Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԻԶ. Թուղթ հմայության, գուշակության և անօրեն կախարդների մասին

«Երանի՜ թե մեկը իմ գլուխը շատ ջրերի շտեմարան, իսկ աչքերս արտասուքների հորդառատ աղբյուր դարձներ, և գիշեր-ցերեկ դառնապես ողբայի մեր մեղքերը» [տե՛ս Երեմ. Ը, 1]։ Որովհետև կորավ երկրից [Աստծուց] երկյուղ ունեցողը, մարդկանց մեջ չկա արդար, մեր երկիրը լցվեց սուտ գուշակություններով, ինչպ ես նախկինում, և մեր իսկ կամքով իջանք մտանք սատանայի իշխանության տակ։ Քանզի լեզվով խոստովանում ենք, թե ճանաչում ենք Աստծուն, իսկ գործերով ուրանում ենք Նրան։ Աստված ասում է, թե` «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ և քո ամբողջ զորությամբ» [Բ Օր. Զ 5]։ «Էությամբ», այսինքն` պիտի պաշտես և քո Տերն ու Արարիչը պիտի կոչես միայն Նրան, «զորությամբ», այսինքն` քո անձի զորությունը նախ պիտի դնես աղոթքների և հոգևոր գործերի մեջ, «ամբողջ սրտով», այսինքն` ո՛չ հեթանոսն երի տներում, ո՛չ մարտիրոսների հավաքներում, ո՛չ մեհեաններում և եկեղեցիներում, ո՛չ բախտի և ո՛չ շնորհների համար, ո՛չ խաչի և ո՛չ ճակատագրի, ո՛չ կախարդների և ո՛չ քահանաների, ո՛չ աղօթքի և ո՛չ պահպանության համար թող չլինի այնպես, որ լեզվով խոստովանենք և սրտով չհավատանք, չլինի, թե սրտով հավատանք և լեզվով ուրանանք, չլինի, որ խոսքով պատվենք Աստծուն, իսկ գործերով բարկացնենք, հավատով մեծարենք, իսկ գործերով տրտմեցնենք, այլ մեր ամբողջ սրտով, էությամբ, զորությ ամբ և մտքով սիրենք Աստծուն և Քրիստոսի անունը կրելով` քրիստոնյա [անվանվենք]։

Իսկ եթե լեզվով Աստծուն անվանում ես Արարիչ, [պարգևներ] Տվող, Փրկիչ և Ապրեցնող, մահվան և կյանքի Իշխ ան, բայց սրտովդ և անձովդ գնում ես վհուկների, կախարդների, գուշակների և հարցուկների մոտ, գերվում ես գուշակություններով, սնոտիապաշտությամբ և հմայություններով, չե՛ս կարող քրիստոնյա կոչվել, որովհետև հեռացել ես Քրիստոսից և սատանայի լծի տակ ես հնազանդվել, որովհետև լքել ես Արարչին ու Ապրեցնողին և ապավինել ես սատանային։ Որովհետև եթե իսկապես հավատայիր, որ Աստված է Արարիչը ամեն բանի, ապա [կհավատայիր], որ միայն Արարիչն իշխանություն ունի ապր եցնելու և մեռցնելու, հարվածելու և բժշկելու։ Եվ ո՞վ կհ ամարձակվեր մոտենալ վհուկներին, որոնք նույնիսկ իր ենց անձին չեն կարող առողջություն և անմահություն շնորհել։ Լա՛վ, ցո՛ւյց տուր կախարդներից գոնե մեկին, որ առանց ցավերի ու անմահ եղավ։ Իսկ եթե ասում ես, թե` «Հարցուկների մոտ չէ, որ գնում եմ. նա բժիշկ է, և բժշկի մոտ եմ գնում»։ Բժշկի գործն այս է. այրել, կտրել, արյուն հանել և ցավերին համապատասխան դարման մատուցել, այլ ոչ թե հուռութքներով կախարդելն ու սատանայական բարբաջանքներ բարբաջելը, կամ աղը, ածուխն ու ասեղները կարմրեցնելը, երկաթով, ջրով և ուլունքներով կախարդելը, գրերի ծրար մարդու վրա դնելը, և կամ ձկների ու սողունների ոսկորները, բժժանքների ծրարը ձեռքերի, անձի կամ պարանոցի վրա կապելը։

Արդ, ողորմելի՛ և թշվառակա՛ն, ինչո՞ւ ես թողնում Արարիչ և բժիշկ Աստծուն և պահապան խաչը և ապավինում հիմար կախարդներին ու դևերից ապականվածներին։ Լա՛վ տես, թե ի՜նչ է անում չար կախարդը. կանգնում է մեջտեղում և սկսում է կախարդել, և կախարդելու ժամանակ նրան են մոտենում դևերը, երբ մտնում են նրա մեջ, սկսում է հորանջել. ձախ կողմում կախարդում է, աջ կողմում` թքթքում, անարգում է խաչը, թշնամաբար անարգում է Քրիստոսին և չի հասկանում։ Եթե նա ցույց տա իր հուռութքները, մանուկների համար անգամ ծաղրուծանակի ու ծիծաղի առարկա կդառնա։ Եթե ժամանակ ունենայի` մեկ առ մեկ նկարագրելու նրա մարմնի վրայի հուռութքն երը, բոլորի ծաղրին կենթարկեի կախարդի հիմարացած մտքերը։ Որովհետև կախարդի, թովչի և հարցուկի բոլոր հուռութքներն ու ծրարները սուտ են և ողորմելի, առիթ են գեհենի ու հավիտենական կրակի, և նրանք, ովքեր մոտենում են նրանց, դատապարտվում են գեհենի կրակին և անօրենների հետ մաս ունեն, որովհետև արհամարհում են բժշկության շնորհները. հարկ էր, որ բժշկվեին բժշկությ ան արվեստի շնորհիվ` այրելով, կտրելով և իրենց ցավերին դարման առնելով։ Նրանք առավել ևս արհամարհում են շնորհների պարգևները, որովհետև ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի Եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ Եվ հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին» [Հակ. Ե 14-15]։ Նրանց համար, ում չարչարում է դևը, հրամայեց, որ պահքով, աղոթքով և ամենահաղթ խաչի նշանով հալածեն [դևին] [տե՛ս Մատթ. ԺԷ 20]։ Իսկ նրանք, ովքեր անարգում են փրկական խաչը, արհամարհում են Քրիստոսի շնորհները և գնում են կախարդների մոտ, որոնք հմայում, ծրարներ, հուռութքներ ու գրեր են դնում նրանց վրա, նրանց մասին Քրիստոս ասում է. «Անիծյալնե՛ր, գնացե՛ք հավիտենական հրի մեջ, չե՛մ ճանաչում ձեզ» [Մատթ. ԻԵ 41], որովհետև անում են այն, ինչ Նա չի հրամայում։

