Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1874. Աւետիք Ի Թենետոս

Աւետիքի պաշտօնանկութեան և պատժապարտ աքսորման շարժառիթը միայն ազգային գլխաւորներուն և Լօթրանի պարտքէն զչարացեալներունբողոքը չէր, այլ անկէ աւելի ուժգին և ազդեցիկ էին Գաղղիոյ դեսպանին բողոքները, որ Աւետիքը կը ներկայացնէր իբրև Լատիններուն ազգութեան և կրօնքին անարգող, Լատին և լատինամիտ անհատներու դէմ անիրաւող, և բարեկամ տէրութեանց յարաբերութիւնները խանգարող, ուստի պաշտօնապէս կը պահանջէր անոր պաշտօնէ հանուիլը և խստիւ պատժուիլը։ Այս դիմումներէ և ժողովրդական բողոքներէ գրգռուած, Չօրլուլուն պէտք կը զգար Աւետիքի վրայ ծանրանալ, և զայն գործէն և Կ. Պոլիսէ հեռացնել։ Չամշեան կաւելցնէ նաև թէ ետ գան հարկանել զնա, և արգելեալ ի բանտ մահապարտուց, ի Խանլըխույուն, որ է մահապարտուց, ի Խանլըխույուն, որ է Արեան գուբը, հրամայեց աքսորել ի Թենետոս (ՉԱՄ. Գ. 748)։ Ուրիշ տեղ մըն ալ գրուած է թէ 1706 փետրուար 14-25-ին պատրիարքութենէ հանուելով, երկու ամիս ետքը աքսոր ղրկուած ըլլայ ապրիլ 9-20-ին (ԹՕՐ. 67)։ Սակայն Աւետիք իր յիշատակարաններուն մէջ յայտնապէս 1706 փետրուար 2-ին կը դնէ Թենետոս աքսորուիլը (00. ԲՆՍ. 143), և 8 օրէն հոն հասնիլն ալ կը գրէ, թէ երկու փոքրաւորովս ութն օր գնացաք ի Պօհճա աստին լալագին (74. ԱՐՐ. 155), որ է ըսել փետրուար 10-ին հասած է իր աքսորավայրը։ Թենետոս զրկուիլը նշան մըն է, թէ մեղմօրէն վարուած է Չորլուլուն Աւետիքի հետ, ինչ որ անգամ մըն ալ անհաւանական կը ցուցնէ գանակոծութիւնն ու Գանլըգույուի բանտարկութիւնը։ Թենտեոսի մէջ մնալը տևած է երկու ամիս ի բերդն (00 ԲՆՍ. 143), որ է ըսել մերձաւորաբար մինչև ապրիլի կէսը։ Աւետիքը բերդարգելութեան մէջ թողլով, դառնանք մայրաքաղաքին եղելութեանց։

« 1873. Աւետիքի Թշնամիներ   |   1875. Քիւլհանճին Եպիսկոպոս »
© Gratun.org