Gratun
Search  show page numbers   Sign in
« Ժամագիրք

Գիշերային Ժամ

Կանոնագլուխք աձ

Աստ ասի սաղմոս ըստ ձայնին եւ զկնի սաղմոսին ասի ըստ ձայնին կանոնագլուխ

Կանոնագլուխք կարգաւ ըստ ութ ձայնից:

(աձ) Դատեա', Տէ'ր, զայնոսիկ, ոյք դատեն զիս. ալէլուիա. մարտի'ր ընդ այնոսիկ, ոյք մարտնչին ընդ իս. ալէլուիա:

Ա'ռ զզէն եւ զասպար քո եւ արի' յօգնել ինձ, հա'ն զսուր քո ընդդէմ հալածչաց իմոց, արգե'լ զնոսա եւ ասա' դու ցանձն իմ, թէ` փրկութիւն քո ես եմ:

Ամաչեսցեն եւ յամօթ լիցին, ոյք խնդրէին զանձն իմ, դարձցին յետս եւ ամաչեսցեն, ոյք խորհէին ինձ չար:

Եղիցին նոքա որպէս փոշի առաջի հողմոյ, եւ հրեշտակ Տեառն նեղեսցէ զնոսա:

Եղիցին ճանապարհք նոցա ի խաւար եւ ի գայթակղութիւն, եւ հրեշտակ Աստուծոյ հալածեսցէ զնոսա:

Ի նանիր թաքուցին ինձ որոգայթ յապականութեան իւրեանց եւ ի նանիր նախատեցին զանձն իմ:

(փ) Տէ'ր, յերկինս է ողորմութիւն քո, ճշմարտութիւն քո մինչեւ յամպս. ալէլուիա, ալէլուիա:

Արդարութիւն քո, որպէս լերինք, Աստուա'ծ, իրաւունք քո, որպէս խորք բազումք, զմարդիկ եւ զանասուն կեցուցանես դու, Տէ'ր:

Որպէս զի բազում արարեր զողորմութիւն քո, Աստուա'ծ. այլ որդիք մարդկան ի հովանի թեւոց քոց յուսասցին:

Արբեսցին նոքա ի պարարտութենէ տան քո, եւ զուղխս փափկութեան քո տասցես ըմպել նոցա:

Ի քէն է, Տէ'ր, աղբիւր կենաց, եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս:

Ծագեա' զողորմութիւնս քո, ոյք ճանաչեն զքեզ, զարդարութիւնս քո, ոյք ուղիղ են սրտիւք:

Մի' եկեսցեն ի վերայ մեր ոտք ամբարտաւանից, եւ ձեռք մեղաւորաց մի' դողացուսցեն զմեզ:

Անդ անկցին ամենեքեան, ոյք գործեն զանօրէնութիւն, մերժեսցին եւ այլ մի' կարասցեն հաստատիլ:

Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն. ալէլուիա, ալէլուիա:

« Զքէն գոհանամք Տէր Աստուած մեր   |   Կանոնագլուխք ակ »
© Gratun.org