Արդ, եթե ասես, թե նրանք նույնպես քրիստոնյաներ են և Քրիստոսի անվամբ են կախարդություններ անում, նաև` որ Եկեղեցու սպասավորներն ու աբեղաներն էլ են գիր գրում, լսի՛ր ավետարանչին. «Շատ մարգարեներ, ասում է, այն օրը պիտի ասեն. «Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք և Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով բազում զորավոր գործեր արեցինք, մեր առջև նույնպես բա՛ց արա»։ Եվ Տերը պիտի ասի. «Չե՛մ ճանաչում ձեզ» [տե՛ս Մատթ. Է 22-23], որովհետև արեցին այն, ինչ Նա չհրամայեց։ Ինչո՞ւ եմ մարգարեների մասին ասում. չէ՞ որ Նրա աշակերտը` Հուդան, որ մարգարեներից առավել նշանն եր ու բժշկություններ էր անում, չթվվեց առաքյալների հետ, այլ գեհենի խորքերը նետվեց։ Ինչո՞ւ եմ աշակերտի մասին ասում, երբ հրեշտակը չպահեց իր բնակության [վայրը], ուր դրվել էր, այլ անիծվեց, ընկավ, սատանա[14] դարձավ և խոտան անունը ժառանգեց։ Արդ, դու, որ ապավինում ես այն բանին, թե նրանք էլ են քրիստոնյաներ և Եկեղեցու սպասավորներ և Քրիստոսի անունով են գրում ծրարների երդումները, ո՛վ անմիտ, որո՞նք են ընդդեմ դևերի երդումները. մի՞թե դրանք պահքը և հավատով աղոթքները չեն հաղթող խաչի միջոցով, որից դողում են դևերի բոլոր բնությունները։ Իսկ գիր պահպանարանները հակառակ են Աստծու պատվիրաններին ու շնորհներին, ինչպես սուտ մարգարեներն էին ժողովրդին շեղում ճշմարիտ մարգարեներից, խափանում էին ճշմարտության խոսք երը և մոլորության էին դարձնում։ Արդ, եթե այն օրը չլսեց սուտն ուսուցանող մարգարեներին, Իր Հուդա աշակերտին հանեց [առաքյալների] գնդից, նաև չխնայեց մեղանչած հրեշտակներին, այլ որպես օրինակ ներկայիս մեղավորների` խավարային կապանքներով տարտարոսի մեջ գցեց` չսպասելով դատաստանի Օրվան [տե՛ս Բ Պետր. Բ 4], ապա պետք է իմանալ, որ չի խնայի նաև սրանց, ովքեր ոչ թե հավատով, այլ միայն անունով են իրենց անձերը նվիրում Աստծուն, Աստծու տանը կերակրվում են, Աստծու համար պատիվներ են ընդունում և Եկեղեցու գլուխ են համարվում, ընթերցում են Աստծու օրենքները, տգետների վարդապետ և մոլորվածների առաջնորդ են անվանվում, բայց իրենք են մոլորված. թողած Աստծու շնորհները, աղոթքներն ու օծության յուղը, որով նրանց պատվիրված էր օծել հիվանդին, տառապողների համար պահքն ու աղոթքը` խոտորվում են դեպի կախարդություններն և գրերը։

Նաև, երբ մարմնից միս է կտրվում, և կամ երբ ինչ-որ արագ ցավ է սկսվում, առաջնորդները կախարդներ են տուն բերում, որպեսզի կախարդություն անեն, և ոչ միայն կախարդների ասածով են շարժվում, այլ իրենք էլ են սովորում կախարդություններ անել, գրեր գրել, հիվանդների բերանի մեջ մտացածին բաների բժժանքներ են դնում, նաև խոսքեր, որ բնավ չեն ասվում պատվիրանների մեջ, Քրիստոսի անունն էլ խառնում են դրանց, որպեսզի գրվածը աստվածային համարվի։ Սատանան այնքան հանդուգն է դարձնում նրանց, որ մինչև իսկ սուրբ Աստծու անունն են գրում դյութական պահպանարանների մեջ և կախարդությունների մեջ դնում. և այդ ոչ թե պատիվ է Աստծուն, այլ արհամարհանք։ Նրանք առավել են դատապարտվում, երբ Աստծուն հուռութքների և պահպանարանների մեջ դևերի հետ են դնում և չեն իմանում սատանայի աներևույթ նետերը. քանզի թալիսմաններն ու ծրարված գրերը դևերի հրամաններն են և ոչ թե Աստծու։ Ահա թե ինչու սատանան թույլ չի տալիս, որ զգանք իր չար նետերը, որովհետև նա չարաչար կերպով Աստծու սուրբ անունն է դնել տալիս իր հրամանների մեջ, որպեսզի Աստծու անվան պատճառով ոչ ոք չկարողանա հասկանալ իր խավարային խորհուրդները։ Նրանք հիմարացած մտքով միայն անվամբ են քրիստոնյա, իսկ իրենց գործերով հիմարացած` իջնում են իրենց իմաստությունից։ Մի՞թե դևերին պաշտողը նրանց աչքերն ու բերանը կհամբուրի։ Ո՛չ։ Այլ կատարյալ դիվապաշտությունը դևերի հրամանը կատարելն է։

Արդ, երբ գուշակության, հմայության, դյութության, թովչության, հատահարցության, հավահմայության, մաղերի, վիճակ գցելու միջոցով բախտագուշակության, հմայությունների, միջագիտության[15], գրարարության, աստղագուշակության, դիվահարցության, օրահմայության, լուսնի օրերի, շեղջերի միջև խտրություն դնելով հմայության, քաղաքներին կամ գյուղերին, գեղեցիկ կամ տգեղ բաներին նայելով, գարընկեցության, հուռութքներով [գուշակությունն երի], բախտի, ճակատագրի, ծրարված գրությունների, բոլոր բժժանքների` կախարդական խոսքերի, հմայությունն երի, դյութությունների մեջ երևում է կևոսը, նրանք կանչում են դևերին աղով, երկաթով, ջրով, նարոտով, յուղով, գարիով, ուլունքներով, մոմով, գլխի մազով և բոլոր պղծություններով, որոնցով պղծում և կորստյան են մատնում հնազանդվողների հոգին։

Մի՞թե այս ամենը մեծագույն սգի, արտասուքների և մեծ բարկության արժանի չէ, որ [Աստծու]` Իր Որդուն առաքելուց հետո դեռևս համարձակվում ենք մտածել այդպիսի բաներ։ Պե՞տք է արդյոք իրեն քրիստոնյա կոչի նա, ով հնազանդվում է այս ամենին, ով հեռացել է Քրիստոսից և հնազանդվել է դևերի կամքին, սատանային է ծառայում և մշտապես նրա հրամաններն է կատարում գուշակություններով, կախարդություններով և գրեր անելով, որ գրում են անեծքի որդիները և համարում են, թե սպասավորում են Աստծու սուրբ սեղանին։

