Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Սարգիս Գ. Միւսայլ

1532. Յովհաննէս և Աւետիք

Յովհաննէս Դարխտիկցի աբեղային նահատկութիւնն ալ յիշուած է յիշատակարանի մը մէջ 1500-ին (ՍԻՍ. 76), այլ պարագաները պատմւած չեն։ Սոյն միջոցին նահատակուած է Աւետիք Ղրիմեցի աբեղան ալ, որ գովուած է իբրեւ փիլիսոփայ, քաղցրաձայն, գրագիր եւ պատկերահան (ՆՈՐ. 347)։ Սպանութիւնը կատարած են Թաթար խանի զինուորները, ի վերայ ճանապարհին Ս. Նշանի վանիցն (ՆՈՐ. 346), որ է Կաֆայի մօտ՝ Խրիմու Ս. Խաչ վանքը, իսկ մանրամասնութիւնք կը պակսին Յովհաննէս Սեբաստացիի տաղին մէջ։ Թուական պիտի ընդունուի 1509 դեկտեմբեր 11, երեքշաբթի օր (ՆՈՐ. 349), Ս. Յակոբայ պահոց շաբթուն։

« 1531. Շնորհաւոր Խայիկցի   |   1533. Յաջորդելուն Պարագաները »
© Gratun.org