Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԻԷ. Տեր Հովհան Մանդակունու կանոնները

Արդ, ես ըստ իմ իմանալու եմ ասում այս, թե նա, ով [քահանա է ձեռնադրում] տգետ ու տխմար երիտ ասարդին, որ չի կարողանում բեմից ի լուր ժողովրդի Ավետարան կարդալ և քահանայության կարգի [համար անհրաժեշտ] ամբողջ ուսումը չի ստացել, նրա քահանա դառնալու համար պատիժ է կրելու նա, ով ձեռնադրել է նրան. նրա տհասության և անուսության մեղքերի համար ձեռնադրողը հաշիվ պիտի տա։ Օրենք է առավել գիտունին և հասակով կատարյալներին արժանացնել ժողովրդին առաջնորդելու։ Այդ մասին մեծն Պողոսը, ձայնը բարձրացն ելով, աղաղակում և ասում էր Տիմոթեոսին. «Ձեռքերդ շտապով որևէ մեկի վրա մի՛ դիր և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր» [Ա Տիմ. Ե 22]։ Եվ դարձյալ` «Ոչ էլ նորադարձի, որպեսզի գոռոզանազով` սատանային վիճակված դատապարտության մեջ չընկնի» [Ա Տիմ. Գ 6]։ Այլ հարկ է, որ քահանան, որպես Աստծու տնտես, վերակացու լինի անարատ, հավատարիմ վարդապետությամբ։

Արդ, ինչպես որ Պողոսը Աստծու և մարդկանց միջև միջնորդ և ամբողջ աշխարհի փրկության երաշխավոր է դնում Քրիստոսին, մի՞թե նույն օրինակով էլ քահանայի համար օրենք չէ ամենայն անարատությամբ Աստծու ժողովր դի առաջնորդ և նրա մեղքերի քավության և փրկության [երաշխավոր] լինել։ Եթե մեծն Մովսեսի մասին Գիրքն ասում է, թե բոլոր մարդկանցից առավել հեզ, խոն արհ ու հանդարտ էր և սովորել էր եգիպտացիների ամբողջ իմաստությունը [տե՛ս Թվ. ԺԲ 3, Գործք Է 22]։ Եթե հեզը, հանդարտը, իմաստունը և արատներից մաքուրը, Աստծու հավատարիմ պատգամավորն ու ժողովրդի մտերիմ տեսուչը չկարողացավ ժողովրդին մեղքերից ողջ պահել, փրկել նրանց Աստծու հարվածներից և ժառանգեցնել նրանց պարգևական երկիրը, ապա տգետ ու արատավոր քահանաները ինչպե՞ս կարող են ժողովրդին փրկել մեղքերից, երբ իրենց անձերն անգամ չեն կարողանում զերծ պահել մեղքերից, ուր մնաց, թե Աստծու ժողովրդին առաջնորդեն և երաշխավոր լինեն` տանելու Աստծու արքայություն։ Գրված է և պատվիրված է, թե` «Ո՛չ աջ կխոտորվես և ո՛չ ձախ» [տե՛ս Բ Օր. ԺԷ 11

Ուստիև պատվիրում եմ Եկեղեցու առաջնորդներին` զգուշանա՛լ տգետներին ձեռնադրելուց և ոչ ոքի դրամական կաշառքով չմոտեցնել եպիսկոպոսության, քահանայության, սարկավագության կամ այլ աստիճանի, ինչպես որ սուրբ Ավետարանում Փրկիչն է ասում Իր սուրբ աշակերտներին. «Ձրի առաք, ձրի՛ էլ տվեք» [Մատթ. Ժ 8

« ԻԶ. Թուղթ հմայության, գուշակության և անօրեն կախարդների մասին   |   ԻԸ. Քառասնօրյա պահքի մասին և նրա բաղդատությունը զատկական քառասուն [օրերի] հետ »
© Gratun.org