Ո՛վ անմիտներ ու տգետներ. մի՞թե չես լսում, թե ինչ է ասում Աստված մեղավորին. «Դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը կամ բերանդ առնում իմ ուխտը» [Սաղմ. ԽԹ 16]։ Դարձյալ ասում է. «Եթե իմ սրտում մեղքերը տեսնեի, մի՞թե կլսեր ինձ Տերը» [Սաղմ. ԿԵ 18]։ Եվ դարձյալ ասում է. «Հեռացե՛ք ինձնիցդ ամենքդ, որ անօր ենություն եք գործում» [Սաղմ. Զ 8]։ Արդ, մարգարեն քեզ [հրամայում] է հրաժարվել սնոտի աղոթքներիցդ, իսկ դու չես հասկ անում։ Երբ ասում ես. «Հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն եք գործում», պիղծդ և անօրենդ մի՞թե քո իսկ անձին չէ, որ հեռանալ ես հրամայում։ Երբ քո խնդրվածքի մեջ ասում ես. «Դու ինչո՞ւ ես պատմում իմ արդարությունը», մի՞թե քեզ չես ասում. ինչո՞ւ ես համարձակվում բացել քո ամենապիղծ բերանը և պատմել Աստծու արդարությունը. չէ՞ որ հակառակ քեզ ես բարբառում և չես իմանում։ Եվ երբ քո իսկ բերանից լսում ես. «Եթե իմ սրտում մեղքերը տեսն եի, մի՞թե կլսեր ինձ Տերը», ահա իմացիր, որ մեղքեր ուն ես քո սրտում, և Տերը չի լսում քեզ, որովհետև դու քո բերանով հանապազ ասում ես այդ։ Եվ արդ, եթե չես լսում քո իսկ բերանի խոսքը, ինչպե՞ս կկարողանաս իմանալ սատանայի հնարները. ծանր վիրավորել է քեզ, և չգիտես. կարդում ես Գիրքը, բայց գրվածները չես հասկանում։

Ի՞նչ են հրամայում մե ստծու պատվիրանները. մի՞թե չեն հրամայում մեր բոլոր գործերում պահապան ունենալ խաչը, հիվանդների համար աղոթքն ու յուղով օծումը, սատանայի կողմից չարչարվողների համար պահքն ու աղոթքը, և նա, ով արհամարհում է այս ամենը և գրերով ու կախարդություններով է շարժվում և ձեռնածու կանանց է տուն բերում, հեռու է պատվիրաններից և քրիստոն եությունից և առաքյալների նզովքի տակ է։ Որովհետև նրանց կողմից այդ չքարոզվեց, այլ [առաքյալը] նզովք դրեց` ասելով. «Եթե որևէ մեկը սրանից ավելին ուսուցանի, նզովյա՛լ լինի» [տե՛ս Գաղ. Ա 9], և դարձյալ ասում է. «Ավելի բան չիմանալ, քան ինչ կա գրվածքներում» [Ա Կոր. Դ 6]։ Եվ դարձյալ ասում է. «Անիծյ ա՛լ լինի այն մարդը, ով չի պահում օրենքներում գրվածները» [Բ Օր. ԻԷ 26]։ Եվ Քրիստոս ասում է. «Եթե որևէ մեկը մի բան անգամ ջնջի այս պատվիր աններից, փոքր կկոչվի» [Մատթ. Ե 19]։ Արդ, ահա ջնջում ես Աստծու շնորհները և սուրբ խաչի զորությունը, պահքն ու աղոթքները, որ հրամայում են պատվիրանները, և բերում ես պահապան գիրը և կախարդների կախարդությունները, որոնք Աստծու պատվերները չեն, այլ դյութողների միջոցով` սատանայի գաղտնի նետերը, որ մեգի նման տարածվ ած է ամբողջ աշխարհում, սակայն չեն իմանում։

Նաև ասում ես, թե կախարդներն ինչ որ անում կամ ասում են, այդպես էլ լինում է։ Եթե երբևէ այդ պատահի, մի՛ խաբվիր, ո՛վ մարդ. կախարդը չէ, որ անում է այդ. եթե նրա մոտ չգնայիր էլ, այդ պիտի պատահեր քեզ այդ ժամին, բայց դու Աստծու ողորմությունը կախարդի զորությ անն ես վերագրում։ Բազում անգամ չի լինում կախարդների միջոցով և եթե երբեմն լինում է, լինում է ո՛չ թե նրա զորությամբ, այլ այնպես, ինչպես կույրերն են խարփափելով գտնում իրենց ոտքերի մոտ ընկած իրը. ահա խարխափելով ես գտնում, ոչ թե նախապես տեսնում ես աչքով. [հենց] այդպես էլ կախարդների [գործերը] կտեսնես։ Հիմար մարդիկ չեն նայում չկատարվածներին, իսկ երբ մի բան կատարված են տեսնում, առնելով` բարձր ացնում են այն և բոլորին պատմում։ Դյութի ու կախարդի զորություն չի լինում, իսկ եթե հանկարծ եղած տեսնես, ինչպես վերևում ասացի, ոչ թե կախարդից կամ դյութողից եղավ, այլ որովհետև դու այդպես հավատացիր, Աստված թույլ տվեց, որ այդպես լինի ըստ քո հավատի, որպեսզի մեծապես դատապարտվես` Աստծու փոխարեն կախարդների մոտ գնալուդ համար։ Քանզի երբ թողնում ես պատվիր անները և ապավինում ես դյութողներին ու կախարդներին, կամավորապես մտնում ես սատանայի հնազանդությ ան տակ, և նա դառնում է քո կամքի տերը, ինչպես երբ թագավորի որդին կամավորապես թողնում է թագավորին և գնում է լեռները` մի ավազակապետի մոտ, և դառնում է նրա ծառան, ավազակապետն է դառնում նրա մահվան ու կյանքի տերը։

