Gratun
Search  show page numbers   Sign in
« Ճառեր by Հովհան Մանդակունի

ԼԱ. Խրատի խոսք` ուղղված ճգնավորներին

Գրված է և պատվիրված է. «Ո՛չ աջ խոտորվիր, ո՛չ ձախ» (Բ Օր. Ե 32). հոգևոր ախտը անվանում է աջի, իսկ մարմնավոր ախտը` ձախի։ Շատերը, ովքեր իրենց օրերն անցկացրեցին անգործությամբ, շարժվում են այդ երկուսով. մեղանչում են և չգիտեն։ Աստծու և մարդկանց թշնամին այս ախտերով հաղթեց հողեղեն Ադամին և այս ախտ երով հաղթվեց հոգեղեն Ադամի կողմից. այս ախերտով սպանեց երկրավոր Ադամին և այս ախտերով սպանվեց երկնավոր Ադամի կողմից, այս ախտերով խաբեց նախահայր Ադամին և այս ախտերով խաբվեց նոր ծնված Ադամի կողմից. այս ախտերով կուլ տվեց շնչավոր Ադամին և այս ախտերով [դուրս] թքվեց աստվածեղեն Ադամով. այս ախտերով Ադամին հանեց դրախտից և այս ախտերով էլ ինքը խեղդվեց ծովում, այս ախտերով դրախտում հաղթեց ուտող Ադամին և այս ախտերով անապատում հաղթվեց պահող Ադամից. այս ախտերով դրախտում խաբեց անգետ Ադամին, և հետո այս ախտերով փորձության լեռան վրա ինքը խաբվեց։

Արդ, մարդկանց փորձիչը, մինչ կամենում էր փորձել Ստեղծողին` իբրև ստեղծվածի, փորձվեց ինքը` կորստյան որդին և խավարի ժառանգորդը։ Որովհետև չար հոգին հոգևոր ախտերով ընկավ երկնքից և մարմնավորին մարմնավոր ախտերով հանեց դրախտից, այդ պատճառով էլ բոլոր ախտերի և չար շնչերի հայր կոչվում է հպարտությունը, իսկ մարմնի բոլոր ախտերի հայր` որկրամոլությունը։

Արդ, այս ախտերից են ծնվում հոգևոր և մարմնավոր բոլոր ախտերը։ Այս ախտերով է [սատանան] գաղտնապես կռվում վանականների հետ, այս ախտերով նա գիշերը սերմ անեց քնով, գիշերը նյութում է երազով և ցերեկը վայր է գցում է լեզվով։

Սրանք են, որ կոչվում են ձախի` որկրամոլություն, անառակություն, շվայտություն, հարբեցողություն, քնածություն, ստախոսություն, որովայնամոլություն։ Սրա մասին է առաքյալը ասում. «Ուտելիքը որովայնի և որովայնը ուտելիքի համար է։ Բայց Աստված և՛ այս, և՛ այն պիտի կործանի» (Ա Կոր. Զ 13

Պոռնկության մասին. ցանկություն, գիջություն, իգասիրություն, աչքով ցանկանալ, պագշոտություն, անամոթություն, լրբություն, անամոթ նայվածք, ծիծաղել, շվայտ անալ, շնություն, պոռնկություն, իգանալ, ավագիտություն։ Այս մասին է առաքյալը ասում. «Մարդու գործած բոլոր մեղքերը մարմնից դուրս են, իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում» (Ա Կոր. Զ 18

Ծուլության մասին. վատ, պարապ, անհարիր, ծույլ, անգործ, անպիտան, դատարկակյաց, ձրիակեր, անգութ, անամոթ, քնել սիրող, երազներ տեսնող, երազագետ, սուտ մարգարե, պայքարի մեջ անկարող, անմիտ, տգետ։ Սրանց համար առաքյալը պատվիրեց, թե` «Ովքեր չեն աշխատում, թող հաց էլ չուտեն» (Բ Թեսաղ. Գ10

Նենգության մասին` խորամանկ, խարդախ, չար, դաժան, դաժանամիտ, թունավոր, օձաբերան, ոխ պահող, ամենակեղծ, բյուրակեղծ, բյուրաբիծ, ամենաչար, խոժոռամիտ, խոժոռադեմ, տրտմող, տրտմությունից ուռչող, կախարդ, խառնակիչ, գոռոզ, կռվարար, խայթող, չարախոս, բանսարկու, հրապուրող, բաժանող, ոխապահ, քեն հանող, անհաշտ, ատող. սրանց մասին է ասում, թե ախտեր են և կոչվում են ձախի, և սրանց պատճառով դատապարտվում ենք։

