Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Կարապետ Բ. Ուլնեցի

1945. Սիմէոնի Կարծիքը

Այդ ընդհանուր համաձայնութեան և համերաշխ գործակցութեան հանդէպ, մէկ մը միայն կը գտնենք դժգոհ և տհաճ, և եղած գործողութիւնը մեղադրող ու դատապարտող, և այն է Սիմէոն Երևանցին, Էջմիածինի կաթողիկոսը, որ պատշաճից կանոնները ոտնակոխ ընելու չափ առջև կը քալէ իր յիշատակներուն մէջ։ Նա կը խղճէ ուղղակի ընտրեալին դէմ յարձակիլ, զոր կը կոչէ ծեր և պարզամիտ, և ամենևին անտեղեակ որպիսութեան պատուոյն և իշխանութեան աթոռոյ կաթողիկոսութեան (ՋԱՄ. 235), բայց բուռն կերպով կը յարձակի Կոլոտի դէմ, կոչելով զայն խորամանկ, շոգմոգ, կեղծաւորև խաբող, որպէս բերքն է Բաղիշու և այնց կողմանց (ՋԱՄ. 235) ձեռնարկը չար դիտաւորութեամբ եղած կըսէ, և Կոլոտը չարութիւնս գործած կը դատէ (ՋԱՄ. 29)։ Բայց Երևանեցին անագան դատող մըն է, և գործին պարագաներուն ինքն մասնակից եղած չէ, գուցէ տեղեկութիւններքաղած ըլլայ նախկին Սիմէոն Երևանեցիէն, որ այդ միջոցին Զմիւռնիոյ նուիրակ կը գտնուէր (ԴԻՒ. Ա. հզ)։ Երևանեցի կաթողիկոսին բոլոր մեղադրանքը կը հիմնուի սա պարագային վրայ, որ Կոլոտ իր տեղեկագիրով հաղորդած է Օսմանեան կառավարութեան Կարապետի ընտրութիւնը, և սոյն տեղեկագիրին զօրութեամբ ստացուած է Կարապետի հաստատութեան հրովարտակը։ Զարզայս, կըսէ, և զայլս խնդրանաց գրեանսն Կարապետ կաթողիկոսին՝ ինքն Յովհաննէս վարդապետն գրէ ի յիւր բերանոյն առ թագաւորն գրելով, թէ ըստ խնդրոյ ազգիս մերոյ զԿարապետ վարդապետն կաթողիկոս արարք, և թագաւորն ևս գրէ, թէ ըստ արգայի Յովհաննէս փաթրիքին ետուք զհրաման (ՋԱՄ. 235)։ Երևանեցիին ցաւն այն է, թէ անկէ առաջ Էջմիածնանիստ կաթողիկոսքն, ինքեանք և կամ իւրեանց նուիրակօքն,, և կամ ի ձեռն ոմանց իշխանաց, անխտիր գրէին զարզայ առ թագաւորն Օսմանցւոցև միայն ի նոր հրաւիրիլն կաթողիկոսացուին՝ արգայն ի բերանոյ ժողովրդոցն գրիւր։ Իսկ Կոլոտին կողմէն Կարապետի համար գրուած տեղեկագիրին վրայ կը գրէ, թէ այս հնարիւք, այդ Յովհաննէս նենգաւորդ հատանէ զգիրս և զարգայս կաթողիկոսացն սրբոյ աթոռոյս ի դրանէ թագաւորին, և յիւր կողմն արկանէ, որ և մնայ այս սովորութիւն (ՋԱՄ. 235)։ Գործը կանխամտածութեամբ եղած ցուցնել ուզելով, կըսէ ևս, թէ Կոլոտ ի վաղուց հետէ ցանկալը այդ բանին, և միտքերը Կոլոտի վրայ պղտորելու համար կակնարկէ, թէ Կարապետ էր յայնկուսացի, և մանաւանդ ի վիճակէն Սըսայ (ՋԱՄ. 235)։

« 1944. Ընտրութիւն և Նախընթաց   |   1946. Կարծիքին Հերքումը »
© Gratun.org