Արդ, աշխարհի մեծ մասը կախարդների ու վհուկների միջոցով մտել է սատանայի հնազանդության տակ, և չկա մեկը, որ հասկանա մեր սաստիկ ամբարշտությունը` այն, որ Արարիչ Աստծուն թողած` գնում են վհուկների, կախարդների, գուշակների, կախարդական գրեր [անողների] ու հմայողների մոտ և հանապազ բարկացնում են Արարչին։ Այս ամենի համար ի՞նչ պետք է անել, եթե ոչ միայն սգալ ու լաց լինել, որովհետև աշխարհի մի փոքրիկ մասը հազիվ թե փրկվի, որովհետև Աստծուն վայել պատիվն առն ելով` մատուցեցիք մահկանացու մարդու գիտությանը, այն գիտությանը, որը երևում էր առաջիններին, ինչպես որ Սավուղին հայտնվեց կորած էշի մասին [տե՛ս Ա Թագ. Ժ 2]. քանի որ նրանք տակավին մանուկներ էին, և նրանց ժամանակ դեռևս չկար կատարյալ գիտությունը։ Բայց մենք կատարելությամբ ունենք հոգիների ճշմարիտ գիտությունը. Քանզի Ինքը` Քրիստոս եկավ, ավետարանեց, քանդեց օրենքի կապանքները, շնորհները բերեց, մահը խափանեց, հարություն, արքայություն և հավիտենական կյանք խոստ ացավ։ Սա՛ է կատարյալ գիտությունը, այլ ո՛չ թէ կորած էշը գտնելը. անգիտությունը վերացրեց և այս բերեց Նա, Ով չի կամենում, որ մենք մարմնավոր բաներ խնդրենք, այլ որ մենք հոգևորի մասին հոգանք, իսկ մարմնավորը թողն ենք, որ Ինքը հոգա. ա՛յս պատճառով մեզնից ծածկեց այն գիտությունը։

Արդ, մի՛ հավատացեք, եթե մեկը անամոթ և պիղծ շահախնդրությամբ ձեզ կարծել տա, թե Աստծու և սուրբերի զորությամբ գիտի այն. [քանզի] այն արգելված է մեզ, որովհետև ավելի մեծ չէ, քան այն շնորհները, որ [Տերը] տվել է մեզ։ Եթե մեկը հավատով Աստծու առջև ընկնի, աղաչանքներով ապավինի մարտիրոսների նշխարներին, կընդունի հիվանդությունների բժշկություն, կհալածվեն ախտ երը, դուրս կելնեն դևերը, և կթողնվեն մեղքերը։ Նաև` ծածկված մարգարեությունը մեր ժամանակի մարդու համար չէ. քանզի մարտիրոսների նշխարները չեն հանդիմանում որևէ մեկի մեղքերը և ոչ էլ ակամայից ապաշխարել են պարտադրում։ Որովհետև Աստված երբեք չի բռնադատում մարդուն, այլ նրան թողնում է իր կամքին, որպեսզի նա վարձատրություն ընդունի իր գործերի համար. Նա [չի պարտադրում] եկեղեցիներ ու մատուռներ կառուցել. Աստված սովոր չէ այդպիսի բան անել, որպեսզի մեր բարի գործերը պարտադրաբար չլինեն, այլ թողել է մեր կամքին, որպեսզի վարձատրի մեզ մեր արածի համար։ Իսկ այս ամենը դևերի կեղծ գործերն են` մարդկանց անվարձ չարչարելու և ծաղրելու համար։

Դևերը չունեն նաև ապագայի գիտությունը. միմիայն մեկն է սրտերը ճանաչողը` ամեն բանի Արարիչը, իսկ դևերն ու կախարդները արարածներ են և ոչ արարիչ, և կյանք ու մահ, առողջություն և հիվանդություն, բժշկություն, հարստություն և աղքատություն Իր արարածներին տալը վայել է միայն Արարչին, այլ ոչ թե դևերին ու կախարդներին, որոնց Իշխանն ու Արարիչը Աստված է։ Նրանք ինչպե՞ս են համարձակվում հրամայել այլ արարածներին, որոնց Արարիչը չեն. քանզի արարածներն հնազանդվում են միայն Արարչին, Ով կարող է քանդել և նորո գել, այլ ոչ դևերին ու կախարդներին, որոնք իշխանություն չունեն անգամ իրենց վրա։

Արդ, իմանալով, որ միայն Աստված է Արարիչ, ինչո՞ւ ես քեզ դնում վհուկների ու հմայողների կապանքների տակ և ամբարշտանում օրահմայությամբ` համարելով, թե նրանով են փչանում կամ նորոգվում խոտը, որթատունկի, կալի, հնձանի, սերմերի պտուղները և բոլոր գործերը, որ անում ես։ Ինչո՞ւ ես ընկնում օրահմայության ու իրերի մեջ խտրություն դնելու մեջ. պատասխանի՛ր ինձ` ինչո՞վ են վնասակար շաբաթը և չորեքշաբթին. քանզի սրանք միայն Քրիստոսի անունով են քրիստոնյա. անունը որևէ բան նորոգել կամ փչացնել չի կարող առանց լույսի ու տոթի։ Լույսն ու տոթը արեգակից են, իսկ արեգակը չորեքշ աբթի և շաբաթ օրերին տարբեր կերպ չի ծագում, քան մյուս օրերին, այլ մշտապես միևնույն է նրա ծագումը։ Արդ, եթե արեգակի ծագումը նույնն է չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ապա ինչո՞ւ մի[ևնույն] ծագումից սրանք վնասվում են, նրանք` ոչ, պատասխա՛ն տուր ինձ, ո՛վ խտրողադյութ հիմարդ, հմայության ծառադ և Աստծու շնորհներից հեռացածդ. մի՞թե բոլոր օրերը Տիրոջը չեն, և [մի՞թե] բոլոր այն օրերին, երբ բարիք ենք գործում, մեր հոժարությամբ և Աստծու կամքով չէ, իսկ երբ չարիք ենք գործում, մեր չարությամբ և Աստծու թույլտվությ ամբ. և բարիք կատարողն Աստված է, իսկ չարիք գործելու տերը մենք ենք։ Արդ, շաբաթ կամ չորեքշաբթի օր երի անունները ինչպե՞ս կարող են նորոգել կամ փչացնել որևէ բան, երբ անկարող են որևէ բան անելու։ Որովհետև անունը չունի հոգի կամ միտք, իսկ հոգի և միտք չունեցող որևէ բան ինչպե՞ս կարող է արարել։ Սատանան քեզ շփոթ եցրեց, որպեսզի դու այդպես կարծես, որպեսզի Արարիչ Աստծու պատիվը նվիրես շաբաթ և չորեքշաբթի օրերի անշունչ անուններին և դատապարտվես կռապաշտների հետ։

