Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1922. Պեղոպոնէսի Պատերազմը

Թուականներու բաղդատութիւնը շատ մեծ նշանակութիւն ունի եղելութեանց կապակցութիւնը և ներքին շարժառիթը բացատրելու։ Արդ 1714-ին վերջերը Վենետիկցիներու դէմ պատերազմը ծրագրուած և պատրաստուած էր 1715 յունուարին պատերազմական նշանները կայսերական պալատին դուռը դրուեցան ապրիլին սուլտալ Ահմէտ Գ. և Տամատ Ալի եպարքոս՝ մայրաքաղաքէն մեկնեցան, և նաւատորմիղը Թինոս կղզին գրաւեց. յունիսին Օսմանեան քանակը Պեղոպոնէս մտաւ յուլիսին Կորնթոսի տիրացաւ, և հետզհետէ Նաուպլիա, Քօրօն, Նավարին, և Մեթոն բերդաքաղաքները ցամաքի վրայ, Չերիկո և Կրետէ կղզիներ ծովու վրայ՝ Օսմանցիներէ գրաւուեցան, և 1715 նոյեմբերին Վենետիկոյ հանրապետութեան տիրապետութիւնը վերջացած էր Պեղոպոնէսի կամ Մօռայի թերակղզւոյն և Արշիպեղագոսի կամ Պահրը-Սէֆտի կղզիներուն վրայէն։ Ճիշդ այդ միջոցներուն էր որ Լատիններ իրենց հետևղներուն խիղճին վրայ բռնանալով, և անոնց միտքը պղտորելով, կառավարութեան զայրոյթը կը հրաւիրէին, և այս կերպով իրենք իրենց պաշտպանեալներուն հալածիչը կը դառնային։

« 1921. Գաւառներու Մէջ   |   1923. Կոլոտ Պատրիարք »
© Gratun.org