Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԻԵ. Խրատի [խոսք] զանազան առաքինությունների մասին

Բոլոր առաքինություններից առաջ խոնարհությունն է, բոլոր ախտերից առաջ փառասիրությունն է։

Առաքինությունների գլուխը սերն է, ախտերի գլուխը իրեն արդարացնելն է։

Աստծու երկյուղը հալածում է բոլոր մեղքերը. ծուլությունը հալածում է Աստծու երկյուղը, իսկ գերությունը հոգուց հալածում է առաքինությունը։

Առաքինությունները չորսն են` լռություն, խոնարհություն, Աստծու պատվիրանների պահում և նեղություն։

Չորսն են առաքինությունները, որ պահում են հոգին. բոլորին ողորմություն անել, չբարկանալ, համբերել և զգուշանալ` չմոռանալու։ Այս առաքինությունները հարաժամ պետք են. պետք է անդադար իր սրտում ընկնել Աստծու առջև, իրեն միշտ մեղավոր համարել, ոչ ոքի չդատել. այնժամ կդադարեն խորհուրդները։

Չորսն են այս առաքինությունները, որոնք օգնում են երիտասարդ աբեղային. ամեն ժամ խոկալ Սուրբ Գրքերի մասին, տքնել և ձեռքի աշխատանք կատարել, հնազանդ և հպատակ լինել հորը, իրեն երբեք և ոչ մի տեղ առաջ չնետել։

Այս չորս բաների պատճառով են հոգիները պղծվում. առաջին` քաղաքում շրջելով և աչքերին պահապան չդնելով, երկրորդ` կանանց հետ ծանոթությամբ, երրորդ` երկրի պաշտոնյաների հանդեպ սեր տածելով, մարմնավոր խոս ակցություններ և դատարկաբանություններ սիրելով։

Չորս բանի պատճառով է լինում պոռնկություն. կուշտ ուտելուց և խմելուց, քնից հագենալուց և անգործ մնալուց, դատարկաբանելուց, կատակել ծիծաղելուց և հագուստները զարդարելուց։

Չորս բանի պատճառով է միտքը խավարում. ընկերոջը նեղացնելուց, ընկերոջն արհամարհելուց, ընկերոջը նախատելուց և ընկերոջը չարախոսելուց։

Չորս բանի պատճառով են հոգիները խոպան և անպտուղ դառնում. առաջին` իր տեղում` տանը չմնալուց, երկրորդ` ոչինչ չանելուց, երրորդ` մարդկորեն զբաղմունքն երը սիրելուց և չորրորդ` երկրի նյութերն ու ագահությունը սիրելուց։

Չորս բանի պատճառով է բարկություն գալիս. իր կամքի մեջ մնալուց, հակառակվելուց, շատերին ուսուցիչ լին ելը սիրելուց, իրեն ուրիշներից առավել իմաստուն կարծ ելուց։

Չորսն են առաքինությունները, որոնք դժվարությամբ է մարդը ստանում, որոնք ունեցողները պահում են բոլոր առաքինությունները. հարաժամ սգալն ու միշտ միայն իր մեղքերը տեսնելը, ոչ ոքի չդատելը, իրեն մեղավորների մեջ դասելը և աչքերի առջև մշապես սեփական մահն ունենալը։

Չորսն են առաքինությունները, որոնք դժվարությամբ է մարդը ստանում, որոնք ունեցողները պահում են բոլոր առաքինությունները. հարաժամ սգալն ու միշտ միայն իր մեղքերը տեսնելը, ոչ ոքի չդատելը, իրեն մեղավորների մեջ դասելը և աչքերի առջև մշապես սեփական մահն ունենալը։