Արդ, թո՛ղ օրերի միջև խտրություն դնելու հիմարությունդ, որովհետև ոչ մի պատասխան տալ չես կարող, այլ միայն անօրեն մոլորությունդ է, որ քաշում է քեզ` գործելու այդ։ Բայց լավ, ցո՛ւյց տուր. ինչո՞ւ ես ամբարշանում նաև լուսնով. եղծիչ ու նորոգիչ ես համարում լուսինը։ Եթե արեգակով ամբարշտանայիր, թերևս կպատասխանեիր ինձ, թե արեգակի մեջ ջերմություն կա և կարող է Արարչի հրամանով հասցնել ու առատացնել, ցամաքեցնել ու դատարկեցնել. քանզի չորս տարրերը` կրակը, ջուրը, հողը և օդն են, որ Աստծու հրամանով դարմանում են Աստծու արարածներին։ Եթե դրանցից մեկը պակասի, հողը բերք չի տա։ Այս տարրերը լուսինը չունի։ Ինչո՞ւ ես փչացնելու և նորոգելու պատճառը լուսինը համարում. հողը երկրից է, կրակը` արեգակից, ջուրը` անձրևներից, օդը` մրրկածին. սրանք են, որ Աստծու հրամանով դարմանում են արարածներին։ Լուսինն ի՞նչ իշխանություն ունի փչացնելու և նորոգելու, քանի որ այն ո՛չ ջերմություն ունի, ո՛չ օդ, ո՛չ հող է և ո՛չ ջուր, այլ ստեղծվել է միայն գիշ երը մեզ լուսավորելու համար և ծածկվում թաղվում է` Կենարարի օրինակը ներկայացնելով։ Այն ինքն իրեն չգիտի, [չգիտի], թե ինչ է կամ չէ, որովհետև շունչ և կենդանություն չունի, բայց շարժվում և գնում է, ինչպես կրակն ու ջուրը, մեզ անհրաժեշտ լինելու պատճառով կա և Արարչի հրամանով ծառայում է մեզ, իշխանություն չունի խոտի ու սերմերի վրա, որովհետև անշունչ է։ Արդ, որքա՜ն տանջանքների և գեհենի արժանի կհամարես նրան, ով անշունչին շնչավոր է կարծել տալիս, Արարչի պատիվն ու իշխ անությունը տալիս է սատանային և աստղագուշակներին և պաշտում է արարածներին և ոչ Արարչին։ Եթե փչացնելու իշխանությունը օրերի վրա նշան դրեցիր և դրանց որպ ես տեր և արարիչ կարծել տվեցիր, ահա քո գործերով ծառա և երկրպագու եղար լուսնի և օրահմայության և քեզ վրա անջնջելիորեն բերեցիր այն անեծքը, որ ասում է. «Թող անիծյա՛լ լինի նա, ով կպաշտի և կերկրպագի արեգակին, լուսնին և երկնային զորություններին» [հմմտ. Բ Օր. ԺԷ 3]։ Ո՛վ թշվառական, ինչո՞ւ ես վիրավորվում սատանայի աներևույթ նետից` գործերիդ վրա օրահմայություններ ու կախարդություններ ավելացն ելով, որոնցից ոչ մի օգուտ չես ստանում, և որոնք առիթ են միայն հոգուդ պատիժների ու գեհենի։

Իսկ եթե ասես, թե` «Ինչո՞ւ չհավատամ հմայություններին, երբ օրահմայության օրերին ամեն բան եղծված ենք տեսնում»։ Մի՛ խաբվիր, ո՛վ մարդ, քանզի Աստծու արարածների մեջ առանց ախտերի, առանց ապականության ու փոփոխությունների ոչինչ չկա, միայն Արարիչն է անեղծ ու անփոփոխելի։ Իսկ մեզ հասու արարածները ենթակա են ախտերի, ապականության, եղծման և վերանորոգման։ Եղծումն ու վերանորոգումը անձրևների առատությունից և արեգակի ջերմությունից են լինում, այլ ոչ թե օդի կռվելուց, ոչ թե լուսնից, որովհետև լուսնի մեջ ո՛չ անձրև կա, ո՛չ ջերմություն և ո՛չ օդ, որ վնասի խոտին, սերմերին և բոլոր գործերին, որ դու խտրություն ես դնում նրա օրերին գործելու. այն ընդամենը արարածներին լույս տվող է։ Եվ քեզ լուսնից երբեք վտանգ չի լինի, այլ միայն արեգակի ջերմությունից և լուսնի խոնավությունից։ Ինչպես որ վնասակար հոտ չի լինում չոր ու ցամաք [տեղում], իսկ երբ արեգակը ջերմացնում է հողի խոնավությունը, այն հոտ և որդեր է ծնում. ինչպես որ հագուստների մեջ որդեր չեն ծնվում, երբ նրանց մեջ չկա խոնավություն, ջերմություն և փոշի, իսկ երբ մարմնի ջերմությունը, քրտինքի թացությունն ու փոշին իրար են խառնվում, բազմաթիվ որդեր են ծնվում հագուստների մեջ,այդպես էլ փոշին խոտից, խոնավությունից, օրվա տաքությունից է լինում և տարրերի` իրար նկատմամբ հավասարակշռությունից։ Շաբաթն ու չորեքշաբթին տարրեր չունեն և չեն իշխում Աստծու արարածներին, նրանք ո՛չ կարող են նորոգել և ո՛չ փչացնել։

Արդ, ո՛վ հիմար ու տգետ մարդ, եթե կամենում ես քո գործերի համր օր] ընտրել, ընտրիր տարրերի` ջերմության ու սառնության, խոնավության ու չորության խառնուրդը և գարնանային ու աշնանային օրերը, այլ ոչ թե ամբարշտ ացիր` շաբաթ օրը [խտրելով] և համարելով, թե նրանից է կախված գործիդ ձախողումն ու հաջողությունը։ Իսկ եթե դարձյալ ասես, թե պատահում է, որ որոշված օրերին խաթարվում են որթատունկն ու գինին և այն բոլոր գործ երը, որ անում ենք այդ օրերին. արդ, դու այդպես համարիր, և այդպես էլ կլինի, բայց հիշի՛ր, մի՛ կարծիր, թե օր երն են իշխում, որովհետև Աստված միայն օրերի լույսը տվեց մեզ, և մեր կամքն է այդ օրվա ընթացքում բարիք կամ չարիք գործելը։ Եվ եթե համարում ես, թե քո գործերի ձախողումը սատանայից է, սատանան առանց քո կամքի և Աստծու թողտվության չի իշխում Աստծու արարածն երին։ Դու իմացի՛ր, որ նա չհամարձակվեց մտնել խոզերի երամակի մեջ, մինչև որ [Տերը] չհրամայեց նրան, և չհամարձակվեց կորստյան մատնել նրանց ունեցվածքը, մինչև Տիրոջից հրաման չստացավ։ Եվ եթե առանց մեր կամքի սատանան իշխեր մեր մտքերին, ապա նա ոչ ոքի թույլ չէր տա Աստծուն հաճելի լինել, այլ բոլորին կորստյ ան կմատներ` մեղքերի մեջ գցելով։ Եթե այդպես լիներ, ապա ո՛չ մարգարեները մարգարեներ կլինեին, ո՛չ առաքյալն երը` առաքյալներ, և ո՛չ էլ բոլոր արդարները` արդար, որովհ ետև նա այդպես է կամենում։ Բայց այդպես չէ. նա իշխում է միայն նրան, ով հնազանդվում է իրեն։ Դու լավ գիտես, որ սատանան ատում է մարդուն, այլ ոչ թե սիրում է, և եթե իշխանություն ունենար խանգարելու մեր ձեռքերի գործերը և կամ ապրեցնելու, վաղուց կորստյան մատն ած կլիներ ոչ միայն մեր գործերը, այլ նաև մեզ ամբողջովին, որովհետև նրա կամքն էլ հենց այդ է. բայց նա չի համարձակվում։ Իսկ եթե քո գործը ձախողվում է, ապա ա՛յս իմացիր. Աստված քեզ Իր պատկերով ստեղծեց, Իր բոլոր արարածների իշխան [քեզ կարգեց] և քեզ հրամայեց ամեն բան անել հավատով, շնորհներով և սուրբ խաչի նշանի պահպանությամբ, իսկ դու թողնում ես ճշմարիտ Աստծուն, հավատն ու պահապան խաչը և օրահմայությամբ քո գործ երի իշխան ես դարձնում շաբաթը։ Աստված թույլ է տալիս, որ ձախողվեն գործերդ քո` հմայության [դիմելու] պատճառով. որովհետև փոխանակ ճշմարտությունն ընդուն ելու, ստին հավատացիր, մեծապես դատապարտվեցիր։ Պողոսը Նեռի և այսպիսի անիրավությունների մասին ասում է. «Այն բանի փոխարեն, որ չհավատացին ճշմարտությանը, այլ հաճեցին անիրավությունը, Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան մոլորությանը, որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր չհավատացին ճշմարտությանը, այլ հաճույք գտան անօրենության մեջ» [տե՛ս Բ Թեսաղ. Բ 10-11

