Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

Լ. Սիրո մասին

«Աստված սեր է», ասում է որոտման որդին` Քրիստոսի սիրելի աշակերտ Հովհաննեսը, և` «Նա, ով սիրում է, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ բնակվում է Նրա մեջ» (տե՛ս Ա Հովհ. Գ 24 )։ Եվ արդ, եղբայրնե՛ր, լսեցեք և հիշե՛ք սիրո մասին իմ խոսքերը։ Ամեն ոք, ով սիրում է Աստծուն, սիրում է նաև իր եղբորը, որովհետև Աստծու նկատմամբ սերը երևում է եղբոր նկատմամբ սիրով։ Որովհետև եթե [մարդ] չի սիրում եղբորը, ում տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, Ում չի տեսնում։ Սրանով ենք ճանաչում, թե սիրում ենք Աստծուն, երբ մեր եղբորը սիրում ենք հոգու և ոչ թե մարմնի սիրով։ Քանի որ ուրիշ է հոգու սերը, և ուրիշ է մարմնի սերը, որի մասին կխոսենք առաջ գնալով` իր տեղում։

Բայց արդ, ամեն ոք, ով սիրում է, ճանաչվում է Աստծու կողմից, և ինքն էլ ճանաչում է Աստծուն, և ամեն ոք, ով չի սիրում իր եղբորը ցավակցաբար, օտար է Աստծուն և չի կարող ընդունել աստվածային շնորհները։ Ամեն ոք, ով սուրբ սրտով սիրում է իր եղբորը, դառնում է Աստծու բնակարան, և Աստված բնակվում է նրա մեջ։

Որովհետև Ինքը` Տերը, սիրեց մեզ և առաքեց Ճշմարտությ ան Հոգուն` բնակվելու մեր մեջ, որպեսզի մեր իմանալի հոգիները սիրով կապակցի Աստծու անիմանալի Հոգուն. Նա կամենում է, որ մենք սիրենք միմյանց այնպես, ինչպես որ Ինքը սիրեց մեզ։

Տե՛ս, թե Աստծու մոտ որքան համարձակություն ունի սերը. այն մարդուն դարձնում է Աստծու նման։ Որովհետև Աստված Իր սիրով մարդկանց նման եղավ, ցույց տվեց, որ մարդիկ էլ իրենց սիրով Աստծու նման պիտի լինեն։ Քանի որ. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն ուղ արկեց աշխարհի փրկության համար» (տե՛ս Ա Հովհ. Դ 9)։ Եթե մենք սիր ենց միմյանց այնպես, ինչպես որ Աստված մեզ սիրեց, չարը չի կարող խափանել մեր սերը։ Ամեն ոք, ով սիրում է, հայտնի է մարդկանց առջև և համարձակ է Աստծու առջև, որովհետև մեղքերով մահվանից չի վախենում, այլ զինված է Աստծու սիրով և չի վախենում ոչ մի երկյուղական վտանգից։ Որտեղ սերն է, այնտեղ վախ չկա. ինչպես Հովհ աննեսն է ասում. «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա Հովհ. Դ 18)։ Երկյուղը ենթակա է տանջանքն երի, իսկ սերը` համարձակության, երկյուղը հալածվում է սիրուց։ Այնտեղ, ուր սեր չկա, կա դատաստանի երկյուղը և այն մեծ Օրվա ահավոր ատյանի [ժամանակ] կորստյան [մատնվելու] սարսափը։ Սերը մարդուն աներկյուղ է դարձնում բոլոր տանջանքներից։ Սեր ասում եմ այն բանին, ինչ ամբողջովին հեռու է կասկածից։ Որովհետև կասկ ածն ու սերը միասին չեն բնակվում։

Պետք է իմանալ, որ սերը ոչ միայն հավիտենական կյանքում է պտղաբերում է իր խաղաղության պտուղը, այլ նաև այս աշխարհում է հալածում ամենայն թշնամություն` նախանձն ու ատելությունը, ոխակալությունն ու չարակնությունը, չարախոսությունն ու հայհյությունը, տրտունջքն ու բամբասանքը, հպարտությունն ու գոռոզությունը, մանավանդ բոլոր չարիքների մայր արծաթասիրությունն ու ագահությունը։

Արդ, նա, ով ունի սեր, հեռանում է այս բոլոր չարիքներից և հասնում է երկնային խաղաղության նավահանգիստ, հասնում է միայն բարուն։ Ի՞նչն է սիրուց առավել խաղաղ. ազատ լինել ամենայն խռովությունից և կատարել աստվածային կամքը։ Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը։ Սերը մարդկանց Աստծու որդիներ և երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում։ Սերը անապական է դարձնում ապականացու բնությունը և մահկանացուներիս դեպի անմահութուն է բարձրացնում։ Սերը երկրայիններիս երկնային և հողեղեններիս հրեղեն է դարձնում։

Եվ արդ, ո՞վ կարող է պատմել սիրո անչափ մեծության մասին, որովհետև անճառելի և անպատմելի է այն. ինչպես որ անքննելի է Աստվածության անեղ բնությունը, այդպես էլ սիրո բնությունն [է անքննելի]։ Եվ ինչպես որ Աստված է անբավ, բայց մերձ է բոլորիս և բնակվում է հեզերի, խոն արհների և բոլոր նրանց մեջ, ովքեր դողում են Նրա խոսք երից [տե՛ս Ես.ԿԶ 2], այդպես էլ սերն է մերձ բոլոր նրանց, ովքեր կամենում են այն, և ինքը գալիս և բնակվում է իր են փնտրողների մեջ։ Որովհետև սերը սիրում է իրեն սիրողն երին և ատում է իրեն ատողներին։ Ովքեր փնտրում են նրան, աստվածապես մոտ է նրանց, քանզի Աստված սեր է և կամենում է, որ [մենք էլ] սուրբ սրտով և անկեղծ ավոր հավատով սիրենք [միմյանց]։

« ԻԹ. Սուրբ Երրորդության և մեր Աստծու` Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին   |   ԼԱ. Խրատի խոսք` ուղղված ճգնավորներին »
© Gratun.org