Պեսպես ախտերի մասին

Աստված արարեց մարդուն և նրան դրեց փափկության դրախտում` իր բնության մեջ ողջ ունենալով բոլոր զգայությունները։ Երբ մարդը լսեց նրան, ով խաբեց իրեն, այնժամ առավ բոլոր ախտերը և իսկույն դուրս եկավ իր մեծ ու չքնաղ փառքից, որպեսզի ճանաչի, որ կան ախտեր, որոնք իրեն հեռացնում են Աստծուց, և որպեսզի աղաչի բարերար Աստծուն, որ օգնի իրեն, և ապա միայն կկարող անա իրենից հեռու վանել բոլոր ախտերը։

Մարդու մեջ գտնվող այս բոլոր վերքերն են, որ քակում բաժանում են նրան Աստծուց։ Երանի՜ նրանց, ովքեր իրենց հոգին և մարմինը սրբում են բոլոր ախտերից ու բոլոր պղծություններից, քանզի բանական ոչխար, Աստծուն ընդունելի զոհ են նրանք և լսում են այն ձայնը, որ ասում է. «Բարի և հավատարի՛մ ծառա, այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ, ե՛կ, մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ» [Մատթ. ԻԵ 21]։ Իսկ նրանք, ովքեր կամենում են կատարել իրենց մարմնի կամքը և չեն կամենում բժշկել իրենց սուրբ առաքինությունն երի բժշկությամբ, անհրաժեշտ ժամին սուրբ պատվիրանից մերկ կլինեն և կընկնեն արտաքին խավարը, որտեղ սատանան է և կապվածները։

Պղծությունների պատմուճանները սրանք են` պոռնկություն, արծաթասիրություն, չարակնություն, բանսարկություն, նախանձ, փառասիրություն, հպարտություն. սրանք և սրանց նման բաները։ Ի՞նչ է պոռնկությունը` ցանկություն, որկրամոլություն, քնից հագեցում, անգործություն, դատարկախոսություն, մարմնի զարդարանք, ծաղրանք, անամոթություն, թուլություն, ծուլություն։

Ի՞նչ է արծաթասիրությունը. փողասիրություն, անհավատություն, անհուսություն, անգթություն, անողորմություն, ագահություն, արհամարհանք, անբարի ստություն, ինքնահավանություն և Աստծու պատվիրանների անտեսում։

Ի՞նչ է չարակնությունը. չարակնությունը չարախոսություն է, նախանձ, մարդահաճություն, եսասիրություն, տգիտություն, ստություն և սուտ վկայություն։

Ի՞նչ է բարկությունը. բարկությունը սեփական կամքը պարտադրելն է, հակառակությունը, վեճը, նենգությունը, սուտ գիտությունը, կարճամտությունը, նեղսրտությունը, ձանձրույթը, թշնամանքը մտքից չհեռացնելը, [չարի փոխ արեն չարով] հատուցելն ու [վրեժ] առնելը։

Ի՞նչ է նախանձը. նախանձը ատելություն է, ընկերոջ փառքը չտանելն ու ընկերոջը գայթակղելը։

Ի՞նչ է փառասիրությունը. փառասիրությունը անզգամություն է, այս աշխարհը և նրանում եղած ամեն բան սիր ելն է, մարդկանց մեջ անվանի լինելը սիրելն է և հանդգնաբար սեփական կամքը կատարելը։

Ի՞նչ է հպարտությունը. հպարտությունը խստասիրություն է, ոչ ոքի հնազանդ չլինելը և իր զորությանը վստահելը, իրեն իմաստուն համարելով` մշտապես իր կամքը կատարելը, ընկերոջն արհամարհելը և իրեն իմաստուն կարծելը, իրեն ոչնչի կարոտ չհամարելը։

Այս ամենը գործում են մարդու մեջ, մինչև որ բաժանում են նրան Աստծուց։ Ա՛յս [ամենն] են, որ իր վրա առավ Ադամը, երբ կերավ այն ծառի պտղից և ընկավ մահվ ան ոտքերի տակ։

« ԻԴ. Ողբեր   |   ԻԶ. Թուղթ հմայության, գուշակության և անօրեն կախարդների մասին »
© Gratun.org