Արդ, ինչպե՜ս չես զարհուրում, ո՛վ մարդ, որ թողնելով քո Արարիչ Աստծուն` սովոր մտքով արարածներին ես պաշտում հմայություններովդ։ Մի՞թե չես լսում գրվածը, որ ասում է, թե` «Կախարդությունները միայն նեղություն ու ցավեր են բերում» [Ա Թագ. ԺԵ 23], և մարգարեին, որ ասում է, թե` «Մեր երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդություններով» [տե՛ս Ես. Բ 6], իսկ առաքյալն ասում է. «Խտրություն եք դնում օրերի, ամիսն երի ու ժամանակների միջև, վախենում եմ ձեզնից» [տե՛ս Գաղ. 4, 10-11]։

Արդ, հարկ է, որ մենք էլ երկնչենք պատվիրաններից և հավանենք ճշմարտությունը, պիղծ համարենք նրանց, ովք եր կախարդություններով ու գուշակությամբ են շարժվում և մոլորվում են` սուտ երազներից խաբվելով։ Եվ չեն հասկանում, որ եթե մեկը թողնում է աստվածպաշտության ճշմարիտ ճանապարհը և լսում է այդպիսիներին, [դրանք] բազում անգամ սուտը որպես ճշմարտություն են ցույց տալիս նրան, որպեսզի նա չարաչար դատապարտվի, որով ետև չհավատաց ճշմարտությանը, այլ հաճեց անիրավությունը։ Երրորդ Թագավորությունների գրքում գրված է.

«Երբ Աքաաբը մեղանչեց, Միքիա մարգարեն տեսավ Տիրոջը, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին Նրա մոտ։ Տերն ասաց. «Ո՞վ կելնի և կխաբի Աքաաբին, որ ելնի հարձակվի Գաղաադի Հռամաթ քաղաքի վրա և սպանվի»։ Եվ ահա մի ոգի ելավ և կանգնեց Տիրոջ առջև և ասաց. «Ես կգնամ կխաբեմ նրան, և կմեռնի»։ Եվ Տերն ասաց. «Ինչպե՞ս»։ Ասաց. «Սուտ ոգի կդառնամ նրա մարգարեների բերանում, և կելնի Գաղաադի Հռամաթ քաղաք և կսպանվի» [տե՛ս Գ Թագ. ԻԲ 19-22

Տերը մեղավոր չէ այս պատրանքների համար, բայց թույլ տվեց, որ դրանք լինեն, որպեսզի նրանք պատրանքների փոխարեն սուրբ մարգարեներին հավատան։

Արդ, նա, ով վարժվում է հավատալ դևերի խաբեությունն երին, Աստված թույլ է տալիս, որ նրան խաբեն, որպ եսզի դատապարտվի ստությանը հավատալու պատճառով։ Ուրեմն փախչե՛նք մոլորեցնող մարդկանց խաբեություններից, երազների տեսիլքներից, սուտ նշխարների դիվացույց գյուտից և սատանայի խաբող, մոլորված, երազախոս սպասավորների հրամաններից. նրանք իրենց սուտ մարգարեությամբ չարչարում են շատերին և հափշտ ակելով Աստծու պատիվը, անուշահոտ խունկերի ծուխն ու լույսի պայծառությունը, որ հարկ էր Աստծու տանը` սուրբ խաչի և սուրբ վկաների առջև մատուցել, ստության առջև են մատուցում։ Ո՛վ բոլոր մոլորությունների հիմար ընթերցող, քեզ բավական չե՞ն մարտիրոսների նշխարները, որոնք քեզ մոտ են և հանապազ խնդրում են քեզ համար, և կամ սուրբ խաչի նշանը, որ կրում ես և քո տանն է մշտապես։ Ինչո՞ւ նրանցից չես խնդրում խնդրելին, ինչո՞ւ ես պատիր բաներ փնտրում. մի՞թե Աստված կբարկանա քեզ վրա` նրանց մոտ չգնալուդ համար, մի՞թե Նա չի ասում. «Եթե մեկը ձեզ ասի, թե` «Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ, չհավատա՛ք. որովհետև սուտ մարգարեներ և սուտ քրիստոսներ պիտի ելնեն աշխարհ և պիտի մոլորեցնեն, ասում է, եթե հնար լինի, նույնիսկ ընտրյալներին» [տե՛ս Մարկ. ԺԳ 21-23]։ Ահա այդպես էլ եղավ, և տեսանք մարգարեներից հետո սուտ մարգարեների, առաքյ ալներից հետո սուտ առաքյալների և մարտիրոսներից հետո ահա այժմ տեսնում ենք, որ սուտ մարտիրոսները խաբում են մարդկանց։ Իսկ տգետների մասին, ովքեր չգիտեն Զորության և Ճշմարտության Հոգուն, Տիրոջից այսպիսի պատվեր ստացանք. «Եթե ձեզ ասեն, թե` «Ահա անապատում է», չելնեք. կամ թե` «Ահա մառանում է», չհավատաք» [Մատթ. ԻԴ 26

