Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Ավետարան Ըստ Մարկոսի

ԺԵ

«Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու Ավետարանի սկիզբը։ Ինչպես որ գրված է Եսայի մարգարեի գրքում» (Մարկ. Ա 1-2)։

Մարկոսի ավետարանը ոչնչով չի զանազանվում Մատթեոսի ավետարանից, այդ պատճառով այս մեկնությունը համառոտ ենք ասում, քանի որ ավելորդ ենք համարում մեկ անգամ ասվածները նույնությամբ կրկնել։


«Եվ մի երիտասարդ գնում էր Հիսուսի ետևից՝ իր մերկ մարմնի վրա մի սավան գցած։ Եվ երիտասարդները նրան բռնեցին, և նա թողնելով հագի կտավները՝ մերկ փախավ» (Մարկ. ԺԴ 51)։

Ուրիշներն այլ կերպ մտածելով այս ճառի մեկնության վերաբերյալ՝ շեղվեցին, իսկ ես այնպես եմ ասում, ինչպես ժամանակագիրն է ասել. Մարկոսը հանապազ մերկ էր գնում` միայն մի սավան վրան գցած։ Հետագայում, երբ Քրիստոսի գնում էր դեպի խաչը, նա գնում էր Նրա ետևից, և հրեաները ցանկանում էին նրան բռնել, իսկ նա թողնելով կտավները` մերկ փախավ նրանցից[1]։

« ԺԴ   |   ԺԶ »
© Gratun.org