց արյունը հանողներին և իրենց վրա մոխիր ցանողներին, նախատեցե՛ք իրենց մերկացնողներին ու խայտառակվողներին։

Հեռանա՛նք անօրեն մոլորությոնից, հեռանա՛նք հեթանոսական ամբարշտությունից, ամբողջովին դո՛ւրս նետենք սատանայական սուգն ու անհույս սուգը, որպեսզի ապր ենք քրիստոնեաբար և վախճանվենք աստվածպաշտությ ամբ, արժանի լինենք հանգստյան և երկնային արք այության մեր Տիրոջով, Որին փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

« ԻԲ. Սուրբ Խորհուրդին զգուշությամբ ու երկյուղով մոտենալու մասին   |   ԻԴ. Ողբեր »
© Gratun.org