Արդ, հարկ է, որ մենք պահենք Քրիստոսի պատվերը և չխաբվենք դևերի պատրանքներից, անգամ եթե սուտ տանջ անքներով չարչարեն մեզ, որովհետև լավ է Քրիստոսի օր ենքներով չարչարվել, քան թե դևերի հրամաններին հնազանդվել։ Թեև նա նշաններ ու սքանչելիքներ է գործում. սատանան սովոր է սուտ նշաններով, որպես ճշմարիտ ցասմ ամբ, խաբել մարդկանց, որոնք անտեղյակ են նրա աներևույթ նետերին, որոնք ցույց տվեց առաջ էլ` Երեմիա մարգարեի օրերին, Մովսեսի ժամանակ` Հանեսի, Պետրոսի ժամանակ` Սիմոն [մոգի] և բազում ուրիշների միջոցով, որոնք ծառայում էին սատանային և սուտ նշաններ էին անում, իսկ իշխաններն ու ժողովուրդը հավատում էին, մինչ ևիսկ հալածում էին սուրբ առաքյալներին, մոլորություն էին համարում Քրիստոսի ճշմարիտ քարոզությունը և բազում նեղություններ էին հասցնում հավատացյալներին։

Արդ, մի՛ հավատա սուտ մարգարեներին, սուտ առաքյ ալներին և սուտ մարտիրոսներին նրանց սուտ նշանների համար, որովհետև սատանան սովոր է այդ ամենն անելու։ Նա, ով այն ժամանակ Մովսեսի և Պողոսի հոգելից և իմաստուն հետևողներին էր նեղում, ապա որքան ավելի կնեղի անուսներին ու տգետներին։

Արդ, ի՞նչ պիտի անենք սատանայի այս բոլոր աներևոյթ հնարների դեմ, եթե ոչ այն, որ զգուշանանք` պահելու Աստծու պատվիրանները, սիրելու Նրան մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ էությամբ և մեր ամբողջ զորությամբ և գիշեր ցերեկ անդադար աղոթելու։ Քանի որ աղոթքները հանգցրեցին հնոցի կրակը, սանձեցին առյուծներին, խաղաղեցրին գազանացած ձկանը, ճեղքեցին ծովը և փրկեցին ժողովրդին։ Եվ պետք է ամրացնես քեզ պահեցողությամբ, որովհետև պահքը առաքինության զենք է. պահքի շնորհիվ փառավոր երևաց Մովսեսի դեմքը, պահքի շնորհիվ [կործ անումից] փրկվեց Նինվեն, մարգարեն երկինք բարձրացավ։ Քո դանդաղ ու հիմար մտքով փոքր մի՛ համարիր այդ մեծ օրհնությունները։ Հիշի՛ր, որ Ադամը, փոքր բան կարծելով Աստծու պատվիրանը, ելավ դրախտից. Քամը, փոքր բան կարծելով հոր ամոթը հայտնելը, անեծքի և ծառայության տակ ընկավ, Եսավը, փոքր բան կարծելով անդրանկությունից հրաժարվելը, ապաշխարության տեղ չգտավ, Կայենը, փոքր բան կարծելով Աբելի սպանության մասին Աստծու չիմանալը, ահուդողի և երերման մատնվ եց, Կորխը, Դադանը և Աբիրոնը քահանայության պատվին մերձենալը փոքր բան կարծելու պատճառով կենդանի ընկղմվեցին դժոխքում, Զամբրիի` պոռնկությունը փոքր համարելու պատճառով քսաներեք հազար մարդ մեռավ, Սեդեկիայի` երդումը փոքր համարելու պատճառով Երուս աղեմը ավար առնվեց, Սավուղի` Աստծու առջև ստելն ու Ագագին չսպանելը փոքր բան համարելու պատճառով նրա թագավորությունը պառակտվեց, Դավթի` Իսրայելի ժողովր դին հաշվելը փոքր բան համարելու պատճառով յոթ անասուն հազար մարդ սպանվեց, Անանիան և Սափիրան, որովհետև ստելը փոքր բան համարեցին, դառը մահով մեռան, և շատերը Աստծու պատվիրանները փոքր բան կարծելու պատճառով այստեղ տանջվեցին և այնտեղ տանջ անքների են սպասում։

Ուրեմն պետք է պահել գրված պատվիրանները. ո՛չ շտ եմարաններ մտնել, ո՛չ անապատ ելնել և ո՛չ էլ երկյուղով երկրպագել օտարի, այլ պահել Նրա պատվիրանները` առանց որևէ բան ավելացնելու կամ պակասեցնելու։

Մի՞թե մեզ բավական չեն մեր [ունեցած] նշխարները, ինչո՞ւ ենք գնում և խաբվում դևերից։ Մի՞թե մեզ բավական չեն հոգեկիր մարգարեները, ինչո՞ւ ենք լսում երազներին։ Մի՞թե մեզ բավական չեն Աստծու քահանաները, ինչո՞ւ ենք գնում մոլորված գուշակների մոտ։ Մի՞թե մեզ բավական չեն Սուրբ Գրքում գրված օրենքները, որ բովանդակում են Աստծու կամքը. ինչո՞ւ ենք վերցնում նոր տրված հրամաններ և խաբող թղթեր, որոնք կարծել են տալիս, թե թերի և պակաս են հոգելից մարգարեների պատգամները, սուրբ առաքյալների քարոզությունն ու Սուրբ Ավետարանի վարդապետությունը, և ստիպում են անել այն, ինչ արգելում են պատվիրանները, իրենց երկնքից [ուղարկված] են ցույց տալիս, իսկ իրենց գրածը` Աստծու ձեռքով գրուած։ Ինչո՞ւ չենք լսում Պողոսին, որ ասում է. «Դուք չխռովվեք ո՛չ խոսքով, ո՛չ թղթերով, իբրև թե մեր կողմից գրված» [Բ Թեսաղ. Բ 2]։ Հիշի՛ր, ո՛վ հիմար ու չարիք հնարող, որ Ադամը մեկ մեղքի պատճառով ելավ դրախտից, մեկ սպանության պատճառով Կայենն ահուդողի մատնվեց, աշխ արհի ջրհեղերը անառակության պատճառով եղավ, իր ամբարտավանության պատճառով [հրեշտակն] ընկավ [երկնային փառքից] և սատանա [դարձաւ], ամբարշտությ ան պատճառով լեզուները խառնվեցին, արվամոլության պատճառով Սոդոմը կործանվեց, սուտ երդման պատճառով Երուսաղեմն ավերվեց, ծնողներին արհամարհելու պատճ առով անեծքի և ծառայության մատնվեցին, Շուշանի մասին սուտ վկայելու պատճառով սղոցվեցին ծերերը, չգոհանալու պատճառով Հերովդեսը մեռավ, խստասրտության պատճառով փարավոնը խորտակվեց, գողության պատճառով Աքարը քարկոծվեց, տրտնջալու պատճառով օձերից [խայթվեցին անապատում] և մեռան, պոռնկության պատճ առով մեկ օրում քսանչորս հազար հոգի սպանվեց։

