Gratun
Search  show page numbers   Sign in
« Չորս Ավետարանների Համառոտ Մեկնություն by Ստեփանոս Սիւնեցի
Խադ քահանայ Ղազարեան (Թարգմանիչ)

Հիշատակարան

Ստեփանոսի՝ այս գիրքը գրողի անձի մասին է։

Ո՜վ պատվական քահանայապետ (Դավիթ Արամոնեցի), հրաման առնելով Ձեր քրիստոսասեր հայրությունից՝ ըստ կարողության շարադրեցի այն, ինչ ընտրեցի նախկին մեկնիչների չորս ավետարանների մեկնություններից և այն, ինչ մեզ դժվար թվաց մեկնության համար։

Մատթեոսի ավետարանը մեկնվեց ըստ կարգի, իսկ մյուս ավետարանների պարագային՝ այն, ինչ տարբերվում էր Մատթեոսի ավետարանից։ Այս ամենին ձեռնամուխ եղա` Ձեր հրամանին հնազանդվելով, և մաղթելով աղաչում եմ, որ Ձեր քրիստոսընկալ աղոթքներում հիշեք և ինձ՝ անարժանիս, որ թերևս արժանի դառնամ մի փոքր մաս ունենալու Ձեր մեծագործություններից։

« ԼԱ
© Gratun.org