Իսկ աջինը սրանք են` ամբարտավանություն, գոռոզություն, սնափառություն, զուր նեղություն, արհամարհանք, չարակամություն, խստասրտություն, խստամտություն. խստապարանոց, համառ, անհավան, անհնազանդ, խստաբարո, խստախոս, չարամիտ, չարասիրտ, բարկացող, սրտմտող, ցասումնալի, զուր բարկացող, անհամբեր, անժուժկ ալ, բարկացկոտ, հպարտ, հարձակվող, խփող, կռվող, արյուներես, տրտմող, մինչև փղձկալը և բարկությունը թափելը միտքը հստակեցնել չկարողացող։ Եվ դարձյալ` եթե մեկը իրեն չաղաչի, չի կարող ուտել կամ աղոթել, այլ ցասումից հաղթված` ընկնում է անհաշտ։ Այս պատճառով է մարգարէն բողոքում. «Եթե բարկանաք, մի՛ մեղանչեք» (Սաղմ. Դ 5), իսկ առաքյալն ասում է. «Թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի, և սատանային տեղ մի՛ տվեք» (Եփես. Դ 26-27)։ Դարձյալ ասում է. «Մարդու բարկությունը Աստծու արդարությունը չի գործում» (Յակ. Ա 20

Հպարտության մասին. հպարտ, ինքնիշխան, անզգամ, անսանձ, անհավան, անհնազանդ, ստահակ, անհաստատ, իրասածի, համառ, վիճող, հակառակվող, ընդդիմացող, վատախոս, կռվարար, թշնամացող, խռովող, խռովարար, խանգարիչ, չարամիտ, չարաբարո, չարակամ, չարալուր, չարատես, չարախոս, սուտ, ստապատում, կամակոր, կամապաշտ, իր կամքը` իր խելքի փչածը կատարող, անձնատյ աց, հոգու կորստյան պատճառ։ Քանզի գրված է. «Ով սիրում է մեղքը, ատում է իր անձը» (Սաղմ. ԺԱ 6)։ Եվ դարձյալ` եթե հանապազ քո աչքերի առջև Աստծուն տեսնես, չես մեղանչի և այդ ամենը չես գործի։ Փառասիրություն, անձնակամություն, անձնասիրություն, անձնահաճություն, պարապություն. այս բոլոր չարիքները մտնելով` բնակվում են մարդու մեջ և հեռացնում են նրան Աստծուց։ Ուստիև աղաչում եմ` հանուն Աստծու բոլորդ հեռո՛ւ պահեք ձեզ այս չար ախտերից, որովհետև Աստված բարկանում է, երբ մարդ սրանք կրում է իր մեջ։

Վարդապետների մասին. չեք գտնի խոնարհ վարդապետ և հնազանդ աշակերտ. ուսյալը հպարտանում է, տգետը` խստանում։ Չկա օրենքով ապրող մարդ, չկա արդարությ ամբ ապրող մարդ։ Գիտունը դառնում է սնափառ, տգետը` փառասեր, գիտունը չի խոնարհվում, իսկ տգետը չի հնազանդվում, ծերը հրամայում է սաստելով, փոքրը պատասխանում է սաստկությամբ, ծերը փնտրում է պատիվ, փոքրը` հանգիստ։ Չկա մեկը, որ իմանա, չկա մեկը, որ ուս անի և կատարի։ Չկա հոգեսեր, և չկաանապատասեր. Հրաժարվել են աշխարհից, բայց ստացվածքներից` ոչ, հրաժարվ ել են ծնողներից, բայց ծանոթներից` ոչ, հրաժարվել են հոգսերից, բայց չեն հրաժարվել խորհուրդներից, հրաժարվ ել են հոգիներից, բայց չեն հրաժարվել մեղքերից, քաշվել են լեռները, բայց չեն քաշվել հրապարակներից, հրաժարվ ել են ուտելիքից, բայց չեն հրաժարվել խմողներից։ «Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մատթ. ԻԲ 14

Արդ, ինչպես որ Եկեղեցին կոչվեց քահանայի [հարսը], և նրա համար օրենք չէ այլ կին ունենալ, բացի մեկից. քանզի եթե աշխարհականին չի հրամայվում երկու կին ուն ենալ, այլ մեկը, նրան հարել, նրան սիրել, նրա հետ ապր ել, քանզի Տիրոջ հրամանն է այդ։ Եվ դարձեալ` հոգին ամուսին է կոչվում, նաև Եկեղեցուն է ամուսին կոչում, այդ նույն օրինակով էլ վանքն է վանականի [հարսը] կոչվում, որովհետև վանքերը ծնվել են Եկեղեցուց։ Ասում է. «Կնոջ գլուխը ամուսինն է» (Եփես. Ե 23), ամուսինը կնոջ և՛ փառքն է, և՛ օրենքը։ Արդ, քանի որ վաներեցը վանքի գլուխը, փառքը և օրենքն է, ուրեմն պետք է մնա իր տեղում և տեսնի իր ժողովրդին, որովհետև եթե դու, առաջնորդ լինելով, քո տեղում չես, ինչպե՞ս կարող ես ուրիշներին ասել, թե` «Նստի՛ր քո տեղում, վախեցի՛ր Տիրոջից և հնազանդվի՛ր Աստծու վարդապետներին»։ Արդ, նրանք, ովքեր իրենց անձի պտուղը չեն կարողանում հավաստի կերպով պահանջել, ազատ համարձակ արածում են, նզովքներով հալումաշ են անում այլոց անձերը, իրենք սատանայի երիվարով պտտվում են տերերի ու տիկինների շուրջը, և գարշում ու խորշում են կրոնավորներից, իբրև անարգներից։

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. Զ 24

« Լ. Սիրո մասին
© Gratun.org