Եկեղեցու քարոզն ասում է. «Որովհետև անխտիր սուտ աստվ ածներին ու կախարդներին եք հետևում, այդ պատճառով էլ ձեր մեջ շատ հիվ անդներ ու ցավագարներ կան, նույն պատճառով էլ շատերը տարաժամ մեռնում են» [տե՛ս Ա Կոր. ԺԱ 30]։ Այդ պատճառով են բազում նեղությունները, այդ պատճառով են անզավակ մնում և բնավ զավակներ չեն ունենում, այդ պատճառով ենդևրից լլկվում, այդ պատճառով են տնանկությունն ու աղքատությունը, այդ պատճառով են երկնային պատուհասները, այդ պատճառով անդաստանները բերք չեն տալիս, այդ պատճառով են անդադար երկրաշարժեր լինում, այդ պատճ առով են անասունները նվազում, այդ պատճառով են գող երը զրկում, այդ պատճառով են գեհենի կրակը, հավիտենական խավարն ու մշտնջենավոր տանջանքները։

Եթե վերցնենք այն ոսկե բաժակը, որը մատուցում ենք թագավորին նրա սեղանին սպասավորելիս, և լցնենք աղբով, ցեխով կամ աղտեղությամբ, և թագավորը տեսնի այդ, մի՞թե կհամարձակվենք կրկին մատուցել այն նրա սեղանին։ Անշուշտ, ո՛չ։ Ինչո՞ւ։ Որովհետև այն պղծեցինք աղբով, և թագավորը կթշնամանա, կբարկանա և կգարշի դրանից։ Եվ կամ` պատվիրաններն ի՞նչ են ասում երդումի մասին. «Մարդիկ, ասում է, երդվում են այն բանով, ինչ որ մեծ է իրենցից», այդպես էլ Աստված, որովհետև չկա Իրենից մեծը, որով երդվեր, Իր անձով երդվեց` ասելով. «Անձովս եմ երդվում, որ անչափ պիտի օրհնեմ քեզ» [տե՛ս Ծն. ԻԲ 16-17]։ Անհնարին է, որ Աստված Իր արարածներով երդվի։ Եվ կամ Քրիստոսի գալուստից հետո Աստծու` մեզ համար Իր մատով գիր գրելն ու տալը անհնարին է, և ամբարշտություն է [այդպես կարծելը], որովհետև եթե դրանք մեզ կրկին պետք լինեին երկնքից, ուրեմն թերի և անկատար էր Քրիստոսի գալուստը։ Այդպես չէ՛. այլ օրենքի հրամանները երկրի վրա լրիվ կերպով մեզ տրվեցին Մովսեսի և Հիսուսի ձեռքով, իսկ դրանից հետո` տանջանքներ են կամ արքայություն։ Կրկին Աստծու մատով գրված երկնատուր օրենքներ այլևս մեզ չե՛ն առաքվում։ Բայց սատանան ոմ անց աջ է շեղում, ոմանց` ձախ. ձախը բոլորս հասկանում ենք, որովհետև հայտնի են ձախակողմյան գործերը, բայց աջը չենք հասկանում, որովհետև աստվածպաշտության կերպարանքով է խոտորում։ Հենց այդ պատճառով էլ ստացանք այս պատվերը. «Գրված պատվիրաններից ո՛չ աջ կշեղվես, ո՛չ ձախ» [տե՛ս Բ Օր. ԺԷ 11, Հեսու Ա 7

Եվ արդ, նայե՛նք Աստծու պատվիրաններին և կատարե՛նք, ինչ որ գրված է նրանց մեջ, բախտով, ճակատագրով և սուտ պատգամներով չմոլորվե՛նք, ինչպես հեթանոսները։ Որովհետև երբ ամբողջ աշխարհով տարածվում են ճակատագրերի մասին բանդագուշանքները, [մոլորեցնողները] սուտ են խոսում` ասելով, թե մարդը ըստ ճակատագրի է ապրում և գործում։ Եթե այդպես լինի, և մարդը բախտով կամ ճակատագրով գործի, ապա պարզ է, որ չի դատվի իր մեղքերի համար, որովհետև [ճակատագրի] թելադրանքն է կատարել, նաև չի պսակվի արդարության համար, որովհետև իր կամքով չէ, որ բարիք է գործել, այլ [ճակատագրի] հարկադրանքով, ակամայից։ Ապա ուրեմն թագավորներն էլ չպետք է պատժեն գողերին ու պոռնիկներին, չպետք է տանջեն մարդասպաններին, որովհետև նրանք իր ենց կամքով չէ, որ գործում են, այլ [ճակատագրի] թելադրանքով։ Եթե մի պիղծ մարդ մարդ է սպանում, կամ հարսը սպանում է սկեսուրին, հարևանը` հարևանին, ծառան` տիրոջը, աղախինը` տիկնոջը, կամ աշակերտն անարգում է իր վարժապետին և սպանում, ոչ ոք չպետք է մեղադրի և պատժի նրանց, որովհետև կատարում են [ճակատագրի] հրամանները։ Ուրեմն չպետք է մեղադրել ու հալածել նաև ավազակներին, որովհետև ինչպես դու ես ասում, ճակատագրի ազդեցությամբ են նրանք հարձակվում։

Բայց այդպես չէ. մյուս արարածները հարկադրանքով, ծառայաբար և հրամանով են շարժվում, և առանց հրամանի մի ճնճղուկ անգամ որոգայթի մեջ չի ընկնում. [Աստվ ած] միայն մարդուն տեր և ճակատագրից վեր ստեղծեց։ Ինչպես որ Ինքը` Աստված, ճակատագրի ենթակա ծառա չէ, այլ ազատ է և ինքնակամ, այդպես էլ մարդուն Իր նմանությամբ ստեղծեց տեր, ազատ, ինքնիշխան և նրա կամքին թողեց բարիք կամ չարիք գործելը։ Եվ հոժար մտքով բարիք գործողներին խոստացավ արքայություն, իսկ չարիք գործողներին` դժոխք։ Ամենակարող և բարեգործ Աստված չի կամենում մեղավորի մահը, բայց նաև չի վերցնում ինքնիշխան կամքը մեզնից, քանզի ասում է. «Կամեցեք և լսե՛ք ինձ»։ [Նրան փառք հավիտյանս. ամեն]։

« ԻԵ. Խրատի [խոսք] զանազան առաքինությունների մասին   |   ԻԷ. Տեր Հովհան Մանդակունու կանոնները »
© Gratun.org